00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էդմոնդ Քեոսայան. ռեժիսոր, որը երբեք «չուզելով» կինո չի նկարահանել

© Sputnik / Снимок с экрана / Անցնել մեդիապահոցЭдмонд Кеосаян Сичкин Косых
Эдмонд Кеосаян Сичкин Косых - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էդմոնդ Քեոսայանը կարող էր դեռ բազում ֆիլմեր նկարահանել, բայց ճակատագրի բերումով նա կյանքից հեռացավ նույնիսկ տարեց չդառնալով, ուղիղ մեկ քառորդ դար առաջ՝ 1994 թվականի ապրիլի 21-ին։ Հեռացավ, բայց մնաց խորհրդային ու հայկական կինոյի բարձունքներից։ Սերունդը, որը մեծացել է «Անորսանելիներին» սիրահարված, ու «Տղամարդկանցից» մինչ այժմ մեջբերող արտահայտությունները հաստատում են դա։

Էդմոնդը մեկ տարեկան էր, երբ հորը գնդակահարեցին. դե, ինչ ասես, ցարական Ռուսաստանի սպային կարող էին և ավելի շուտ «դատաստանի» ենթարկել, բայց ձգեցին մինչև 1937 թվականը։ Ընտանիքն էլ արտաքսեցին Սիբիր, որտեղից, այնուամենայնիվ, վերադարձան։

Открытие выставки Нереальные герои. Художники и персонажи Союзмультфильма - Sputnik Արմենիա
«Այդ ե՛ս եմ, փոստարար Պեչկինը». ո՞վ է Լևոն Խաչատրյանը Պրոստոկվաշինոյից

Պարոն Քեոսայանը 1992 ամռանը Աշտարակի մոտակայքի Ուշի գյուղի իր ամառանոցում հիշում էր, որ մայրը Լենինական վերադառնալուց հետո հրաժարվել էր գրանցվել հին տեղում, զգում էր, որ նորից են գալու։ Այդպես էլ եղավ. 1949 թվականին եկան, չգտան ու զարմանալիորեն թողեցին։

«Անկապ դպրոցական էի», - պատմում էր Քեոսայանն այդ ամառային օրը,- «միայն հումանիտար առարկաների դասերին էին գնում, իսկ մաթեմատիկան փոքր ժամանակ չէի սիրում, դասերը բաց էի թողում. կա՛մ շոգեբաղնիք էի գնում, քսան կոպեկով օրս տաք տեղում էի անցկացնում, կա՛մ կինո՝ մի տոմսով սրահից սրահ էինք անցնում։ Մենք այդ ֆիլմերն արդեն անգիր գիտեինք»։

Երևի հենց դպրոցում բաց թողած մաթեմատիկան հուշեց նրա կյանքի ուղին։ Թեև սա ընտրություն էլ չէր, այլընտրանք չկար, իսկ հակումը չեն ընտրում, այն միայն կարելի է գիտակցել։ Էդմոնդ Քեոսայանն այն քիչ երջանիկներից էր, որոնց սեփական հակման գիտակցություն էր շնորհվել։

Ասում էին, որ Քեոսայանը փոքր ժամանակ ջուր էր վաճառում, ընտանիքն աղքատ էր ապրում, կոպեկը հաշվում էին։ Սակայն ինքը՝ ռեժիսորը հերքել է այդ պատմությունը, ասելով, որ երբեք ջուր չի վաճառել,  իսկ կինոյի տոմս վաճառել է։

© Sputnik / Соловьев С. / Անցնել մեդիապահոցԷդմոնդ Քեոսայանը և Դմիտրի Խորժիխինը
Էդմոնդ Քեոսայան. ռեժիսոր, որը երբեք «չուզելով» կինո չի նկարահանել - Sputnik Արմենիա
Էդմոնդ Քեոսայանը և Դմիտրի Խորժիխինը

Դրամարկղի ծանոթ աշխատողները նրան որոշ քանակությամբ տոմսեր էին տալիս, իսկ նա մուտքի մոտ վերավաճառում էր այն կինոյի սիրահարներին։ «Սպեկուլյանտ». հիմա դա անարդարացիորեն մոռացված բառ է։

Актер Владимир Епископосян на юбилейном вечере режиссера Игоря Масленникова (4 ноября 2011). Москвa - Sputnik Արմենիա
Բարի աչքերով չարագործը, կամ ինչպես Եպիսկոպոսյանը դարձավ Ռուսաստանի գլխավոր «ավազակը»

Հետո Երևանի թատերական ինստիտուտն էր, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, «Մոսֆիլմը», հետո «Հայֆիլմն» ու նորից «Մոսֆիլմը»։ Նա Երևանից Մոսկվա էր գնացել ոչ թե մեծամտությունից ու հավակնություններից, այլ պարզապես, ինչպես Քեոսայանն էր ասում,  որ այն ժամանակ «Հայֆիլմին» տարեկան չորս ֆիլմի պատվեր էին տալիս, իսկ այն ժամանակ Երևանում այնպիսի վարպետներ էին, որ նրանց շրջանցելու ոչ մի հնարավորություն չկար։ Իսկ «Մոսֆիլմ» կարելի էր մտնել, թեև՝ դժվարություններով։ Ի դեպ, Քեոսայանը մինչ կյանքի վերջ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմն անհասանելի բարձրություն էր համարում։

