00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա Գոլեն Ասրիյանցը. արցախցի, որ դարձավ ԽՍՀՄ գործակալ և կործանեց ճապոնացի Ասանոյի բրիգադը

© Sputnik / Павел Трошкин / Անցնել մեդիապահոցБои на Халхин-Голе (весна - осень 1939 года)
Бои на Халхин-Голе (весна - осень 1939 года) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս մարդը հայտնի է Գուրգեն Նագոլյան անունով, թեև իսկական ազգանունը Ասրիյանց է, իսկ այն մեկը, որը փաստորեն կեղծանունն է, ծագում է Չինաստանում վերցված Նա Գոլեն անունից։ Ըստ ամենայնի նա խորհրդային ռեզիդենտ էր Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ Մանջուրիայում, սակայն փաստագրական ապացույց չկա։ Թեև չկան նաև հակառակը պնդող փաստեր։

Գուրգեն Ասրիյանցի հայրը ժամանակին Լեռնային Ղարաբաղից Ուֆա տեղափոխվեց, մոռացավ որմնադրի մասնագիտությունը և կայարանի մոտ տարբեր ապրանքներ սկսեց վաճառել։ Գործերը ոչ լավ, ոչ էլ վատ էին, բայց սկսվեց Համաշխարհային առաջին պատերազմը, Ուֆայով անցան զինվորական  էշելոնները, և առևտուրն ակտիվացավ. զինվորներն ու սպաները օղի (երեք անգամ թանկ, քանի որ «տակից» էր) և նախուտեստ (սա արդեն նորմալ գներով) էին գնում խանութից։

На броне трофейного танка, захваченного в бою под Мгой Ленинградской области. Ленинградский фронт. - Sputnik Արմենիա
Հերոս հայի հիանալի զինվորական կարիերան. ի՞նչ է արել տանկիստ Մնացականովը պատերազմի ժամանակ

Հեղափոխությունն ամեն ինչ փոխեց, խանութը փակեցին, իսկ Գուրգենն ընտանիքի հետ տեղափոխվեց Չինաստան, Մանջուրիա քաղաք, որը գտնվում էր ԽՍՀՄ սահմանին։ Եթե նրանք այն ժամանակ անծայրածիր Չինաստանի խորքերը գնային, հայրը ողջ կմնար: Բայց…  1929 թվականին, Խորհրդային Միության և Չինաստանի սահմանի հակամարտության ընթացքում Մանջուրիա  ներխուժեցին Կարմիր բանակի ու ՆԿՎԴ–ի զորքերը, հորը վերցրին և տարան ԽՍՀՄ. ասում են, որ նա չի դիմացել Հեռավոր Արևելքում գտնվող ЧК-ի զնդաններում։

Այդ ժամանակ Գուրգենը 23 տարեկան էր։ Ընտանիքը, վերջապես, մտածեց Հարբին տեղափոխվելու մասին, որտեղ Գուրգենը ընդունվեց տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց բաժինը փակեցին, Գուրգենը մնաց անավարտ բարձրագույն կրթությամբ և սկսեց աշխատել որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ Այդ ժամանակ նա արդեն ազատ հաղորդակցվում էր չինարենով, իսկ ճապոներեն ճակատագիրն ավելի ուշ ստիպեց սովորել։ Հենց այդ ժամանակ նա վերցրեց Նա Գոլեն անունը, Ասրիյանց ազգանունը աշխարհում ոչ մի չինացի չի կարողանա արտասանել։

Эдмонд Кеосаян Сичкин Косых - Sputnik Արմենիա
Էդմոնդ Քեոսայան. ռեժիսոր, որը երբեք «չուզելով» կինո չի նկարահանել

1932 թվականին ճապոնացիները ԽՍՀՄ–ի և Չինաստանի սահմանին  կառուցեցին Մանչժոու–Գո մարիոնետային կայսրությունը, որը գոյատևեց, ինչպես կարելի է կռահել, մինչև 1945 թվականը։ Ոմն Պու Ին (որը կարծես թե վերջինն էր Ցին տոհմից, թեև չի բացառվում, որ նա ինքնակոչ էր) սկզբում գերագույն տիրակալ էր, այնուհետև Մանչժոու–Գոյի կայսեր` որը  չքացավ իր ինքնակործանված կայսրության հետ մեկտեղ։ Հողերն այդ հետագայում անցան ՉԺՀ–ին, իսկ նույն 1932 թվականին Նա Գոլենը` Գուրգեն Ասրիյանցը, ծառայության անցավ Մանչժոու–Գո բանակի կազմում` հասնելով մայորի կոչման։

