00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Հայաստանի հաւաքականը լքած է խաղահրապարակը. մարզիչը` խայտառակ հանդիպման մասին

© Photo : official site of FFAСборная Армении по футзалу
Сборная Армении по футзалу  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ Հայաստանի հաւաքականը հեռացած է խաղահրապարակէն, իտալացիները փորձած են համոզել խաղն աւարտին հասցնել:

ԵՐԵՒԱՆ, 21 յունիսի – Sputnik. Իտալիա–Հայաստան ֆութզալի հանդիպման ժամանակ մրցավարն իր նպատակին հասաւ Հայաստանի հաւաքականի խաղցողներուն ու մարզիչին խաբելու միջոցով: Sputnik Արմենիայի հետ զրոյցին այս մասին ըսաւ Հայաստանի ֆութզալի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ռուբէն Նազարէթեան:

Художественный руководитель Мариинского театра Валерий Гергиев  - Sputnik Արմենիա
Հայերու դերը Վալերի Կերկիեւի, որպէս երաժիշտ կայանալու հարցին մէջ

Յունիս 19–ին ֆութզալի Իտալիա-Հայաստան հանդիպումը մնաց անաւարտ: Մրցավարական կողմնապահութեան ու մրցակցին` արդար խաղի (fair play) կանոնները չպահպանելու պատճառով մեր ընտրանին խաղահրապարակը լքեց հանդիպման աւարտէն 1 վայրկեան 10 երկվայրկեան առաջ:

«Ես երբեք նման բանի չէի հանդիպած ֆութզալի մէջ: Ընկերական առաջին խաղին Հայաստանի հաւաքականի 2:1 հաշուով յաղթանակէն յետոյ պարզ էր, որ իտալացիները ամէն ինչ պիտի ընեն վրէժ լուծելու  համար. անոնք` եւ՛ ֆութպոլիստները, եւ՛ մրցավարները, եւ՛ մարզիչները, բառին բուն իմաստով ամէն ինչ ըրին` հաշուի չառնելով խաղի կանոնները»,- նշեց Նազարէթեան:

Ըստ մարզիչին` հանդիպման աւարտէն 1 վայրկեան 10 երկվայրկեան առաջ մրցավարը տուգանք յօրինեց, որ չկար: Իտալացիները նոյնիսկ ներողութիւն խնդրեցին մրցավարի որոշման համար: Խմբային այդ տուգանքը 10–մեթրանացի հնարաւորութիւն կու տար մրցակիցին:

Строительные работы на улице Арама - Sputnik Արմենիա
Ինչպէս անշարժ գոյքի գիները կ’անդրադառնան բնակարաններու սեփականատէրերուն վրայ

«Ես դարպասապահին յորդորեցի ի նշան բողոքի լքել դարպասը, որպէսզի իտալացիները գրաւէին անպաշտպան դարպասը: Իտալիոյ հաւաքականի մարզիչը մօտեցաւ ինծի  ու ըսաւ, որ իրենք միտումնաւոր պիտի վրիպին: Մենք ալ հաւատացինք»,- նշեց Նազարէթեան:

Իտալացիները 1 վայրկեան դադար վերցուցին, ու, ինչպէս կը մտածէին Հայաստանի հաւաքականի ֆութպոլիստները, ատիկա եղաւ այն նպատակով, որ իտալացիներու մարզիչը տեղեակ պահէ իր խաղցողներուն, որ տուգանայինէն պէտք է վրիպիլ:

«Մեր դարպասապահը չէր ալ սպասեր, որ դարպասին հարուած պիտի հասնի, բայց մրցակիցը, մեղմ խօսքով,  խաբեց մեզի: Իտալացիները հարուածեցին դարպասը, ու քանի որ մեր դարպասապահը չէր սպասեր այդ հարուածին, գնդակը յայտնուեցաւ դարպասին մէջ»,- աւելցուց Նազարէթեան:

Ատկէ  յետոյ Հայաստանի հաւաքականը լքեց խաղահրապարակը:

Визуальный художник Кеворк Мурад практикует свою технику рисования перед выступлением в своей студии Bushwick в Бруклине (20 июля 2011). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Սուրիահայ արուեստագէտ Գէորգ Մուրատը Բաբելոնի վեց մեթրանոց քանդակ մը կը ստեղծէ

«Իմաստ չկար հանդիպումը շարունակել, քանի որ խաղի ընթացքին իտալացի մրցավարը չորրորդ անգամ 10 մեթրանոց նշանակելով(երեք անգամ մեր դարպասապահը ետ  մղած էր հարուածը), վերջապէս հասաւ իր նպատակին մեր հաւաքականի խաղցողներուն ու մարզիչին խաբելու միջոցով»,– ըսաւ մարզիչը:

Երբ մեր հաւաքականը հեռացած է խաղահրապարակէն, իտալացիները փորձած են համոզել մեր խաղցողներուն խաղը աւարտին հասցնելու:

«Կը խնդրէին խաղալ մինչեւ վերջ` նշելով, որ եթէ խաղը չաւարտուի, ատիկա կը հարուածէ իրենց հեղինակութեան: Բայց չեմ կարծեր, որ իտալացիները հեղինակութեան մասին կը մտածէին խաղի ընթացքին ոչ հիմնաւորուած որոշումներ կայացնելով» - նշեց Նազարէթեան:

Իսկ այս ոչ հիւրընկալ պատմութեան աւատրին ալ Իտալիոյ հաւաքականը մերժած է մեր ընտրանիին տրամադրել խաղի տեսագրութիւնը` վախնալով, որ ատիկա կը դառնայ ՈՒԵՖԱ-ի համապատասխան մարմիններու քննարկման առարկայ:

Լրահոս
0