00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերոս հայի հիանալի զինվորական կարիերան. ի՞նչ է արել տանկիստ Մնացականովը պատերազմի ժամանակ

© Sputnik / Александр Бродский / Անցնել մեդիապահոցНа броне трофейного танка, захваченного в бою под Мгой Ленинградской области. Ленинградский фронт.
На броне трофейного танка, захваченного в бою под Мгой Ленинградской области. Ленинградский фронт. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Մնացականովի հրամանատարության ներքո գտնվող տանկային ջոկատը, հատելով գերմանացիների ծուղակը և գերեվարելով ֆաշիստական շտաբի ղեկավարին, հանկարծակի հանդիպեց Օրանիենբաումի կողմից հարձակվող 2-րդ հարվածային բանակի տանկային գնդին։ Այս պատմական հանդիպումը Լենինգրադի շրջափակման օպերացիայի ավարտ էր նշանակում։

1941 թվականի ամռանը Վլադիկավկազում ծնված Ալեքսանդր Մնացականովի 20 տարին նոր էր լրացել, նա սովորում էր Թբիլիսիի երկաթուղային ինստիտուտում, իսկ այս բուհի ուսանողներին ռազմաճակատ չէին տանում, մինչև նրանք չավարտիեն ուսումը. միայն դրանից հետո պետք է գար նրանց հերթը։ 4-րդ կուրսի սկզբին Մնացականովը չսպասեց, և օգոստոսի 1-ին ռազմաճակատ մեկնեց կամավոր։

Ленинград в дни блокады. - Sputnik Արմենիա
Նրանց վրայով տանկեր էին անցնում. ինչպե՞ս էին հայերը կռվում Լենինգրադի համար

Սկզբում նա Ստալինգրադի մերձակայքում անցավ երիտասարդ մարտիկի արագացված դասընթացները, այնուհետև այսպես կոչված նորեկների «քասթինգ» իրականացվեց, և Ալեքսանդրին ուղարկեցին տանկային ուսումնարան Կամիշին քաղաք, որպեսզի արագ ավարտի ուսումը։ Ուսումն իսկապես հապճեպ էր անցնում. արդեն 1942 թվականի սեպտեմբերին լեյտենանտ Մնացականովին ուղարկեցին ստանձնելու տանկային դասակի հրամանատարությունը նույն Ստալինգրադում. այնտեղ իսկական մսաղաց էր, փողոցային մարտեր։

Նրանք, ովքեր ողջ մնացին այն ժամանակ, զարմանում էին այդ փաստի վրա. ամեն ինչ ավարտվեց վերմախտի 6-րդ բանակի ջախջախումով ու նրա ողջ  մնացած մասի գերեվարումով. սա հենց այն հարվածն էր, որից Գերմանիան այդպես էլ ուշքի չեկավ։ Բացի այդ, Թուրքիան էլ, որը սպասում էր, որ գերմանացիները կգրավեն Ստալինգրադը, որպեսզի Հայաստանի միջով ԽՍՀՄ ներխուժի, սսկվեց տեղում։

Комендантский час в Ереване, 1998 - Sputnik Արմենիա
Հիմար լինելու ի ծնե իրավունքը և զրահագնացքը՝ Մասիսում. ի՞նչ էր ՀՀՇ-ն

1944 թվականի հունվարին խորհրդային հրամանատարությունը խնդիր դրեց սեղմ ժամկետներում լուծել Լենինգրադի շրջափակման հարցը. երկու կողմից գործի էին դրվել խոշոր ուժեր։ Մնացականովը հարվածային տանկային խմբի առաջատար ջոկատի հրամանատարն էր, որի առաջ խնդիր էին դրել ցատկ հասնել Կարմիր գյուղ։ Գերմանացիները պայթեցրին ջրամբարը, խորհրդային զորքերի առաջն առնելու համար, ջուրը հեղեղեց ցածրադիր գոտիներ՝ երկաթուղային գծերի հետ, որը ծանրաբեռնված էր ապրանք տեղափոխող վագոններով։

Մնացականովի գլխավորած ջոկատը մտավ լենինգրադյան հունվարի սառցաջրի մեջ. նրանք միմյանցից անջատեցին վագոնները, քաշեցին տանկերի օգնությամբ, և այդ վագոնների արանքով  շարունակեցին գրոհը։ Մնացականովը լողալ չգիտեր։

Эдмонд Кеосаян Сичкин Косых - Sputnik Արմենիա
Էդմոնդ Քեոսայան. ռեժիսոր, որը երբեք «չուզելով» կինո չի նկարահանել

