00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պահանջում էին հանձնել հայերին, բայց մերոնք չարեցին». «աթաթուրքերից» փրկված ժողովուրդները

© Sputnik / Aram NersesyanАссирийцы Армении в мемориальном комплексе "Цицернакаберд" (24 апреля 2019). Еревaн
Ассирийцы Армении в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցեղասպանություն ապրել են ոչ միայն հայերը, այլ նաև հույները, ասորիները, եզդիները։ Ի հեճուկս սուլթանների և երիտթուրքերի` այդ ժողովուրդներն ապրել և ապրելու են այստեղ։

Ծիծեռնակաբերդ, ապրիլի 24։ Հայկական եռագույնների ծովում հայտնվում են հույների, ասորիների և եզդիների դրոշները` ասես գարնանային երկնքի պատառիկներ։ Անմար կրակը նաև նրանց կրակն է։ Իսկ Լուսինե Զաքարյանը, հաղթահարելով ժամանակը և մոռացությունը, աղոթում է անցավորների մասին։ Նա արդեն լքել է այս աշխարհը, բայց նրա հիասքանչ ձայնն ամեն տարի հնչում է Անմար կրակի մոտ։ Հնչում է և հնչելու է։

«Ե՞րբ իմացար Սեյֆոյի մասին (ասորերենից թարգմանաբար` ցեղասպանություն` խմբ.)», – հարցնում եմ երիտասարդ ասորի Տիմոֆեյին, որն Արզնուց է։

© Sputnik / Aram NersesyanՏիմոֆեյ Իվանով. Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ
«Պահանջում էին հանձնել հայերին, բայց մերոնք չարեցին». «աթաթուրքերից» փրկված ժողովուրդները - Sputnik Արմենիա
Տիմոֆեյ Իվանով. Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ

– Ես միշտ իմացել եմ դրա մասին, – հակիրճ պատասխանում է նա` ուշադիր նայելով ինձ։

Նրա ընկերներն ինչ–որ բան են ասում միմյանց գարնանային քամու նման սահուն լեզվով։

Ջեմալը և Էնվերը (ցեղասպանության գաղափարակիրները և կազմակերպիչները` խմբ.) կրկին ու կրկին վրիպել են։ Ասորերենը հնչել է և հնչելու է։ Ճիշտ նույն կերպ հնչելու են հույների, եզդիների, սլավոնների և հայերի լեզուները։

Ջհանգիր աղա

«Մեր բնակավայրերով Դեր Զոր են վտարել մի քանի հարյուր հայ ընտանիքների։ Եզդիները նրանց թաքցրել են իրենց մոտ։ Այդ ժամանակ քրդական ջոկատները կանգնել են մեր տների դիմաց և պահանջել են հանձնել հայերին։ Բայց մեր ժողովուրդը դա չի արել։ Մենք հայերի հետ հեռացել ենք սարերը։ Այնտեղ գոյատևել ենք, ինչպես կարողացել ենք», – ասում է Հայաստանի եզդիական համայնքի ղեկավարներից մեկը` Ազիզ Թամոյանը։

Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
Մայրը երեխային նետել է ժայռից` եղբորը փրկելու համար. Դեր Զորի սարսափելի երկար ճանապարհը

Այդ պատմությունը Թամոյանը լսել է Իրաքում։ Նա կարողացել է այնտեղ գնալ դեռ 1972թ–ին` զբոսաշրջային փաստաթղթերով։ Նրա հայրենակիցները և՛ ուրախացել են, և՛ զարմացել։ «Խորհրդային Միությունում մերոնցի՞ց են ապրում», – զարմացել են նրանք։

Կոջո, Ամադիա, Գալե Ալի Բաղե, Խրբադե Կավալա, Սինջար... Սրանք բնակավայրերի անվանումներ են, որտեղ ապրել և մահացել են այդ մարդկանց ծնողները։ Այստեղ սպանել են մոտ երկու հարյուր հազար եզդիների։

Եզդիներն ապրել են ոչ միայն այնտեղ, այլ նաև Մուշի, Էրզրումի, Կարսի, Խանասորի հովտի հարակից գյուղերում։ Ոչ միայն հայերին, այլ նաև նրանց են պաշտպանել Արցախից այստեղ եկած Խանասորի Վարդանը և Նիկոլ Դումանը, որոնց ջոկատներն ամեն գնով հետ են մղել աբդուլհամիդյան մարդասպանների անվերջ հարձակումները։

