00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն

© Sputnik / ASATUR YESAYANTSМаргарита Дарбинян-Меликян — старший научный сотрудник Матенадарана, автор многочисленных переводов с древнеармянского языка на русский
Маргарита Дарбинян-Меликян — старший научный сотрудник Матенадарана, автор многочисленных переводов с древнеармянского языка на русский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցնել 20-րդ դարի փորձությունների միջով, տեսնել Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափները: Բայց պահպանել լուսավորի ձգտումն ու լույսը: Միայն ուժեղ անհատներին է դա տրված: Քչերին: Ընտրյալներին:

Արմեն Հակոբյան, Sputnik Արմենիա

Կյանքի 100-րդ տարին բոլորող գիտնական Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը այդ ընտրյալներից է, ում հայրենակիցը լինելն արդեն իսկ հպարտանալու առիթ է:

© Sputnik / ASATUR YESAYANTSՄարգարիտա Դարբինյան–Մելիքյանը
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան–Մելիքյանը

«Լսի, գիտե՞ս`Գրիգոր Նարեկացու տաղերն առաջին անգամ ռուսերեն են թարգմանվել: Թարգմանիչը, ավելի ճիշտ՝ թարգմանչուհին՝ Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող է և՛ գիտական իմաստով, և՛ տարիքի»,- իրեն հայտնի դարձած տեղեկությունը փոխանցեց Sputnik Արմենիայի բարեկամ-գործընկեր Նիկոլայ Դավթյանը՝ չթաքցնելով հուզմունքը:

Այն փաստը, որ առաջին անգամ, այն էլ՝ ուղղակիորեն գրաբարից ռուսերեն են թարգմանվել Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերը, որ «Книга мелизматических песнопений» անվանմամբ գրքույկով «BMB փրինթ» հրատարակչությունն օրերս է թողարկել, ինքնին նշանակալի իրադարձություն է: Ինչպես էլ նայես՝ նշանակալի է. թե՛ միջնադարյան հայ գրականության մարգարիտ՝ տաղերի թարգմանության և ռուսալեզու գիտական ու ընթերցասեր հանրությանը ներկայացնելու, թե՛ հայ-ռուսական մշակութային կապերի շղթային մի անզուգական ադամանդ ավելացնելու, թե՛ զուտ գիտական առումով:

© Photo : provided by M.Darbinyan-MelikyanՄարգարիտա Դարբինյան–Մելիքյանը
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան–Մելիքյանը

Բայց այն, որ այդ թարգմանությունը կյանքի 100-րդ տարին մտած՝ 99-ամյա գիտնական Մարգարիտա Հովնանի Դարբինյան-Մելիքյանի շուրջ 10 տարվա տքնանքի ու պրպտումների արդյունքն է, մի առանձնահատուկ շուք է հաղորդում այս իրադարձությանը:

Լեգենդների հետ «դու»-ով հաղորդակցվող տիկին Մարգարիտան

Սովորական երևանյան բնակարան է, անցյալ դարի 60-ականներին վարդագույն տուֆից կառուցված հինգհարկանի բազմաբնակարան շենքում: Սովորակա՞ն: Չէ՛, մեղք գործել կնշանակի՝ այդպես ասելը: Արտաքին պատերը, գուցե, սովորական են: Բայց տան ներսո՜ւմ…

© Sputnik / ASATUR YESAYANTSՄարգարիտա Դարբինյան–Մելիքյանը
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան–Մելիքյանը

Թվում է՝ հազարամյա մագաղաթների բույրով է ներծծված տունը, գրապահարանները, դաշնամուրը, անպաճույճ հյուրասենյակը, որի կենտրոնում կանգնած մեզ դիմավորում է տանտիրուհին: Թվում է, թե տանտիրուհին էլ մագաղաթյա մի մանրանկարից է իջել՝ իր մեջ մի ամբողջ Մատենադարան կուտակած, բայց նա նույնքան իրական է, կոնկրետ, իսկ դու երջանկություն ունես զրուցել նման լուսավոր անձնավորության հետ:

Մարդ, որ «դու»-ով է կարող հաղորդակցվել անցյալի մեր մեծերի հետ՝ Խորենացուց մինչև Դրասխանակերտցի, Թովմա Արծրունուց մինչև Շապուհ Բագրատունի ու Սիմեոն Լեհացի, Ստեփանոս Օրբելյանից մինչև Նարեկացի:

Школьники села Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Դպրոցին հայեցակարգ է պետք. միայն այդ ժամանակ Նարեկացուն կդադարեն տիեզերագնաց անվանել

Մարդ, որ չնայած պատկառելի տարիքին, դեռ Մատենադարանի ավագ գիտաշխատող է, և հիմա էլ սպասում է իր մեկ ուրիշ խոշոր աշխատանքի՝ 13-րդ դարի հայտնի հեղինակ, արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի (Ստեփանոս Սյունեցի) «Պատմութիւն տանն Սիսական» աշխատության ռուսերեն թարգմանության, հրատարակության պատրաստվող «История дома Сисакан» գրքի լույսընծայմանը…

