ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կանխատեսումների` օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում նույնպես անձրև չի տեղա, փոխարենը քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վ–ի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 30-32 աստիճանի սահմանում, գիշերը կհասնի +15–ի։
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: