ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք և մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի և թանգարանի վերաբացմանը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,– նշել է նա և լուսանկարներ հրապարակել։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահն արդեն մի քանի օր է` Արցախում է։ Մայիսի 9-ին է այցելել էր Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Սարգսյանն այցելել էր նաև Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաեւ Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան։