00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերու դերը Վալերի Կերկիեւի, որպէս երաժիշտ կայանալու հարցին մէջ

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցХудожественный руководитель Мариинского театра Валерий Гергиев
Художественный руководитель Мариинского театра Валерий Гергиев  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ խմբավար, Մարիինեան թատրոնի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր տնօրէն Վալերի Կերկիեւը հիւրընկալուած է Իւան Ուրկանտին եւ պատմած հայերու դերին մասին իր՝ երաժիշտ կայանալու հարցին մէջ:

ԵՐԵՒԱՆ, 21 յունիսի — Sputnik. Մարիինեան թատրոնի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր տնօրէն Վալերի Կերկիեւը «Երեկոյեան Ուրկանտ» շոուի եթերով պատմած է, թէ ինչպէս մանուկ հասակին հայ հարեւանը ստիպած է Կերկիեւի մօրը տղան տանիլ երաժշտական դպրոց` ի յեճուկս ուսուցիչներու կանխատեսումներուն:

Визуальный художник Кеворк Мурад практикует свою технику рисования перед выступлением в своей студии Bushwick в Бруклине (20 июля 2011). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Սուրիահայ արուեստագէտ Գէորգ Մուրատը Բաբելոնի վեց մեթրանոց քանդակ մը կը ստեղծէ

Խմբավարին խօսքով` մանուկ հասակին երաժշտական դպրոցը զինք չեն արձանագրած, որովհետեւ հարցազրոյցի ժամանակ ան չէ կրցած կրկնել լսած տակտը: Ընդ որում` պատանիի երաժշտական կրթութիւն ստանալու անհրաժեշտութիւնը պնդած են ոչ թէ Կերկիեւի ծնողները, այլ հայ հարեւանը:

«Այդ դէպքէն վերջ մայրս սրտնեղած էր, բայց ամէնէն շատ զայրացած էր հարեւանս: Ան մէկ ամիս շարունակ «կը ռմբակոծէր ծնողներուս... Հարեւանս հայ էր` Եուրի Արզումանի Արզումանեան: Ան շարունակ կը ստիպէր ծնողներուս ինչ–որ բան ընել. ու պատահական օր մը, հօրս հետ ճաշարանի մէջ ընթրելու ժամանակ, ան այդ մասին կ’ըսէ երգահան Լեւոն Սիմոնի Դաւիդովին, Դաւիդեանին. նոյնպէս հայ է», – պատմած է Կերկիեւ:

Այդ նոյն ճաշարանին մէջ հայրը կը բողոքէ անկէ, որ որդին չեն ընդունած երաժշտական դպրոց: Ատկէ յետոյ Լեւոն Դաւիդեան կ’որոշէ ինք ստուգել տղուն ընդունակութիւնները` հիւր երթալով Կերկիեւներուն:

«Ան զանգահարեց դպրոց տնօրէն Յակոբեանին», – ժպիտով կը պատմէ Կերկիեւ:

Старый телефон  - Sputnik Արմենիա
Վերմակի տակ երգող Սէյրանեանը. ինչպէս երեւանցի գիտնականը փող կը վաստակէր հեռախօսով

«Ատիկա կարծես աննշան բան է, բայց դուք արդէն մէկ անգամ չէ, որ ատիկա կը նշէք», – կատակած է Ուրկանտը:

«Ահա այդպէս ես յետագային 27 տարեկանիս դարձայ Հայաստանի նուագախումբի խմբավար», – նշած է Կերկիեւ:

«Ահա: Ես հէնց ատոր ալ կը տանէի», – բացականչած է Ուրկանտը:

«Բոլորը կը մտածեն, որ ես ամբողջովին կը պատկանիմ Մարիինեան թատրոնին, բայց չորս տարի եղած եմ Հայաստանի պետական նուագախումբի գլխաւոր խմբավարը: Ատիկա կեանքի ահռելի դաս էր ինծի համար: Ինչպէս ինծի ըսին այդ ժամանակ. «Եթէ դուն կը ղեկավարես հարիւր հայերու, ապա քեզի համար այլեւս որեւէ բան սարսափելի չէ»: Ատիկա ինծի շատոնց ըսած են», – կատակած է երգահանը:

Կերկիեւ նաեւ պատմած է ֆութպոլի նկատմամբ սիրոյ եւ բակային մանկութեան մասին: Ուրկանտ նշած է, որ Ռուսաստանի ֆութպոլի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ստանիսլաւ Չերչեսովը Կերկիեւի համերկրացին է: Երգահանը նշած է, որ դէմ չէր ըլլար եթէ մէկ օրով փոխուէին տեղերով:

Լրահոս
0