Միայն գիտական նեղ շրջանակում, այն էլ քչերը գիտեն, որ Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխարհակշիռ պոեմի՝ «Նարեկի» ռուսերեն գեղարվեստական թարգմանությունները, որ կատարել են Ն.Գրեբնյովը (1969թ) և հետո՝ Վ.Միկուշևիչը (1985թ.) հիմնված են տիկին Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի և իր գործընկերուհի Լենա Խանլարյանի՝ գրաբարից արված տողացի թարգմանության վրա: Իսկ արդեն 1988-ին «Արևելքի մատենագրության հուշարձաններ» շարքի շրջանակում լույս ընծայվեց «Մատյան ողբերգության» ռուսերեն թարգմանության գիտական ու ամբողջական տարբերակը՝ գործընկերուհիներ Մ.Դարբինյան-Մելիքյանի և Լ.Խանլարյանի թարգմանությամբ։

«Հայրս հայ կաթոլիկ էր, մայրիկս՝ լեհուհի կաթոլիկ,-պատմում է տիկին Մարգարիտան: Երկուսն էլ շատ լավ ռուսերեն գիտեին, հայրս լեհերեն չգիտեր, իսկ մայրիկս չգիտեր հայերեն: Եվ մեր տանը ռուսերենն էր խոսակցական լեզուն:

Իսկ գրաբարն այն լեզուն է, որով սկսեցի սովորել հայերենը: Երբ ասպիրանտուրա ընդունվեցի, խոսում էի միայն ռուսերեն, աշխատում էի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտում, որտեղ պաշտպանեցի թեկնածուական թեզը, և սկսեցի գրաբար սովորել: Իմ գրաբարի ուսուցիչը Աշոտ Աբրահամյանն է եղել. նա այնքան շատ էր սիրում գրաբարը, այնքան լավ գիտեր, որ ազատ խոսում էր գրաբարով, ինչպես, ասենք ես՝ ռուսերեն էի ազատ խոսում: Հենց նա էլ ինձ ոգեշնչեց, գրաբարի նկատմամբ մեծ սեր ներշնչեց: Ես գրաբարը շատ ավելի լավ գիտեմ, քան ժամանակակից հայերենը»,-ծիծաղելով նկատում է վաստակաշատ զրուցակիցս: Մարգարիտա Դարբինյան–Մելիքյանը թարգմանություններ է արել նաև պարսկերենից, գերմաներենից, անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, անգամ արաբերենից:

© Photo : provided by M.Darbinyan-MelikyanՄարգարիտա Դարբինյան–Մելիքյանը (ձախից առաջինը) դասախոս Պորշնևի և համակուրսեցիների հետ։
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան–Մելիքյանը (ձախից առաջինը) դասախոս Պորշնևի և համակուրսեցիների հետ։

«Իմ դասախոս Պորշնևը հորդորում էր, որ չպիտի ասեք՝ այս լեզուն չգիտեմ, պետք է իմանաք լեզուները: Այնպես որ, բացի չինարենից ու ճապոներենից, բազմաթիվ լեզուներից եմ թարգմանություններ արել»,-ասում է Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը:

Իսկ վաղը պատերազմ էր…

Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը նաև Հայրենական պատերազմի, այս դեպքում ճիշտ է ասել՝ Երկրորդ համաշխարհայինի վետերան է: Ըստ որում, կամավոր է մեկնել ռազմաճակատ: Ստացվել էր այնպես, որ 1941-ին Մոսկվայում մանկավարժական ինստիտուտն ավարտելն ու պատերազմի սկիզբը գրեթե համընկան: Վերադառնալով հայրենի եզերք` երիտասարդ, նորավարտ մանկավարժը աշխատանքային նշանակում ստացավ Չիբուխլու, ներկայիս Ծովագյուղում:

© Photo : provided by M.Darbinyan-MelikyanՄարգարիտա Դարբինյան–Մելիքյանը
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան–Մելիքյանը

«Մտածում էի, որ այնտեղ մնամ, իսկ գյուղում ապրողներին անգամ անձնագիր չէր տրվում այն ժամանակ, նույնիսկ մոտակա քաղաք գնալու համար թույլտվություն էր պետք: Մի խոսքով՝ գրեթե ճորտատիրական կարգեր, որոնք հակասում էին գիտությամբ զբաղվելու իմ ցանկությանը: Մտածեցի, որ ելքը ռազմաճակատ մեկնելն է: Կամավոր գրվեցի, վերցրին, հետո տեսան բարձրագույնավարտ եմ, նորից հետ ուղարկեցին, բայց այնքան դիմում գրեցի, մինչև մի օր մեր զինկոմն ասաց, դե լավ, որ այդքան շատ ես ուզում, հիմարիկ, գնա պատերազմ…»,-վերհիշում է տիկին Մարգարիտան:

