00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նազիկ Ամիրյանին թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն. պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsНазик Амирян и адвокат Арсен Мкртчян выходят из зала суда во время перерыва судебного заседания (4 июня 2019). Еревaн
Назик Амирян и адвокат Арсен Мкртчян выходят из зала суда во время перерыва судебного заседания (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված բժիշկները կոնսիլիում են իրականացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին, թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

«Նազիկ Ամիրյանին թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն։ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով ամեն ինչ արվում է օրենքին հակառակ։ Եթե խրախուսական նորմեր կան, չեն կիրառվում, և փոխարենը կիրառվում են պատժիչ նորմերը»,–ասաց նա։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց

Պաշտպանը հայտնեց նաև, որ իրենց` պաշտպաններին, թույլատրվում է տեսակցել Գրիգորյանին այն պահից հետո, երբ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։

Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ Գրիգորյանի առողջական վիճակը նույնն է` նրա վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում է։ «Այսօր բժիշկների կոնսիլիում է իրականացվել, սակայն արդյունքների մասին դեռ չեն հայտնել»,–ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգել։ Այն կկայանա հունիսի 17–ին, 16։30–ին։ Այսօր հետաձգվեց նաև Մանվել Գրիգորյանի և նույն գործով ամբաստանյալ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը, քանի որ Գրիգորյանը ներկա չէր դրան։

Օրերս Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ` նրա կամքին հակառակ, ինչի հետ կապված էլ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։

Գրիգորյանի վիճակը «Դատապարտյալների հիվանդանոցում» կտրուկ վատացել էր, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Լրահոս
0