00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոկտեմբերի 27-ի հանցագործության պատվիրատուներ եղե՞լ են․ պարզաբանում է Սարգսյանի եղբայրը

© Sputnik / Asatur YesayantsАрмен Саркисян возле мемориала жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн
Армен Саркисян возле мемориала жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ի հանցագործությունը բացահայտելու համար կամք ու ցանկություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. 1999 թվականին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունը երկիրը մի քանի տասնամյակով հետ գցեց։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը՝ հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը։

И.о. премьер-министра Никол Пашинян и спикер Парламента Ара Баблоян возложили цветы к мемориалу жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ասաց՝ երբ կարելի է վերսկսել «Հոկտեմբերի 27»-ի գործը

Սարգսյանը կարծում է, որ լիարժեք հետաքննության, հնարավոր պատվիրատուներին բացահայտելու համար կամք է հարկավոր, ու նոր կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բոլոր չբացահայտված հանցագործությունները բացահայտելու ցանկություն ու կամք ունի՝ լինի դա 1999 թվականին հոկտեմբերի 27-ը, 2008 թվականի մարտի 1-ը, թե ցանկացած այլ չբացահայտված հանցագործություն։

«Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և կամք է դրսևորելու ապագայում, եթե ոչ իր օրոք, ապա չգիտեմ՝ երբ կարող ենք սպասել, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի և ինչ արդյունքի կհասնենք: Բազմաթիվ չբացահայտված այլ սպանություններ, որոնք տարօրինակ կերպով չբացահայտվեցին, օրինակ՝ մարդը ո՞նց կարող է կրակել իր սրտին, հետո՝ գլխին։ Նման չբացահայտված գործեր կան, սպասենք՝ տեսնենք», — ասաց նա։

Սարգսյանը չի կարծում, որ ահաբեկչությունները զուտ իրականացնողների ձեռքի գործն է եղել։ Նրա կարծիքով, նույնիսկ եթե որպես այդպիսին պատվիրատուներ չեն եղել, ապա եղել են մարդիկ, որոնք ուղղորդել են ահաբեկիչներին։

«Հոկտեմբերի 27-ը կարող էին կանխել, բայց «ջայլամի» քաղաքականություն վարեցին՝ ձևացնելով, որ ոչինչ տեղի չի ունենում։ Վստահ եմ՝ կատարողներից բացի կան մարդիկ, որոնք պետք է պատիժ կրեն», — ասաց նա։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Էլ ի՞նչ կարող էի անել. Քոչարյանը` հոկտեմբերի 27-ի մասին

Նա նշեց, որ այս պահին անձամբ որևէ մեկին չի տեսնում որպես Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատու։

«Եթե իմանամ` անձամբ որևէ մեկը կատարել է, էնքան նամուս ու թասիբ ունեմ, որ ես իմ հաշիվները կմաքրեմ իր հետ», — ասաց Սարգսյանը։

Նա ասաց, որ մինչ այս կա՛մ չեն ցանկացել, որ բացահայտվի ոճրագործությունը, կա՛մ կա շահերի բախում։

«Կամ կան պետությունների շահերի բախում, որոնք կարող են նաև թույլ չտալ կամ չցանկանալ, որ բացահայտվի»,- ասաց Սարգսյանը։

1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։ Ցմահ բանտարկության դատապարտվեցին խմբի պարագլուխը` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև` Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ 2010թ.-ի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ Մեղադրյալները մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության, ահաբեկչության, հատկապես վտանգավոր պետական հանցագործություններ կատարելու համար։

Լրահոս
0