Ըստ Քեոսայանի՝ հակառակ դեպքում կարող էր լրիվ այլ կերպ ստացվել, ու նա երևակայում էր, թե ինչպես․ «Առաջին 15 տարին օգնական կաշխատեի, 25 տարի՝ երկրորդ ռեժիսոր, իսկ հետո թոշակի կանցնեի»։ Այս հեռանկարը նրան ոչ թե դուր չէր եկել, այլ պարզապես չէր էլ դիտարկվել՝ իր համար աներևակայելի լինելու պատճառով։

Эдмонд Кеосаян Сичкин Косых - Sputnik Արմենիա
Նա մեծ մարդ կդառնա. Էդմոնդ Քեոսայանը կյանքով ապացուցեց հոր պատգամը

«Չուզելով կինո չես անի», - ասաց նա այդ օրը, ու պարզաբանեց այդ թեզը։ Տարիների հետ մարդը, ցանկացած մարդ, պետք է դադարի ստել։ Ստել ինքն իրեն ու բոլորին, ու որքան շուտ է նա դադարում իրեն ստել, այնքան ավելի լավ իր համար։ Ոչ, մենք անընդհատ ստում ենք, մեր կյանքը ստից է հյուսված․ դրան է նպաստում մեր սոցիալական համակարգը, ու քաղաքական կարգը, ամբողջ հարցն այն է՝ մարդուց ինչքան սուտ է դուրս գալիս մինչ այն պահը, երբ նա դադարում է ստել։ Քեոսայանն ասում էր, որ շատերի մոտ ստելու դադարեցման օրը համընկնում է մահվան օրվա հետ։

Իհարկե, կան մի քանի «Քրիստոս-մարդիկ», որոնք երբեք չեն ստել, որոնց հիշատակի  առաջ նա խոնարհվում էր։ Դրանց առաջին շարքում Քեոսայանը տեսնում էր Անդրեյ Տարկովսկուն։

Երբ Տարկովսկին մահացավ, չգիտես որտեղից նրա մոտ բազում մտերիմ ընկերներ հայտնվեցին, որոնք, իրենց խոսքով, շատ մոտ էին։ Իսկ երբ մահից հետո Տարկովսկին դադարեցրեց «մերժված» լինել, նման ընկերների մի ամբողջ բանակ «ծլեց»։

© Sputnik / Asatur YesayantsՔեոսայանի աստղը՝ Ռադիոտանը հարող պուրակում. Երևան, Հայաստան
Էդմոնդ Քեոսայան. ռեժիսոր, որը երբեք «չուզելով» կինո չի նկարահանել - Sputnik Արմենիա
Քեոսայանի աստղը՝ Ռադիոտանը հարող պուրակում. Երևան, Հայաստան

Ի դեպ, ժամանակին Տարկովսկին ամիսներով ապրում էր Քեոսայանի բնակարանում, մի պահ գետնին էր քնում։ Հիշեցնում եմ, որ մաեստրոն սա պատմել էր 1992 թվականի ամռան վերջին, իսկ Տարկովսկին հեռացել էր Ուշիում անցկացված այդ օրվանից ութ տարի առաջ։

Мультипликатор Александр Петров - Sputnik Արմենիա
Ռուս անիմատոր. աշխատանքը «Հայֆիլմում» պարզապես «պայթյուն» էր

1992 թվականի ուշ ամռանը հսկայական երկիրն էլ գոյություն չուներ, դրա ամբողջ տարածքում ծանր ժամանակներ էին․ շատ տեղերում այն հիմա էլ է շարունակվում, բայց այն ժամանակ ամեն ինչ նոր էր ու անհասկանալի։ Քեոսայանը զարմանում էր այն մարդկանց վրա, որոնք երեկ կոմսոմոլներ էին ու կուսակցական աշխատողներ, կամ հպատակ արվեստների վարպետներ, ու հանկարծ միանգամից դարձել էին լիբերալ արժեքների կրողներ կամ ազատ ոգով նկարիչներ։

Բայց այդպես չի լինում, ու հետխորհրդային տարածքի բոլոր դժբախտությունները հենց այստեղից են բխում․ իշխանության եկան վերածնվել կարողացողները, անթիվ մաշկերով մարդիկ, որոնք այդ մաշկը փոխում են ժամանակի պահանջով։ Այն մարդիկ, որոնք դադարում են ստել միայն  իրենց մահվան օրը։

Степан Андраникян - Sputnik Արմենիա
Թե ինչպես աղքատ ուսանողներ Փարաջանովն ու Անդրանիկյանը ծանոթացան ավտոբուսում

․․․Այստեղ չի լինի Քեոսայանի ֆիլմերի ցանկը ու դրանց հիացմունքով լի վերլուծությունները։ Դրա անհրաժեշտությունը չկա, քանի ողջ են այն մի քանի սերունդները, որոնք մեծացել են «Անորսալիների»՝ «իսկական տղաների համար» այդ տրիլոգիան նայելով, իսկ ամառային արձակուրդը եզրափակում էին ամեն ուսումնական տարվա մեկնարկին ցուցադրվող լրիվ դեկադենտական, բայց միևնույնն է՝ ԽՍՀՄ-ում նկարահանված «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմը։

Մինչ ժողովրդի մեջ ապրում են հուզիչ ու իմաստուն «Տղամարդիկ» ֆիլմի մեջբերումները, Էդմոնդ Քեոսայանի ֆիլմերի ցանկը միայն ցուցակ, հաշվապահական հաշվետվություն կմնա, որն իր համար փոշոտվում է արխիվներում:

Մինչդեռ նրա ֆիլմերը նույնիսկ չեն էլ պատրաստվում ծերանալ։

Լրահոս
0