00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Achtung. օդում Նելսոն Ստեփանյանն է». ինչպես էր ղարաբաղցի արծիվը սարսափեցնում ֆաշիստներին

© Sputnik / Александр Бродский / Անցնել մեդիապահոցДважды герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян
Дважды герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային գրոհիչների առաջ 1944 թվականի դեկտեմբերին խնդիր էր դրվել վերջնականապես ճնշել գերմանացիների հրետանին Լիեպայա նավահանգստի ավազանում։ Գերմանացիները բոլոր կողմերից հարձակվել էին չորս ԻԼ–2 գրոհիչներից կազմված առաջատար խմբի վրա, նրանց ուղեկցող կործանիչները մի փոքր հետ էին ընկել, ու Նելսոն Ստեփանյանի 259–րդ մարտական թռիչքը վերջինը դարձավ։

Խորհրդային Միության կրկնակի հերոս, Մեծ Հայրենականի հայտնի գրոհիչ-օդաչու, ղարաբաղյան հողի տված բազում հերոսներից մեկը` Նելսոն Ստեփանյանը ծնվել է Շուշիում 1913 թվականի մարտի 28–ին։

Оборона Одессы - Sputnik Արմենիա
Սակրավոր և հետախույզ Սերգեյ Սիվիկյանը, որ հաղթեց և մահացավ մայիսի 9-ին

Երիտասարդ տարիներին նա տարբեր տեղեր է աշխատել, սակայն միշտ ձգտել է դեպի երկինք. այդ ձգտումը նրան տարավ Բատայսկի օդաչուների դպրոց, իսկ դրա փակումից հետո Մինվոդի տեղափոխվեց։

Եվ ստացավ օդաչուի կրթություն։ Պատերազմի երկրորդ օրը` հունիսի 23–ին զորակոչվեց  ճակատ` Սև ծովի նավատորմի գրոհային ավիացիա։ Դրա կազմում  պաշտպանական մարտեր է մղել Ուկրաինայում, իսկ օգոստոսից, վնասվածք ստանալուց հետո, ուղարկվեց Բալթյան նավատորմ` Լենինգրադը պաշտպանելու։

Նևայի վրա գտնվող քաղաքը պահպանում է իրեն պաշտպանած հայ օդաչուի հիշատակը Հաղթանակի այգում. Հերոսների ծառուղում Սանկտ Պետերբուրգի իշխանությունները տեղադրել են Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրին։

Այնտեղ, Լենինգրադի մոտ, նա ստացավ Հերոսի առաջին աստղը։

Ռազմական օդաչուն, հավանաբար, ժամանակ չի ունենում պարգևների մասին մտածելու և  թշնամու վերացրած օբյեկտները հաշվելու։ Դա նրանց փոխարեն անում են ուրիշ մարդիկ. նրանք արձանագրել են, որ Ստեփանյանն իր ընկերների հետ վերացրել կամ շարքից հանել է 8 տանկ, գրեթե 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ ու գնդացիր, բազում այլ տեխնիկա, իսկ հակառակորդի կենդանի ուժին պատճառած վնասը դժվար է հաշվել հաշվապահական ճշգրտությամբ։ Բայց այս թվերը նույնպես տպավորիչ են։

Копия водородной бомбы АН - 602 Царь-бомба - Sputnik Արմենիա
Կինոդերասանի արտաքինով լրտեսը. թե ինչպես ստեղծվեց ԽՍՀՄ ատոմային ռումբը

Երբ այս ամենի համադրությունը զեկուցվեց Բալթյան նավատորմի հրամանատարությանը 1942 թ.ի հոկտեմբերին, Ստեփանյանը ներկայացվեց հերոսի կոչման։

Հերոսների նկատմամբ հատուկ վերաբերմունք կար, ու վերևներում որոշվեց, որ Նելսոն Ստեփանյանը բավականաչափ կռվել է ու հիմա կարող է սովորեցնել։ Նա դասավանդում էր Բալթյան նավատորմի ՌՕՈւ օղակների հրամանատարերի դասընթացներին, հետո ՌԴ ռազմածովային նավատորմի ավիացիայի դասընթացներին ու մարտական ավիացիայի համար որակավորած կադրեր էր պատրաստում։

