00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական

© Sputnik / Dmitrii PisarenkoРазвалины армянской церкви в Ани
Развалины армянской церкви в Ани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Sputnik Արմենիայի սյունակագիր Դմիտրի Պիսարենկոն ներկայացնում է իր առաջին ուղևորությունը դեպի Արևմտյան Հայաստան և պատմում, թե ինչ ապրումներ է ունեցել այդ ճամփորդության ընթացքում:

... Վանի օդանավակայանը (պատմական Արևմտյան Հայաստան, այժմ` Թուրքիայի տարածք) գտնվում է ծովափին։ Մինչ ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո կանգ էր առնում, այն սկսեցին շրջապատել զրահամեքենաները` պտտվող աշտարակներով և խոշոր տրամաչափի թնդանոթներով։ Օդանավակայանի տանիքին հայտնվեցին հրացաններով մարդիկ։ Հասկանալի դարձավ, որ Արևելյան Անատոլիայից ստացվող լուրերը քուրդ գրոհայինների դեմ հատուկ գործողությունների մասին վերաբերում են ոչ միայն հեռավոր լեռնային շրջաններին։

© Photo : Arsen TumasyanՓաշայի պալատն ու Բայազետի ամրոցի ավերակները
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Փաշայի պալատն ու Բայազետի ամրոցի ավերակները

Ուղեբեռին սպասելիս նկատեցի, որ մուտքի մոտ հերթապահում է կամուֆլյաժով ռազմական պարեկ։ Սափրված ալեհեր սպան բարյացակամորեն ստուգեց մեզ հետ ժամանած երիտասարդների փաստաթղթերը և նրանց բաժանեց խմբերի։ Ատրճանակի էլեգանտ պատյանը  կախված էր դիմացից, ինչպես գերմանացիների մոտ՝ նրանց ֆիլմերում։ Տղաներից մի քանիսը, որոնք սպասում էին դուրս գալու իրենց հերթին, սկսեցին պայուսակներում փորփրել իրերը, և ես նկատեցի, որ պայուսակների մեջ նույնանման համազգեստ է, ինչ պարեկների մոտ։ Օդանավակայանը դրսից շղթայված էր։ Տղաներին սկսեցին նստեցնել շենքին մոտ կանգնած փափուկ ավտոբուսները։

© Sputnik / Dmitrii PisarenkoՄայրամուտը Վանա լճում
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Մայրամուտը Վանա լճում

– Ուսանողները ռազմական հավաքի են եկե՞լ, – հարցրի մեզ դիմավորած զբոսաշրջային ընկերության ներկայացուցչին, երբ նրանք անցան մեր կողքով։

– Ոչ, նրանք զինվորներ են։

Հետո նա քամահրանքով արտաբերեց ինձ անծանոթ անգլերեն արտահայտություններ, որոնցից գլխի ընկա միայն, որ նա համաձայն չէ կառավարության հետ։ Զինվորականները շրջափակումը հանեցին միայն այն ժամանակ, երբ նորակոչիկներով ավտոբուսները շարժվեցին...

© Sputnik / Dmitrii PisarenkoՀարթաքանդակ Սուրբ Խաչ եկեղեցու վրա Աղթամար կղզում
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Հարթաքանդակ Սուրբ Խաչ եկեղեցու վրա Աղթամար կղզում

Առաջին հերթին մեզ տարան տեսնելու Վանի վրա վեր խոյացած ուրարտական ամրոցը։ Վերելքը բավական բարդ էր, իսկ տեսարժան վայրերը` ոչ այդքան տեսարժան։ Բայց երբ ես հասա ամրոցի պատին և ներքև նայեցի, սիրտս ճմլվեց։ Բացվել էր ցավալիորեն ծանոթ տեսարան` հայկական Այգեստան թաղամասի ավերակները։ Այնքան հաճախ էի լուսանկարներում տեսել Այգեստանը հենց այդ անկյան տակ։ Եվ հանկարծ մի միտք ծագեց գլխումս. մենք իզուր էինք բարձրացել ամրոց։ Պետք էր շրջանցել բլուրը և գնալ լեգենդար թաղամաս, որտեղ 1915թ–ին Հայոց ցեղասպանության ժամանակ հայերը հերոսական դիմադրության են ելել։

© Sputnik / Dmitrii PisarenkoԱղթամար կղզու նավամատույցը
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Աղթամար կղզու նավամատույցը

Տեսախցիկի օբյեկտիվի մոտեցնելու հնարավորության շնորհիվ ես նկատեցի, թե ինչպես էր ավերակների մեջ զբոսնում միմյանց ձեռք բռնած արտասահմանցիների մի զույգ։ Երկու տղա հեծանիվ էին քշում, իսկ հեռվում, ստվերի տակ նստած, զրուցում էին տարեց տղամարդիկ։ Հեռվում երևաց ևս մի տղամարդ։ Հավանաբար տեղացիները մինչև հիմա գալիս են այստեղ` հայերի թաքցրած գանձերը որոնելու։

© Sputnik / Dmitrii PisarenkoՀայ տների ավերակները հին Բայազետում
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Հայ տների ավերակները հին Բայազետում

Մենք ժամանել էինք Ռամադանի նախօրեին։ Ներքևում` ճանապարհի երկարությամբ, կանգնած էին վերջերս կառուցված երկու մզկիթներ։ Մինարեթում տեղադրված բարձրախոսից երաժշտություն էր հնչում` միահյուսվելով մոլլայի քարոզների հետ։ Թանգարանային համալիրի տարածքից դուրս գալիս ուշադրություն դարձրեցի ձնապատ Այգեստանի տեսարանով մի բացիկի։ Գեղեցիկ, բայց շատ տխուր տեսարան...

© Sputnik / Dmitrii PisarenkoԱղթամար կղզին
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Աղթամար կղզին

Հետո ճանապարհ բռնեցինք դեպի Դոգուբայազետ (մինչև 1934թ–ը` Բայազետ` խմբ.)։  Մենք հրաժարվեցինք այցելել կատուների ապաստան, որպեսզի կարճատև դադար անենք լճի ափին։ Վանա լճի ջուրը յուրահատուկ է։ Այն աղի է։ Ջուրը մտնելիս թվում է, որ լողում ես սոդային լուծույթում, իսկ երբ չորանում ես արևի տակ, մաշկդ սկսում է մրմռալ, իսկ հետո զգացողություն է լինում, որ մաշկդ պատված է բուրավետ յուղի բարակ շերտով։ Այստեղ ես հիշեցի, որ երևանցի ընկերներիցս մեկը խնդրել էր նախնիների հայրենիքից մի բուռ հող տանել։ Ես կռացա և մի բուռ վերցրի։ Երկար զննում էի այն ափիս մեջ, բայց այն ինձ այդպես էլ չոգեշնչեց։ Այդ հողը ոչնչով չէր տարբերվում նրանից, որի վրա մեծացել էինք ես ու ընկերս և որին հանձնել էին այստեղից գնացած նրա նախնիներին... Մռայլ մտքերս ցրվեցին լճին նայելիս։ Որոշեցի ընկերոջս ոչ թե հող տանել, այլ ջուր։ Վանա լճի ջուր...

© Sputnik / Dmitrii PisarenkoՎանա լճի ալիքները
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Վանա լճի ալիքները

Ուղեկիցներիցս մեկը` մոսկվացի հայ Սամվելը, անշարժ նայում էր սպիտակ գառների նման փրփրուն ալիքներին, որոնք հայտնվել էին լճի հայելու վրա ուժգնացած քամու հետևանքով։

– Քեզ ի՞նչ եղավ, – հարցրի ես։

– Հիշեցի, թե ինչպես էր պապս մանուկ հասակում շոյում մազերս և ասում, որ գանգուրներս նման են Վանա լճի ալիքներին, – Սամվելը ձեռք տարավ դեպի սափրած գլուխը...

