00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. Մայիսի 7

© SputnikՄայիսի 7
Մայիսի 7 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախ շնորհավորենք ռադիոյում ստեղծագործող և եթերն ապահովող մեր գործընկերներին, ապա ներկայացնենք, թե ինչպես են նշում աշխարհի տարբեր ծագերում մայիսի 7-ը:

Այս օրը Հայաստանում տոնական երանգ ունի ռադիոյի աշխատակիցների համար:

Радиоприемник - Sputnik Արմենիա
«Ամեն ինչ, բացի ռադիոյից ». հայուհին, որն առաջինն իմացավ Հայրենական պատերազմի ավարտի մասին

Այո, մայիսի 7-ը Ռադիոյի օրն է, որը նշվում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղըզստանում և, ինչպես նշեցինք, Հայաստանում:

Իսկ ժամանակին նշվում էր ԽՍՀՄ-ում. հիմքն այն է, որ 1895 թվականի մայիսի 7-ին է ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը Ռուսական ֆիզիկա-քիմիական ընկերության նիստում ներկայացրել իր ստեղծած ռադիոընդունիչը և իրականացրել ռադիոկապի առաջին սեանսը:

Դե ինչ, սիրելի ռադիոգործընկերներ, անխափան եթեր, և ռադիոեթերում թող հնարավորինս շատ լինեն բարի ու դրական լուրերը:

Մայիսի 7-ը  այս տարի նաև նշվում է որպես ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օր (այն նշվում է մայիսի առաջին երեքշաբթի օրը)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո:

Село Цовагюх, Гегаркуникская область - Sputnik Արմենիա
Ծովագյուղը, կամ ինչպես է ապրում ոչ ձկնորսը ձկնորսների գյուղում

Իսկ ահա Պորտուգալիայում, էլ ավելի կոնկրետ Նազարե փոքրիկ ու հին ձկնորսական քաղաքում մայիսի 7-ը Ծովի մարդու օրն է: Դժվար չէ կռահել, որ խոսքը ձկնորսների մասին է և նրանց սպասողների: Իսկ օրը տոնական է, զանգվածային քեֆ-ուրախությամբ, երգուպարով, զանազան ձկնատեսակներից պատրաստված կերակուրների հյուրասիրությամբ:

Վերադառնալով հայրենի եզերք, պետք է նշենք, որ մայիսի 7-ը մի շարք հայտնի հայրենակիցների ծննդյան օրն է:

Մայիսի 7-ին է ծնվել անվանի հայ բժիշկ, վիրաբույժ, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանը (1930-2018):

Արձակագիր, մի ամբողջ շարք տպավորիչ ժողովածուների հեղինակ, ժամանակակից գրող Հովհաննես Երանյանը ևս ծնվել է մայիսի 7-ին:

Маргарита Дарбинян-Меликян — старший научный сотрудник Матенадарана, автор многочисленных переводов с древнеармянского языка на русский - Sputnik Արմենիա
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն

Մեծ հայրենականի մեկնարկից մի քիչ առաջ՝ 1941 թ.-ի մայիսի 7-ին է ծնվել նաև կինոռեժիսոր, սցենարիստ, ավելի վաղ տարիքում նաև օպերատոր Կարեն Գևորգյանը: Բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր և սցենարի հեղինակ է: Նա նաև «Կին-ձա-ձա» հանրահայտ ֆիլմի երկրորդ ռեժիսորն է եղել: Բայց մասնագետները առանձնացնում են Չինգիզ Այթմատովի համանուն վեպի հիման վրա Կարեն Գևորգյանի նկարահանած «Չալ շունը, որ վազում էր ծովեզրով» կինոնկարը: Ասենք, այդ ֆիլմի նկարահանումն ինքնին մի պատմություն է եղել, բայց 1991 թվականին, Մոսկվայի հեղինակավոր կինոփառատոնում ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին:

Մայիսի 7-ը խորհրդային ու ռուսական կինոռեժիսոր, մասնավորապես Բուլգակովի «Շան սիրտը» և «Վարպետն ու Մարգարիտան» վարպետորեն էկրանավորած Վլադիմիր Բորտկոյի ծննդյան օրն է (ծնվ. 1946թ.): Հասկանալի է, որ ռեժիսորը, որը նաև քաղաքական գործունեությամբ է զբաղվում, բազմաթիվ այլ գործեր էլ ունի, որոնց շարքից, օրինակ, կարելի է նշել 2009-ին նկարահանած «Տարաս Բուլբա» ֆիլմը:

Премьер-министр Республики Индии Индира Ганди - Sputnik Արմենիա
Տիցիանից մինչև սելֆի. ինչո՞ւ Գանդին չհավանեց Նալբանդյանի աշխատանքը

Հավելենք, որ մայիսի 7-ին է ծնվել նաև աշխարհահռչակ հնդիկ գրող Ռաբինդրանաթ Թագորը (1861-1941):

Իսկ ահա այնպիսի մի ստեղծագործող, որն ինքը բազմաթիվ ստեղծագործողների համար հետաքրքրական կերպար է դարձել, ինչպիսին է կոմպոզիտոր Անտոնիո Սալիերին, մահացել է մայիսի 7-ին (1750-1825): Եվ չնայած Սալիերին հիշատակվում է որպես Գլյուկի հետևորդ, իր ժամանակի հայտնի, ճանաչված կոմպոզիտոր, որ ի լրումն ամենի, դասավանդել է Բեթհովենին, Լիստին, Շուբերտին, նրան շատերը գիտեն կամ հիշում են որպես մեկը, որը թունավորելու միջոցով սպանել է Մոցարտին:

Շատերը համոզված են, որ դա այդպես էլ եղել է: Մինչդեռ, ուրիշներն էլ պնդում են, որ  թունավորելու մասին պատմությունը միֆ է, առասպել: Ավելին, 1997-ին, պարզվում է դատ է եղել և Ավստրիայի դատարանը պաշտոնապես ճանաչել է, որ Մոցարտի մահվան մեջ Սալիերին մեղք չունի:

Սակայն, դա էլ երկար չտևեց, որովհետև անցյալ տարի նորից «իրողություններ են փոխվել». 18-րդ դարից ինչ-որ օրագիր է ի հայտ եկել, ըստ որի Սալիերին կարող էր և թունավորած լինել Մոցարտին… շախմատային մի գրազ պարտվելու պատճառով:

Բայց սա «Մոցարտ և Սալիերի» թեմայով մի նոր ստեղծագործության սկիզբ է, իսկ դա արդեն այլ պատմություն է:

Լրահոս
0