Մեկ ուրիշն այդ աշխատանքը վաստակած ու պատվաբեր կհամարեր (և այն իսկապես պատվաբեր ու պատասխանատու էր), բայց ոչ ղարաբաղցի զինվորը։ Ստեփանյանը ձգտում էր ճակատ մեկնել և որ անդադար զեկուցագրեր էր գրում այդ խնդրանքով։ Ի վերջո նրան ընդառաջեցին ու նշանակեցին գրոհային ավիացիոն գնդի հրամանատար` Ղրիմն ազատելու առաջադրանքով։

Бывший госсекретарь США Джеймса Бейкера (в центре) и бывший посол в Сирии Эдвард Джереджян (справа) приветствуют ген.секретаря Фонда Иссама Фареса Антуана Хабиба (20 июня 1999). Бейрут - Sputnik Արմենիա
Պատրիարքի հոբելյանական գարունը. Էդվարդ Ջերեջյան հայը և դիվանագետը

Գերմանացիների համար սարսափելի վիճակագրությունը շարունակություն է ստանում. միայն 1944 թվականին մի կարճ ապրիլյան թռիչքի ժամանակ Ստեփանյանն անձամբ Սև ծովում խեղդել է երեք գերմանական բեռնանավ` ձեռքի հետ ջարդելով պահակային նավախումբը։ 1944 թվականին օդաչուին երկրորդ անգամ ներկայացրին ԽՍՀՄ–ի բարձրագույն զինվորական պարգևի։

Այն հանձնելու ժամանակ չկար, անընդհատ հետաձգում էին, երբ հանդարտվի, երբ Մոսկվայում լինի, կան երբ շքանշանն ավելի մոտ բերեն։ Չհասցրեցին։

Բայց իր 259-րդ ու վերջին թռիչքին Ստեփանյանը մեկնեց արդեն կրկնակի հերոսի կոչումով։ Մարտի խառնաշփոթում հնարավոր չէ ամեն ինչ կանխատեսել, ու նույնիսկ մանրամասն հաշվարկած գործողություներն ինչ–որ տեղ կարող են խախտվել: Ահա խորհրդային խոցիչ օդաչուները 1944 թվականի դեկտեմբերի 14–ին Լիեպայա նավատորմում հայտնվեցին իրենց գրոհիչ ընկերներից երկու րոպե առաջ, ինչը հնարավորություն տվեց գերմանացիներին պատրաստվել հակահարվածի…

Սակայն Ստեփանյանը հասցրեց վեց նավ խորտակել։

1-й секретарь ЦК Компартии Армении Сурен Арутюнян выступает с докладом (30 мая 1989). Москвa - Sputnik Արմենիա
Միջադեպ երկնքում. ինչպես Սուրեն Հարությունյանը թույլ չտվեց խոցել իր ուղղաթիռը

Մեղադրելու չէ, իսկապես պատերազմը պատերազմ է։ Ափսոս, որ հաղթանակին մնում էր ընդամենը 4-5 ամիս։ Թեև մարդկանց մահանալու մասին լուրերը գալիս էին նաև 1945 թվականի մայիսի 9–ին, 10–ին, երբ ճնշում էին էսէսի դիվիզիաները Պրահայում, արդեն կապիտուլիացիայից հետո։  Պատերազմը լավ բան չէ։

Գերմանացիները վաղուց էին թիրախավորել ԻԼ–2–ը, ու այն երկնքում տեսնելիս ծանուցում էին. «Achtung։ Achtung։ Օդում Նելսոն Ստեփանյանն է»։ Մի փոքր անհասկանալի է, ինչու՞, սեփական շարքերում խուճապ ստեղծելու համա՞ր։ Ստեփանյանը հաջողացրել էր իր գրոհիչով, որը դրա համար նախատեսված չէր, գերմանական երկու ռմբակոծիչ կործանել։ 

Իսկ Նելսոն Ստեփանյանը գերեզման չունեցավ։ Թեև` ինչպե՞ս չունեցավ, ամբողջ Բալթյան ծովն է նրան ամփոփում։

Լրահոս
0