© Photo : Arsen TumasyanՀին Կարս տանող կամուրջը
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Հին Կարս տանող կամուրջը

Պատուհանից այն կողմ սլանում էին Արևմտյան Հայաստանի գեղեցկությունները։ Ես ուշադիր նայում էին բլուրներին և նկատեցի սրածայր քրիստոնեական եկեղեցու ուրվապատկերը` կորած ռելիեֆի ծալքերի մեջ։ Դժվարանցանելի տեղանքը, հավանաբար, փրկել էր եկեղեցին կործանումից։

– Էրմենի կիլիսե՞, – արթնացրի ննջած զբոսավարին։

– Էրմենի կիլիսե,– պատասխանեց նա և քնաթաթախ գլխով արեց։

© Sputnik / Dmitrii PisarenkoՀայկական եկեղեցու ավերակներ Անիում
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Հայկական եկեղեցու ավերակներ Անիում

Արևմտյան Հայաստանը, թեև մնացել է Թուրքիային, բայց այդպես էլ չի դարձել թուրքական հող։ Այստեղ հայեր չկան, բայց և չկա զգացողություն, որ դու Թուրքիայում ես։ Հիմա անհնազանդ քրդերն են զինված բարձրանում սարերը։ Դրանցից ամենափառահեղը պահպանում է սրբազան պատմության ամենաառեղծվածային գաղտնիքներից մեկը։ Ըստ հավատալիքի` Նոյյան տապանը կերևա մարդկությանը, երբ աստված կամենա։ Հավանաբար, դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ այստեղ վերադառնան Արարատի իսկական ժառանգները...

© Sputnik / Dmitrii PisarenkoՀայկական եկեղեցու գմբեթի կամարն Անիում
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Հայկական եկեղեցու գմբեթի կամարն Անիում

Առաջին անգամ հայտնվելով այստեղ` ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ փորձում եմ թեկուզ ինչ–որ տարբերություն զգալ երկու Հայաստանների միջև. այն Հայաստանի, որտեղ ամեն ինչ մոտ է և ծանոթ ու հեռավոր և ողբերգական երկրի, որի մասին այդքան կարդացել ու լսել եմ։ Ես նայում էի բնությանը, տարբերություններ որոնում, բայց այդպես էլ չգտա դրանք։ Ո՛չ Վանում, ո՛չ Կարսում, ո՛չ Անիում և նույնիսկ ո՛չ Արարատի գագաթին։ Եվ հասկացա` ինչու։

Որովհետև իրականում չկա Արևմտյան ու Արևելյան Հայաստան։ Կա մի ամբողջություն` Հայրենիք։

Արարատն անսպասելիորեն բացվեց մեր առաջ։ Մենք նույնիսկ չհասկացանք, որ դա լեռ է` այդ նույնը, հարազատը։ Հայտնի է, որ թուրքական կողմից այն գեղատեսիլ չէ, բայց ես չէի պատկերացնում, որ այդ աստիճանի։ Դա ուղղակի լեռ էր, շատ այլ լեռների նման։ Վերջապես մենք հասանք Դոգուբայազետ։ Ըստ մեզ` Արևելյան Բայազետ։ Տեղավորվեցինք հյուրանոցում և գնացինք ընթրելու քաղաքի մյուս ծայրում` ընդունող ընկերության` MURAT CAMP–ի գրասենյակում։ Այն գտնվում էր գլխավոր տեսարժան վայրից` Իսակ փաշայի պալատից, մի քիչ ներքև։

© Sputnik / Dmitrii PisarenkoՄեծ Մասիսի տեսարանը Դարույնքից (ներկայիս Թուրքիա)
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Մեծ Մասիսի տեսարանը Դարույնքից (ներկայիս Թուրքիա)

Դրա շրջակայքում ավերակներ էին։ Նախկին մասնավոր հատվածի կմախքներ։ Ինչ–որ բան հուշում էր, որ մենք գտնվում ենք հին Բայազետում։ Այն Բայազետի, որի 1877-1878թթ–ի ռուս–թուրքական պատերազմի տարիների իրադարձությունները նկարագրել է Վալենտին Պիկուլը իր համանուն վեպում։ Քուրդ զբոսավարը հաստատեց, որ այստեղ քրիստոնեական թաղամաս է եղել, և այդ փլատակները մի ժամանակ հայերի տներն են եղել։ Ի տարբերություն Վանի թաղամասի` դրանք ավելի լավ են պահպանվել։

– Իսկ այնտեղ հայկական այգիներ են։ Մենք մինչև հիմա այդպես ենք անվանում այդ վայրը, – զբոսավարը ցույց տվեցի հեռվում երևացող ծառերը։

– Իսկ որտե՞ղ է հայտնի ամրոցը։

– Ցավոք, այն քանդվել է...