«Ջհանգիր աղան, որը եկել է Խորհրդային Հայաստան, նույնպես Վանից է եղել։ Եվ հայերի  նման գաղթական է դարձել։ Նա Բաշ Ապարանի ճակատամարտում կռվել է հայերի կողքին։ Ուստի 1988թ–ին, երբ մեր կամավորները ջոկատ կազմեցին, մենք այն կոչեցինք մեր հերոսի` Ջհանգիր աղայի անունով», – պատմում է Թամոյանը։

Հիշի՛ր անունը քո

«Հիշի՛ր անունը քո»... Շատերն են տեսել այդ խորհրդային –լեհական ֆիլմն այն մասին, թե ինչպես է մարդու հիշողությունը հրաժարվել ընդունել անխուսափելին և ի վերջո հաղթել է։ Միգուցե այդպես էլ ապրել են Ծալկայի հույները։ Օսմանյան տիրապետության հարյուրամյակների ընթացքում նրանց ստիպել են մոռանալ իրենց լեզուն և անցնել թուրքական բարբառներին։ Մոռանան լեզուն, կմոռանան նաև մնացյալը։ Այդպես են մտածել սուլթանական պաշտոնյաներն ու գեներալները։ Եվ կրկին սխալվել են։

Музей-институт Геноцида Армян - Sputnik Արմենիա
ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

1960թ–ին Վրաստանում ապրող հույները սկսել են ուսումնասիրել մայրենի լեզուն։ Երեխաները փոքրիկ Ատլանտների նման դասերից տուն են գնացել` ուսերի վրա տանելով նոր աշխարհ։ Փողոցում նրանց կանգնեցրել են մեծահասակները. «Ինչ–որ բան ասա հունարեն։ Բանաստեղծություն արտասանիր։ Ա՜յ քեզ բան, կեցցե՛ս։ Մի հատ էլ արտասանիր»...

Մենք թույլ ենք տվել մեզ վերապատմել Կիրակ Հորդանովի հոդվածների մեկում մեջբերված նկարագրությունը. նա արտասահմանի հույների համաշխարհային խորհրդի ականավոր գործիչ է։ Բայց հույս ունենք, որ չենք փոխել այն ոգին, որով ապրել և ապրում են այդ մարդիկ և իրենց երեխաները, որոնք յուրացրել են մայրենի լեզուն։

«Օ՜, հոնիական երկիր»...

«Վտարումը նրանց համար մահ չի դարձել։ Օ՜, հոնիական երկիր, նրանք քեզ նախկինի նման սիրում են, և նրանց հոգիները պահպանում են քո մասին հիշողությունը», – այս տողերը ժամանակակից հունական պոեզիայի դասական Կոնստանտինոս Կավաֆիսը գրել է աստվածների մասին։ Ե՛վ Պոնտոսի ափի, և՛ Կապադովկիայի, և՛ Հոնիայի հույների մասին։ Եվ հենց այդ հողի` Հոնիայի անունով հայերը հույներին այդպես են կոչում։ Եվ հենց այստեղ` Հոնիայում, թուրք քեմալիստները հրկիզել են հույների և հայերի վերջին թաղամասերը։

Развалины армянской церкви в Ани - Sputnik Արմենիա
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական

«Մենք ստիպված էինք վտարել քրիստոնյաներին, նրանք պատրաստվել էին անցնել Անտանտայի և ռուսական բանակի կողմը»։ Մեզ լավ ծանոթ խոսքեր։ Միայն թե 1922թ–ին, երբ հոնիական Զմյուռնիայում այրվել են հայերի ու հույների տները, արդեն պատերազմ չի եղել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Անտանտայի հետ։

Իսկ 1956թ–ին պատերազմի մասին խոսք անգամ չի եղել։ Բայց նույնիսկ այդ ժամանակ` 40 տարի անց, ստամբուլյան ջարդարարների գլխում կպչուն միտք է ծագել։ Պարզվում է, որ դեռ կան մարդիկ, որոնք ասում են ոչ թե «Ստամբուլ», այլ Կոստանդնուպոլիս։ Եվ այդ մարդիկ, պարզվում է, քայլում են նույն փողոցներով, նստում նույն տրամվայները, խանութներ և արհեստանոցներ ունեն։ 1955թ–ի սեպտեմբերին, երբ հարձակվել են նրանց վրա, հույների հետ կողք կողքի կռվել են նաև հայերը։

Իսկ այդ ամենին հետևել է «Ստամբուլի աչքը»` հայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Միակ բանը, որ  նա կարող էր անել, ճշմարտությունը ցույց տալն ու պահպանելն էր։

