ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս միջազգային մրցաշարի 7-րդ տուրում հաղթել է չինացի Վանգ Հաոյին և դարձել առաջատարներից մեկը։
Այժմ Լևոն Արոնյանն ու ամերիկացի Ֆաբիանո Կարաունան 5.5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիանները: Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը հաղթանակ են տոնել, Կարեն Մովսիսյանը պարտվել է:
Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:
«Աշխարհի առաջնության արդյունքից գոհ եմ, բայց կարող էինք անել ավելին». մարզիչ
«Գրանդ Սվիս» միջազգային մրցաշարն անցկացվում է Մեն կղզում։