Մի քանի օր անց ջոկատը Կիպենի մոտ դարանի հանդիպեց։ Ստիպված եղավ վերացնել այն, որն, իհարկե, առանց արժեքավոր գերիների չանցավ. գերմանական տանկերից մեկից ձեռքերը վեր բարձրացրած դուրս եկավ գերմանական շտաբի ողջ մնացած պետը։ Մնացականովի ստորաբաժանումը սլացավ Կիպեն, և բնակավայրի մուտքի մոտ անսպասելի հանդիպում տեղի ունեցավ 2-րդ հարվածային բանակի տանկիստների հետ. նրանք Օրանիենբաումի մոտից քշում էին գերմանացիներին։ Մի քանի ժամ անց պարզվեց, որ հանդիպումն այդ պատմական էր. հենց այս հանդիպումն են համարում Լենինգրադի շրջափակման վերջնական ավարտը։

Полевой госпиталь во времена Великой Отечественной войны - Sputnik Արմենիա
Կուրացած արծիվներ` քար լռության մեջ. ինչպես էր բժիշկ Բուռնազյանը պաշտպանում ճառագայթումից

Սակայն հանել շրջափակումը պատերազմի ավարտ չէր նշանակում. Մնացականովը ջոկատի հետ միասին քաղաքից հեռու էր քշում գերամանացիներին։ Միայն մի մարտական հետախուզության ընթացքում ջոկատը ոչնչացրեց տարբեր տրամաչափի 10 հրանոթ, 10 ավտոմեքենա, 8 քարշակ, 3 շտաբային սայլակառք, շուրջ 15 բեռնատար, 3 գնդացրային դզոտ, 1 շտաբ և մի քանի հարյուր գերմանացի զինվոր և սպա։

Միևնույն ժամանակ Մնացականովը գերմանական տանկում էր գտնվում, որի ուղղությամբ, թյուրիմացաբար սկսեցին կրակել յուրայինները։ Դռնակից դուրս ցցած սպիտակ շապիկը և այն հանգամանքը, որ «գերմանական տանկը» հարվածում էր հենց գերմանացիներին, ուշադրությունից դուրս էր մնացել. ստիպված եղավ յուրայինների մոտ սուրհանդակ ուղարկել։ Փառք աստծո, սուրհանդակը հասցրեց, և անուղղելի բան տեղի չունեցավ։

Санитар выносит раненного бойца с поля боя. - Sputnik Արմենիա
Ուսուցիչ դառնալ չվիճակվեց. ինչպես լեյտենանտ Գրիգորյանն իր կյանքի գնով փրկեց հրամանատարին

Ահա թե ինչպես է այդ արկածի ավարտը նկարագրում Մնացականովն իր ինքնակենսագրականում. «Կրակոցները հանկարծ դադարեցին, և մենք բարեհաջող հասանք յուրայիններին։ Ճիշտ է, առանձին կրակոցներ դեռ հնչում էին, սակայն մենք անվնաս դուրս եկանք ինչ–որ բնակավայրի ծայրամասի տներից մեկի մոտ և կանգնեցրեցինք այնտեղ չարաբաստիկ գերմանական «վագրը»։

Ավելի ուշ ինձ պատմեցին, որ ես, տանկի վրայից թռչելով, դեռ ինչ–որ բան էի բառաչում, փորձելով, ակնհայտորեն, զեկուցել, որ խնդիրը կատարված է։ Սակայն հրամանատարները, հասկանալով, որ կոնտուզիայի պատճառով ես շփոթված եմ, սկսեցին ինձ հանգստացնել, իսկ ես, անհարմար վիճակում հայտնվելով,  ուժասպառ ու ամոթահար ընկա ձյան վրա»։

Полировка главного зеркала Большого Телескопа Альт-Азимутального - Sputnik Արմենիա
Մարգարյանի գալակտիկաները, կամ ինչպես էին հայերը յուրացնում տիեզերքը

Ցերեկը տեսնելով այն ամենը, ինչ մարտիկներն արել էին, հրամանատարությունը որոշեց Մնացականովին, ավելի վաղ խոստացած Կարմիր դրոշի շքանշանի փոխարեն, ԽՍՀՄ հերոսի կոչման ներկայացնել։ 1944 թվականի հունվարն էր։ Իսկ պարգևն այդ, հանգամանքների բերումով, նա ստացավ միայն 1945 թվականի հունիսին` Հաղթանակի շքերթի նախօրեին։

Պատերազմից հետո Մնացականովն ավարտեց զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան, ծառայեց բանակում, գեներալ–լեյտենանտ և ռազմական դիվանագետ դարձավ.  աշխատեց Սիրիայում, Լիբանանում, Լաոսում և Մարոկկոյում։ Մարտական գեներալը կյանքից հեռացավ 2004 թվականի ապրիլի 24-ին՝ արդեն պաշտոնաթող լինելուց շատ հետո։

Լրահոս
0