00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանն, առողջական վիճակից ելնելով, չէր մասնակցում իր խափանման միջոցի քննությանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվել։ Այն կկայանա հունիսի 17–ին, 16։30–ին։

Նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ վերաքննիչ ներկայացված բողոքի հիման վրա փորձաքննություն կատարվել է մի քանի ամիս առաջ, իսկ հիմա Գրիգորյանի վիճակն ավելի է վատացել։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Վերաքննիչը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով բողոքը

Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ նշեց, որ այն հանգամանքը, որ պաշտպանները հայտնում են, թե Գրիգորյանն այժմ 30–ից ավելի հիվանդություն ունի, ամրագրված է փորձաքննության մեջ։

Դատարանը, հետաձգելով նիստը, նշեց, որ այդ ընթացքում դատախազության մարմիններից ակնկալում է քրեակատարողական հիմնարկից փաստաթուղթ` Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին։

Նշենք, որ դատական նիստին Գրիգորյանը չէր մասնակցում, քանի որ, ինչպես հայտնել են պաշտպանները, որ նրա առողջական վիճակը չի ներում։

Հիշեցնենք, որ օրերս Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ` նրա կամքին հակառակ, ինչի հետ կապված էլ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։

Մանվել Գրիգորյանը 16-17 ժամ ինսուլին է ստանում. նա դեռ վերակենդանացման բաժնում է. պաշտպան

Գրիգորյանի վիճակը «Դատապարտյալների հիվանդանոցում» կտրուկ վատացել էր, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ի դեպ, այսօր 12։00–ին նախատեսված է նաև Մանվել Գրիգորյանի և նույն գործով ամբաստանյալ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը։ Այդ նիստին նույնպես, ըստ պաշտպանների, Գրիգորյանը չի կարող մասնակցել։

Լրահոս
0