ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ բողոքարկելով հանձնաժողովի ապրիլի 9-ի որոշումը, որով իրեն վարչական տույժ էր նշանակվել։
«Ժողովուրդ» թերթը պարզել է, որ Լևոն Սարգսյանի բողոքի քննությունը մակագրվել է Սարգսյանների ընտանիքի հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավոր` Անի Հարությունյանին: Ըստ թերթի` նա Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանի դուստրն է։
«Հետաքրքիր է՝ Անի Հարությունյանը, ում բաժին է հասել քրեական գործը, ինքնաբացարկ կհայտնի արդյո՞ք՝ հաշվի առնելով հայցվորի ու իրենց ընտանիքի հարաբերությունները, թե կգերադասի շրջանցել օրենքը»,– գրում է «Ժողովուրդը»:
Ի դեպ, Անի Հարությունյանը նաև ԴԱՀԿ նախկին պետ, այժմ քրեական գործով մեղադրվող Միհրան Պողոսյանի քեռու դուստրն է: