00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գաղտնի գործակալ Հրաչ-Մեհմեդը՝ թուրքերի մեջ. առաքելությունն անիրագործելի չէր

CC BY-SA 4.0 / Yerevantsi / Стенд операции "Немезис" в Музее геноцида армян
Стенд операции Немезис в Музее геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ դարասկզբում իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո միջազգային հանրությունը հստակ ջանք չգործադրեց հայտնաբերելու և թուրք ջարդարարներին օրենքով պատժելու համար։ Այդ անարդարության հետևանքով էր, որ 1919թ. սեպտեմբերին ՀՅԴ Ընդհանուր ժողովում որոշվեց իրականացնել «Նեմեսիս» գործողությունը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը անդրադարձել է գործողության ամենակարևոր անձանցից մեկի, Գերմանիայում թաքնվող թուրքերի շրջապատ՝ որպես յուրային «սողոսկած» հայ գործակալի գործունեությանը:

Կազմակերպել մի ամբողջ ժողովրդի դաժան, զանգվածային կոտորած՝ ցեղասպանություն ու մնալ անպատիժ, հնարավոր չէր...

Համենայն դեպս, պատվախնդիր հայը չէր կարող դա մոռանալ և մխիթարվել նրանով, որ հրաշքով կամ բախտի բերմամբ ինքը ողջ է մնացել։ Առավել ևս, երբ հասկացավ, որ օրենքը թուրք մարդասպան-ջարդարարներին չէր պատժելու,  միջազգային արդար դատ չէր լինելու, որովհետև միջազգային օրենքն էլ դեռևս պատրաստ չէր ցեղասպանություն պատժելու, նման փորձ չկար։

Թեպետ թուրքական դատարանն իբրև թե հեռակա կարգով մահապատժի էր դատապարտել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, սակայն իրականում պատմական արդարություն հաստատելու շահագրգռվածություն և նպատակ չկար, դատավճիռները ձևական էին՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար. ոչ ոք ջանքեր չէր գործադրում հայտնաբերելու և թուրք ջարդարարներին օրենքով պատժելու համար։

Հենց այդ անարդարության հետևանքով էր, որ 1919թ. սեպտեմբերի 27-ին ՀՅԴ Ընդհանուր ժողովում որոշվեց իրականացնել «Նեմեսիս» գործողությունը։ Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան, Սողոմոն Թեհլիրյան, Միսաք Թորլաքյան, Պետրոս Տեր-Պողոսյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գևորգյան և ուրիշներ՝ հայ վրիժառուներ, որոնք «իրականացրեցին երիտթուրք առաջնորդների նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը»։ Այս մարդկանց հետևում իրականում մի քանի տասնյակ նվիրյալներ են կանգնած, որոնց աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ պատժիչ գործողությունների իրականացումը։

 Певец Арсен Григорян с семьей в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մեր ընտանիքից միայն մեծ հայրս էր ողջ մնացել. Արսեն Գրիգորյան

Հրաչ Փափազյանը (ավազանի անունը Կարապետ, Կարպիս) ծնվել էր 1892թ.-ին Յոզղատում, մի կերպ փրկվելով ցեղասպանությունից՝ հաստատվել Հալեպում, այնուհետև տեղափոխվել Կ.Պոլիս, և դարձել «Նեմեսիսի» կարևորագույն գործող անձանցից մեկը։ Հրաչը ստանձնել էր  գործողության ամենադժվար, վտանգավոր, պատասխանատու գործերից մեկը, որի հաջողությունից մեծապես կախված էին ոչ միայն «Նեմեսիսը», այլև մասնակիցներից շատերի անվտանգությունն ու կյանքը։ Նա երիտթուրք պարագլուխների գտնվելու վայրի հայտնաբերման գլխավոր պատասխանատուն էր։ Մասնագիտությամբ իրավաբան էր,  գերազանց տիրապետում էր թուրքերենին, թուրքական նիստուկացին ու կրոնական սովորույթներին։