Прохожие у граффити Туманяна в Ереване - Sputnik Արմենիա
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը

Որոշ ժամանակ անց, լեզուների ու գրաբարի ապագա մասնագետն արդեն հրետանավոր էր՝ Բաթումի ափամերձ տարածքը թշնամու օդային հարձակումից պաշտպանող 352-րդ զենիթահրթիռային գնդում, ընդ որում, հաշվարկելու բավականին լուրջ կարողություն պահանջող զենիթահրետանային կրակի կառավարման սարքի, ինչպես հիմա կասեին՝ օպերատոր: Եվ, երևի, էլի Աստծո մատը խառն էր այդ ամենին, որովհետև տիկին Մարգարիտան 1920-ին ծնվել է հենց Բաթումում, երբ ծնողները կարճ ժամանակով այնտեղ էին:

Տիկին Մարգարիտան հասցրել է մասնակցել նաև Ճապոնիայի դեմ պատերազմին, բայց դա մեկ այլ պատմություն է, որի մի վկայություն-հուշն էլ «Հայրենական պատերազմի շքանշանն» է…

Նարեկացուն հաղորդակցվելու համար գրաբարի իմացությունը քիչ է

Թերթում ենք Նարեկացու տաղերը: Ես՝ վիրտուալ տիրույթում գտած գրաբարով և արդի արևելահայերենով, տիկին Մարգարիտան՝ իր հրաշալի թարգմանությունն ամփոփող գրքույկով. Նա ազնվականական ներողամտությամբ ժպտում է իմ արտասանությանը:

«Գիտեք, Նարեկացուն անդրադառնալու, լիարժեք ընկալելու, առավել ևս՝ թարգմանելու համար միայն գրաբարի իմացությունը քիչ է: Ես գրաբարը, տաղերը ընկալում եմ ըստ իմ մտքում հնչող մեղեդու։

Թարգմանելիս պետք է գտնել բառեր, որոնք մեղեդային են հնչում, Նարեկացու կիրառած բաղաձայնույթին՝ ալիտերացիային համապատասխան: Քիչ է՝ ճիշտ թարգմանելը, էական է մեղեդայնությունը փոխանցել, այնպես որ դա գեղեցիկ հնչի»,–ասում է նա:

© Photo : provided by M.Darbinyan-MelikyanՄարգարիտա Դարբինյան–Մելիքյանը
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան–Մելիքյանը

Ընդգծում եմ, որ Նարեկացուն անհնար է անդրադառնալ, թարգմանել, եթե խորապես չես հավատում, ինչին նա պատասխանում է։

«Ճիշտն ասած, ես հավատում եմ Աստծուն: Այնպես է ստացվել իմ կյանքում, որ ամեն անգամ, երբ ինձ հետ ինչ-որ բան պիտի կատարվեր` թե լավ, թե վատ, կանխազգացում եմ ունեցել: Այն, ինչը սովորաբար ասում ենք՝ սիրտս վկայեց, ասես մի վերին նախախնամություն, մի ձայն ինձ հուշեր, զգուշացներ ամենակարևորի մասին»,-ժպտում է գրաբարյան մարգարիտները ռուսերեն վերամարմնավորող համեստ գիտնականը:

Ու նրա այդ մի հատիկ նախադասության մեջ, թե՝ «ճիշտն ասած հավատում եմ», զգում ես խորհրդային իշխանության առաջին տասնամյակների խտացված միջավայրը, երբ այդ մի քանի բառն իսկ բավարար էր, որ խեղվեր մարդու կյանքի ընթացքը: Տիկին Մարգարիտան պատմում է, որ երբ հեռավոր 1930-ականների կեսերին Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական) ավարտել է դպրոցը, լուրջ երկընտրանքի առջև է կանգնել՝ ընտրել երաժշտությո՞ւնը, սիրելի դաշնամուրը, թե՞ ուսումը շարունակել այլ ուղղությամբ: Վստահաբար, նա աշխարհահռչակ դաշնակահարուհի կարող էր դառնալ, բայց ինչպիսի բախտավորություն է, որ Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը ընտրեց մեկ այլ ուղի և հանձն առավ այն առաքելությունը, որն անձնվիրաբար շարունակում է իրականացնել:

© Sputnik / ASATUR YESAYANTSՄարգարիտա Դարբինյան–Մելիքյանը
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան–Մելիքյանը

Ինձ թերևս մնում է միայն հավելել, որ «Книга мелизматических песнопений» գրքույկում ամփոփված են Նարեկացու տաղերից ու ներբողներից 13 թարգմանություն՝ թարգմանչուհու նախաբանով, և որ շատ կարևոր է՝ գիտական բացատրություններով ու ծանոթագրություններով:

Գիրքը հրատարակվել է թոռների աջակցությամբ: Ափսոս միայն, որ ընդամենը 150 օրինակով: Թեպետ, կարծում ենք, որ այս գիրքը դեռ մեկ անգամ չէ, որ կվերահրատարակվի:

Լրահոս
0