ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:
«Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ»,-նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիդրոօդերևութաբաններն օգոստոսի 9-13-ի համար կանխատեսում են առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Այսօր մայրաքաղաքում ցերեկը կլինի 30-32, գիշերը՝ 16-18 աստիճան ջերմություն: