ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 16-ին և 17-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Սեպտեմբերի 17-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արթուր Ալեքսանյանին աշխարհի քառակի չեմպիոնի տիտղոսից մեկ քայլ է բաժանում
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերային ժամերին` հնարավոր են տեղումներ։
Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կդիտվի +26-ից +28, երեկոյան`+22-ից +24, գիշերը` +13-ից +15 աստիճան տաքություն։