ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 23-ին և 24-ին կեսօրից հետո անձրև կտեղա։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Անձրևը կուղեկցվի ամպրոպով, չի բացառվում, որ առանձին հատվածներում կարկուտ տեղա:
Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
«Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում մայիսի 23-ին և 24-ին նույնպես անձրև կտեղա կեսօրից հետո։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-20 մ/վ–ի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +24 աստիճանի, գիշերային ժամերին կտատանվի 12-14 աստիճանների սահմանում։