Բայց հիմա ո՞ւմ է այն պետք։

Մար Աֆրեմ

Զմյուռնիայից, Բաղեշից և Դեր Զորի անապատից հազարավոր մղոններ այն կողմ` ամերիկյան Ֆրեզնո քաղաքում, սեղանի շուրջ նստած էին երկու հոգի` աղքատ և խեղճուկրակ։ Լուռումունջ նստած էին։ Եվ այդպես օրեր շարունակ։ Իսկ հարևան սենյակում փոքրիկ Արամը, ոչինչ չհասկանալով, նայում է մորը։

Иракские езиды пересекают сирийско-иракскую границу в пограничном пункте Фишхабур (10 августа 2014). Ирак - Sputnik Արմենիա
Ձևական պատրվակ և իրական կոտորած. եզդիներին և հայերին միավորած ողբերգությունը

«Ինչպե՞ս կարելի է ինչ–որ բան ասել` առանց խոսելու», – հարցնում է նա։

«Մի անգամ Խոսրով քեռիս հանկարծ գոռաց արաբին. «Ուշ մի՛ դարձրու դրան, ասում եմ քեզ», թեև արաբը ոչինչ չէր ասել»։

Սա Վիլյամ Սարոյանի «Խեղճուկրակ արաբը» պատմվածքն է։ Այն լույս է տեսել 1940թ–ին «Իմ անունը Արամ է» պատմվածքների ժողովածուի մեջ։ Սարոյանը Բաղեշից` հոր ու մոր հայրենի քաղաքից հեռու է ծնվել։ Եվ այդ նույն Խոսրով քեռուց` հուժկու ձայնով որբից, որը չգիտեր, թե ինչպես սփոփեր մյուս որբին` խեղճուկրակ արաբին։

«Ում մեջ սեր կա, նա ոչ մեկին օտար չի համարի, բոլորը նրան հարազատ են», – այդ խոսքերը պատկանում են մեծն ասորի Մար Աֆրեմին (Եփրեմ Սիրին)։ Նույն զգացմունքը` անծայրածիր ուրախությամբ, բաժանում են Վիլյամ Սարոյանի հերոսները։ Նրանց շարքում է անգործ երիտասարդը, որը գնում է ասորի վարսավիր մոտ` մազերը 15 ցենտով կտրելու։ «Դու գիտե՞ս, թե քանի ասորի է մնացել երկրի երեսին»...

Անտիոք քաղաքում ապրել են հույներ, սիրիացիներ և արաբներ։ Հենց այստեղ են Քրիստոսի հետևորդներն առաջին անգամ սկսել կոչվել քրիստոնյաներ։ Դրանից հետո նրանք այստեղ ապրել են երկու հազար տարի։ Մինչև Օսմանյան Թուրքիան չի ոչնչացրել ասորիների երկու երրորդին։

«Թուրքիայում, որտեղ մինչև հիմա ապրում է 20 հազար ասորի, նման ազգ պաշտոնապես գոյություն չունի, նրանց անվանում են թուրք սեմիտներ»։

Стенд операции Немезис в Музее геноцида армян - Sputnik Արմենիա
Հայ գաղտնի գործակալ Հրաչ-Մեհմեդը՝ թուրքերի մեջ. առաքելությունն անիրագործելի չէր

Որտե՞ղ էր ՄԱԿ–ն իր «Ցեղասպանության հանցագործություն» բանաձևով», – հարցնում է Ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։

Ասորական «Ավուն դբիշմայա», եզդիական «Խըդըր էյլաս ու սակ խլաս», հունական «Պատեր իմոն, էլֆետո և վասիլիա սու», հայերեն «Սուրբ եղիցի անուն քո»... Այդ խոսքերը սղոցում են ԻՊ ահաբեկիչների լսողությունը։

Նրանց համար բոլորը պետք է միանման խոսեն. «Ալլահ աքբար» և ուրիշ ոչ մի կերպ։ Նրանք իրենց ուսուցիչների ընդունակ աշակերտներն են։ Վանում արդեն չկան հայեր, Պոնտոսի ափերին արդեն չկան հույներ։

Եվ ամեն դեպքում կարմիր ֆեսերով մարդիկ սխալվել են։ Ողջ են այն ժողովուրդները, որոնց նրանք ցանկացել են բնաջնջել։ Ողջ է լեզուն, երգերը և, այո, այդ ժողովուրդների կատակները, որոնք ապրել և շարունակում են ապրել հայերի կողքին։

Հեղինակն աջակցության  համար շնորհակալություն է հայտնում Հայաստանի եզդիական, ասորական և հունական համայնքներին. Ազիզ Թամոյանին, Իրինա Գասպարյանին և Մարիա Լազարևային։

Լրահոս
0