ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել` փողոցի թեք հատվածում կայանված առանց վարորդի մեքենան վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա: Այս մասին տեղեկանում ենք Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից։
«Երեխային տեղափոխել են Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Երեխան Վանաձորի ԲԿ–ում ստոծանու պլաստիկ վիրահատության է ենթարկվել:
Վրաերթ Լոռու մարզում. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Վիճակը կայունանալուց հետո նա տեղափոխվել է Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Վիճակը ծայրահեղ ծանր է:
Ի՞նչ վիճակում է «Սատանի կամրջից» ընկած 16-ամյա տղան. մանրամասներ