Զավեն Սապունճյանը Հրաչ Փափազյանի կյանքի և գործի մասին պատմող գրքում ներկայացնում է, որ Բեռլինում գործող հայ հետախույզներն արդեն գտել էին Ջեմալ Ազմիի՝ Տրապիզոնի ջարդերի և տեղահանության գլխավոր կազմակերպչի հետքը (նրան անվանում էին Տրապիզոնի մսագործ)։ Նա ծխախոտի խանութ ուներ, որը ոչ միայն Գերմանիայում ապաստան գտած երիտթուրք ջարդարարների հանդիպման վայրն էր, այլև, տարբեր մասնագետների կարծիքով, այդտեղ թուրքերը փողերի լվացմամբ էին զբաղվում։ Փափազյանին վստահվում է գաղտնի գործակալի, լրտեսի առաքելություն՝ ներկայանալ իբրև թուրք, ներթափանցել թշնամու շարքեր, մտերմանալ նրանց հետ, ոչ միայն հայտնաբերել երիտթուրք ջարդարարների գտնվելու վայրը, այլև տեղեկություններ հավաքագրել նրանց ծրագրերի վերաբերյալ։

Пресс-конференция Тиграна Мансуряна (25 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանսուրյանի մայրը մանկատան սան է եղել. մաեստրոն հիշել է ցեղասպանությունից տուժած ծնողներին

Հրաչը դառնում է Մեհմեդ Ալի, անգամ թլպատվում է, որպեսզի եթե երիտթուրքերի հետ բաղնիք գնալու անհրաժեշտություն լինի, որևէ մեկը կասկած չունենա նրա կրոնական պատկանելության մասին։ Մի ամբողջ լեգենդ է հորինվում. իբրև թե Հրաչը Ռիզա անունով հարուստ հորեղբոր հոգածության ներքո է, հիվանդ է, և հորեղբայրը պատրաստ է ցանկացած զոհողության, միայն թե գտնվի սիրելի եղբորորդու բուժումը։ Բուժման նպատակով նա եղբորորդուն Գերմանիա է ուղարկում։ Ու քանի որ Մեհմեդը չգիտի գերմաներեն, չի ճանաչում Բեռլինը, հիվանդ է և միայնակ, փնտրում է իր հայրենակից թուրքերին՝ մենակ չլինելու, նրանց աջակցությունը ստանալու համար։ Իբրև թե թուրք եղբայրների հետ ծանոթանալու նպատակով նա պարբերաբար այցելում է Ազմիի խանութ. այդպես նաև ընկերանում թուրք ոճրագործի ավագ որդու՝ Էքմելի հետ։

Հրաչի գործը ոչ միայն վտանգավոր էր, այլև հոգեբանական առումով թերևս ամենածանրն ու դժվարը։ Ազմին հավատացած էր, որ Մեհմեդն իր ավագ որդու լավագույն ընկերներից է, հետևաբար վստահում էր նրան, ծանոթացնում նաև Բեռլինում ապաստան գտած մյուս ոճրագործների հետ, իսկ Հրաչը ստիպված էր լսել նրանց լկտի, ծաղրական զրույցներն այն մասին, թե ինչպես են հայ կանանց, երեխաներին բռնաբարել, ինչ դաժան ձևերով են սպանել, հոշոտել։ Հրաչը ստիպված էր ոչ թե պարզապես լսել, այլև մյուս երիտթուրքերի նման ձևացնել, որ հաճույք էր ստանում այդ պատմություններից։ Օրինակ, մի անգամ Ջեմալ Ազմին հպարտությամբ պատմել էր, թե ինչպես էր Տրապիզոնի հայերի միջից ընտրել 10-13 տարեկան առողջ երեխաների, նվիրել որդուն, իսկ մյուսներին հրամայել «լցնել» կողովների և սնդուկների մեջ ու բաց ծովը նետել։