Ասրիյանցն այդ ընթացքում չինացիների և ճապոնացիների շարքում ռուս էմիգրանտ էր համարվում. ասիացիների համար էական չէր Արցախում ծնված հայի ու ռուսի տարբերությունը։ Բացի այդ նա հաղորդակցվում էր ռուս էմիգրանտների հետ, իսկ այ, թե երբ ՆԿՎԴ–ի գործակալները նրան հավաքագրեցին, հայտնի չէ։

Սակայն հստակ կարելի է ասել, որ դա տեղի է ունեցել 1929 և 1932 թվականների արանքում, այլապես ինչո՞ւ, ասացեք խնդրեմ, խաղաղ մարդը, որը չինացիներին ռուսաց լեզու էր սովորեցնում, հանկարծ վերցրեց ու որոշեց զինվորական դառնալ։ Շուտով Գուրգենը մի ստորաբաժանում ընկավ, որը կոչվում էր «Ասանոյի բրիգադ», նրա հրամանատար ճապոնացի Ասանո Մակոտոյի անունով, ում գլխավոր օգնականն էլ դարձավ հենց Նա Գոլենը։

Самолет полярной авиации Ту-4 - Sputnik Արմենիա
«Քըխ-քըխ»–ի գաղտնիքը․ ինչպես ակադեմիկոս Իոսիֆյանն օգնեց հզոր ռմբակոծիչ ստեղծել

Բրիգադում քիչ չէին ռուս էմիգրանտները, իսկ նրանց շարքում մի քանի խորհրդային գործակալ, բացի Ասրիյանցից։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ հենց այս հանգամանքով էին պայմանավորված այն մեծաթիվ կորուստները, որը կրում էր բրիգադը մասնակցած գրեթե բոլոր ռազմական բախումներում։

Եվ ոչ միայն այս բրիգադը. ամբողջ ճապոնական բանակը տարբերվում էր անձնակազմի ոչ մի նորմի չհամապատասխանող կորուստներով։

Իսկ Ասանոյի ուժերը փորձելու առաջին մարտերը տեղի ունեցան 1938 թվականին Խասան լճի մոտ. այդ ժամանակ հիանալի մտածված օպերացիաները հաջորդաբար ձախողվում էին՝ առաջին հայացքից անհասկանալի պատճառներով, իսկ Խալխին Գոլի մոտ հաջորդ տարի տեղի ունեցած մարտերը պարզապես աղետալի դարձան բրիգադի համար։

Հետաքրքիր է, որ հետո, երբ սկսվեց Համաշխարհային երկրորդ պատերազմը, Ասանոյի բրիգադը չէր մասնակցում մարտական գործողություններին ընդհուպ մինչև 1943 թվականը, իսկ ահա տարեվերջին մոտ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող բոլոր ճապոնացիները  փոխարինվեցին էմիգրանտներով, բացառությամբ Ասանո Մակոտոյի։

Самолеты Ил-2 на боевом задании - Sputnik Արմենիա
Հավերժ երիտասարդ հերոս հայը. ինչպես օդաչու Մարտիրոս Նագուլյանը ռմբակոծեց ֆաշիստներին

Ինչի համար դա արվեց բացարձակ անհասկանալի է, չէ՞ որ 1944 թվականի սկզբին պատերազմի հանգուցալուծումը պարզ էր, անհայտ էին միայն ժամկետները, իսկ ինչու էր պետք ճապոնացիներին փոխարինել էմիգրանտներով, հայտնի է միայն աստծուն։

Էմիգրանտ սպաները, լավագույն դեպքում, կռվում էին առանց կրակի, իսկ հաճախ կամ դասալիք էին դառնում, կամ անցնում խորհրդային զորքերի կողմը և, հավանաբար, Նա Գոլենը այն սակավաթիվ զինվորականներից մեկն էր, որը պատերազմեց մինչև 1945 թվականի անփառունակ ավարտը, իսկ Մակոտոն խարակիրի արեց։ Բրիգադը դադարեց գոյություն ունենալ։

... Հաղթական 1945 թվականի մարտին անդրբայկալյան երկրամասում ծանր, բայց կարճատև մարտեր էին ընթանում։ Քվանտունի բանակը դատապարտված էր, բայց այդ հանգամանքը միայն ավելի համառ դարձրեց ճապոնացիներին։ Նրանց ոչնչացումը թեև երկար չտևեց, բայց իրապես արյունահեղ էր։ Օդում և ցամաքում  տարվող մարտական գործողությունները մեկ ամսից պակաս տևեցին, չնայած, որ մարտերն այդ բավական մեծ տարածք էին ընդգրկում։ Վերացմանը սկզբից մինչև վերջ մասնակցած բանակներից մեկը` 12-րդ օդային բանակն էր, որի հրամանատարը Սերգեյ Խուդյակովն էր (Արմենակ Խանփերյանց)։

Советские военнопленные в концлагере Маутхаузен - Sputnik Արմենիա
«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին

Այն ժամանակ նա անհավանական, աներևակայելի մի բան արեց։ Խուդյակովը մշակեց և իրականացրեց բացառիկ օպերացիա. խորհրդային տրանսպորտային ինքնաթիռները մարտական հետևազորով վայրէջք կատարեցին անմիջապես Մուկդենում` Քվանտունի բանակի օդանավակայանում։ Գործողություններին մասնակցեց 250 ընտրովի դեսանտային. էսկադրիլիան ճեղքեց թշնամու դիրքերը և վայրէջք կատարեց թիկունքում։ Օդանավակայանի անվտանգության զորքն այդպես էլ չհասցրեց հասկանալ, ինչ է տեղի ունենում։

Հաշվարկած խելագարությամբ անհավանական այդ գործողությունների ավարը Մանչժոու–Գոի «կայսեր» Պու Իի գերեվարումն էր ու այդ «կայսրության» ոսկե պահուստը։ Ոսկով  լցված ինքնաթիռներից մեկը վթարվեց անդրբայկալյան տայգայում և որսորդների կողմից հայտնաբերվեց միայն տարիներ անց, սակայն Խանփերյանցին մեղադրեցին դրա համար (իբրև թե յուրացրել է ոսկով մի ամբողջ ինքնաթիռ) և ձերբակալեցին։

Ակնհայտ է, որ նման, լավ իմաստով, հանդուգն գործողությունները անհնար կլիներ առանց ցամաքում ունեցած գործակալների։ Անուղղակի վկայություններ կան այն մասին, որ Գուրգեն Ասրիյանցը` Նա Գոլենը, այդ իրադարձությունների անմիջական մասնակիցներից մեկն էր։ Անուղղակի, քանի որ ուղղակիորեն և միանշանակ այս մասին հայտնող ու ապացուցող փաստաթղթեր նման գործերում դժվար է ակնկալել։

Дважды герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян - Sputnik Արմենիա
«Achtung. օդում Նելսոն Ստեփանյանն է». ինչպես էր ղարաբաղցի արծիվը սարսափեցնում ֆաշիստներին

Այնպես որ, գրեթե կասկած չկա, որ Ասրիյանցն իրականում բավականին լավ քողարկված գաղտնի խորհրդային գործակալ էր մանջուրյան կայսերական զորքերում։ Պատերազմից հետո նա վերադարձավ ԽՍՀՄ, թեև կինն ու երեխաները մնացին Չինաստանում, արդյունքում Հոնկոնգ տեղափոխվելով, Գուրգենը նրանց կանչում էր, բայց նրանք ձգձգում էին տեղափոխվելը։ 

Պատերազմից, իհարկե, ոչ անմիջապես հետո Գուրգենը որոշ ժամանակ դեռ ապրեց Չինաստանում, նույնիսկ մի քանի կինոթատրոն գնեց որպես սեփականություն, սակայն բիզնեսը երկար չտևեց. երկրի կոմունիստական իշխանությունները շուտով համառորեն «խնդրեցին» Նա Գոլենին կինոթատրոնները վաճառել պետությանը։ Դրանց համար նրանք վճարեցին մի քանի պինդ ցախատան գումար, և Գուրգենը հասկացավ, որ նա այստեղ այլևս անելիք չունի։

Համաձայնենք. հազիվ թե իրական էմիգրանտը, որը պատերազմել է ԽՍՀՄ–ի դեմ, կվերադառնար Միություն, և հանգիստ կապրեր այնտեղ մի քանի տարի։ Դե ոչինչ, որ 1951 թվականին նրան դատել էին որպես «ժողովրդի թշնամի», և ուղղիչ աշխատանքների դատապարտել 15 տարով համակենտրոնացման ճամբարներում։ Այն ժամանակ դատում էին գրեթե բոլորին իրար հետևից, գուցե որոշել էին նրա «վզին փաթաթել» ոսկով լցված այն ինքնաթիռի «գողությունը». ո՞վ իմանա...

Համենայնդեպս, մի բան կարելի է պնդել հաստատ. եթե Նա Գոլեն Ասրիյանցը իսկապես  «հակառակ դաշտից» լիներ, 15 տարով նա չէր պրծնի, անմիջապես կգնդակահարեին, այն էլ սեղմ ժամկետներում։ Իսկ այսպես նույնիսկ հայտնի չէ, թե այդ 15 տարիներից որքանն է նստել. հազիվ թե քառորդ ժամկետից ավելի, ազատ արձակվելով, հավանաբար, 1954-55 թվականներին, Ստալինի մահից հետո։

Քանի որ Գուրգեն Ասրիյանցը խաղաղ և հանգիստ անցկացրեց կյանքի մնացած մասը Չելյաբինսկում, մահանալով 1974 թվականի հունիսի 4-ին, դեռ ոչ շատ ծեր, բայց արդեն մեծահասակ տարիքում։

Լրահոս
0