00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանխատեսում եմ զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթ իմ դեմ. Վահե Գրիգորյան

© Photo : press office of the Parliament of RAРечь адвоката Ваге Григоряна в Парламенте (23 октября 2018). Еревaн
Речь адвоката Ваге Григоряна в Парламенте (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՍԴ անդամի թեկնածուն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի այս առանձին վերցրած պաշտոնը Հայաստանում երբևէ ամենամեծ լարում ունեցած պաշտոնն է։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Փաստաբան Վահե Գրիգորյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահի կողմից այսօր ՍԴ դատավորի պաշտոնում իր թեկանծությունն առաջադրելուն և խոստացել Սահմանադրական դատարանի և սահմանադրական արդարադատության մասին իր պատկերացումները, ծրագիրը ներկայացնել առաջին իսկ հնարավորության դեպքում։

«Արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի այս առանձին վերցրած պաշտոնը Հայաստանում երբևէ ամենամեծ լարում ունեցած, համալրման համար բարդություններով և բազում շահերի անհամապատասխանության հետևանքով թափուր մնացած, իսկ 2018թ․-ի ապրիլից ի վեր Հայաստանում վերջին երկու տասնամյակներում առաջին անգամ դեմոկրատական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի կողմից համալրման ենթակա առաջին բարձր դատական պաշտոնն է։

Այս պաշտոնի համար ավելի շատ մրցութային/խորհրդակցական ընթացակարգեր են ներգրավվել, քանի որևէ այլ բարձր դատական և, առհասարակ, պետական պաշտոնի համար»,–գրել է Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն այն հազվագյուտ պետություններից է, որտեղ դատավորների 95%-ից ավելին նշանակվել կամ վերանշանակվել են մեկ քաղաքական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարի կողմից՝ նրա գրեթե բացարձակ հայեցողությամբ։

Президент Армении Армен Саркисян во время встречи с президентом Грузии Сaломе Зурaбишвили (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հնարավո՞ր է ՍԴ դատավոր դառնալ ՀՀ նախագահին Բեռլինից մի էլեկտրոնային նամակ գրելով

Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանում բացարձակ մեծամասնություն են կազմում նույն կուսակցության կողմից վերահսկվող ԱԺ-ի և նույն կուսակցության ղեկավարի կողմից բացարձակ հայեցողությամբ, առանց որևէ ստուգման թափանցիկ ընթացակարգի ու զուտ կուսակցական նպատակահարմարությամբ նշանակված անդամները։

«Եվ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական և խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկատումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»,–գրել է ՍԴ անդամի թեկնածուն։

Վահե Գրիգորյանը կարծում է, որ արդարադատության համակարգի, սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլևս անդառնալի է ու հասնելու է Հայաստանին արժանի կայուն և հանրության շրջանում խորը վստահություն եւ հարգանք վայելող համակարգի կարգավիճակի։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

«Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ ՍԴ–ի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Конституционный суд Армении - Sputnik Արմենիա
Դատավորի պաշտոնը նոր թեկնածու ունի. ո՞վ է այս անգամ փորձելու դառնալ ՍԴ անդամ

Վահե Գրիգորյանը փաստաբան է, Մարտի 1–ի գործով տուժածների իրավահաջորդների պաշտպանն է։Հիշեցնենք նաև, որ վերջին անգամ մայիսի 29–ին էր ԱԺ–ն մերժել ՍԴ անդամի թափուր տեղի համար Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին` Արթուր Վաղարշյանին։ Վաղարշյանը ՀՀ նախագահի ներկայացրած 5-րդ թեկնածուն է, ում մերժեց ԱԺ մեծամասնությունը։

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց 2019թ.–ի ապրիլին։

Մինչ այդ` 2018թ–ի ընթացքում 6-րդ գումարման ԱԺ–ը մերժել էր նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի ու բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի թեկնածությունները:

ՍԴ դատավորի պաշտոնը թափուր էր մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն ԱԺ–ն իրականացնում է փակ գաղտնի քվեարկությամբ։

Լրահոս
0