Прадед и дед Ани Миракян Мхо и Ишхан - Sputnik Արմենիա
«Մուշից մի բուռ հող կբերեք…». Մխո պապի ցանկությունը դեռ չի կատարվել

Մի քանի անգամ Հրաչը հրաշքով էր փրկվել բացահայտումից՝ հմտորեն խաղալով իր դերը, պնդելով իր «թուրքական» լեգենդը։ Նա ամեն առիթով ցույց էր տալիս իր «նվիրումն ու բարեկամությունը»։ Օրինակ, Թալեաթի մահվան առաջին տարելիցին թուրք ջարդարարների ընտանիքների հետ ոչ միայն մասնակցել էր արարողությանը, այլև առերես սրտանց ցավակցել Թալեաթի այրուն, մխիթարական խոսքեր ասել, աղոթել մոլլային։

Հրաչին հաջողվել էր բացահայտել նաև Բեհաէդդին Շաքիրի գտնվելու վայրը. վերջինս մինչ այդ այնքան հմտորեն էր թաքնվում, որ հայ հետախույզները ոչ մի կերպ չէին կարողանում հայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Ըստ հուշագրությունների՝ լուրը նա հայտնում է Շահան Նաթալիին՝ «Նեմեսիսի» ղեկավարներից մեկին։ Հրաչի հաղորդած տեղեկության շնորհիվ 1922թ.-ի ապրիլի 17-ին Բեռլինի Ուհլանտ փողոցում Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը գնդակահարում են Ջեմալ Ազմիին և Բեհաէդդին Շաքիրին։

Հրաչն այնքան պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով էր առաքելությունն իրականացրել, որ անգամ դրանից հետո Ազմիի որդու մոտ կասկած չէր առաջացել, թե իր ընկեր Մեհմեդը կարող է հայ գործակալ լինել։ Հրաչը ոչ միայն մասնակցել էր երիտթուրք ոճրագործների թաղման արարողությանը, այլև դրանից հետո շարունակել «ընկերությունը» Էքմելի հետ՝ կարևոր տեղեկություններ հավաքագրելով երիտթուրքերի ծրագրերի, գործունեության վերաբերյալ։ Հրաչը Բեռլինում է մնում մինչև մայիսի վերջ՝ առաքելության ավարտը և մի օր անհետանում Էքմելի կյանքից...

Հրաչ Փափազյանն ամբողջ կյանքում գործել է հանուն իր ժողովրդի, առաքելության իրագործումից հետո նա տեղափոխվել է Հալեպ, ընտրվել սիրիական խորհրդարանի երեսփոխան (պատգամավոր)։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Լիբանանում և ծանր հիվանդությունից  մահացել 1960թ.-ին։

Հրաչի պատմությունը նման է հոլիվուդյան ժամանակակից լրտեսական ֆիլմի սցենարի, սակայն նրա կյանքը ֆիլմ չէր, ինքն էլ կինոյի հերոս չէր։ Նրան ճանաչողները հիշողություններում պատմում են, որ Հրաչը, չնայած իր կարևոր դերին ու առաքելությանը, համեստ, զուսպ մարդ էր, որը չէր սիրում ոչ երևալ, ոչ էլ իր մասին խոսելու և իրեն գովաբանելու առիթներ տալ։ Հրաչը ցեղասպանությունն ու դրա հետևանքներն իր աչքերով էր տեսել, մաշկի վրա զգացել, ինչպես «Նեմեսիսի» մյուս մասնակիցները, որոնցից շատերի անունները մինչ օրս անգամ հայտնի էլ չեն։ Հրաչի և մյուսների համար կարևոր չէր՝ պատմության մեջ իրենց անունները կգրվեն, թե ոչ։ Կարևորն իրենք չէին, այլ արդարադատության հաստատման համազգային ծրագիրը՝ մի ամբողջ ժողովուրդ ցեղասպանողներն անպատիժ չպիտի մնային...

Լրահոս
0