– Իսկ սրանք ի՞նչ աշտարակ ու պատեր են։

– Դա նույնպես հին ուրարտական ամրոց է։ Իսկ ուրարտացիները, ինչպես հայտնի է, հայերի նախնիներն են։ Այդ տարածքում մի ժամանակ գոյություն է ունեցել հին հայկական թագավորություն, – պաթոսով ավարտեց զբոսավարը` զգալով, որ բոլոր կողմերից ուղեկիցներս` Մոսկվայի, Մերձմոսկվայի և Նիժնի Նովգորոդի հայերը, նրա վրա են ուղղել իրենց տեսախցիկները

– Նա դա հատուկ է ասում, – մեկնաբանեց Արսենը։ – Հասկացավ, որ հայ ենք, դրա համար էլ մեզ հաճելի բաներ է ասում։ Հին ասիական հնարք է։ Նրանք այդպիսին են։ Կարող են ժպտալ, խոնարհվել, ձեռքերդ համբուրել, միայն թե փող չխնայես։ Իսկ մեջքիդ հետևում կթքեն քո ամանի մեջ։

© Photo : Arsen TumasyanՄեծ Մասիսի տեսարանը ներկայում քրդական գյուղից
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Մեծ Մասիսի տեսարանը ներկայում քրդական գյուղից

Մենք վերադարձանք գրասենյակ։ Խմբի ղեկավարներն ինչ–որ բան պետք է քննարկեին ընկերության ղեկավարի հետ։ Արարատը ռեժիմային օբյեկտ է։ Զբոսաշրջիկների համար պաշտոնապես առանձնացված էր միայն մեկ երթուղի Դոգուբայազետի կողմից։ Իշխանությունների համար այդպես ավելի հեշտ էր վերահսկել իրադրությունը։ Բացի նրանից, որ այստեղ ՆԱՏՕ–ի բազա կա և այդտեղից սառը պատերազմի պատերին հետևել են խորհրդային տարածքին, Արարատը և դրա շրջակայքը շարունակում են մնալ զինված դիմադրության օջախ։ Ընկերության ղեկավարը` Սաիմը, խոստովանեց, որ MURAT CAMP անվանումն ընտրել է ի պատիվ ավագ եղբոր, որը 8 տարի նստել է թուրքական բանտում «անօրինական զինված խմբավորումներին» հարելու համար։

– Դուք նրա հետ անպայման կհանդիպեք լեռան վրա։ Նա հիմա այնտեղ է, ուղեկցում է խմբերին, – նշեց նա։

Սաիմը և նրա շրջապատը չեն թաքցնում իրենց համոզմունքները՝ նույնիսկ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ իշխանությունները կարող են խանգարել իրենց գործերին, որոնք ակնհայտորեն լավ են ընթանում։ Սաիմին է պատկանում Արարատ լեռ բարձրանալու մենաշնորհը։ Արտասահմանից հայտերի մեծ մասը ստանում է նա։ Հասկանալի է, որ առանց տեղի իշխանությունների, զինվորականների և ոստիկանության հետ «փոխշահավետ» հարաբերություններ կառուցելու, ոչինչ չէր ստացվի։ Ամեն դեպքում, արևելքը մնում է արևելք, և «դու ինձ, ես քեզ» բանաձևն այստեղ հիանալի է աշխատում։ Չնայած պաշտոնապես գործող մեկ երթուղուն` փողով կարելի է ամեն ինչի մասին պայմանավորվել։

© Sputnik / Dmitrii PisarenkoԱրգելված գոտու և թուրքական զինվորական պահակակետի մասին ցուցանակ
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Արգելված գոտու և թուրքական զինվորական պահակակետի մասին ցուցանակ

Արևելյան Անատոլիայում թուրքերը փոքրամասնություն են կազմում։ Հիմնականում զինվորականներ, ոստիկաններ, ուսուցիչներ և ծառայողներ։ Չնայած ռազմական թաղամասերը և առատ պահակակետերը միմյանցից հեռու չեն տեղակայված, դրանք բոլորը խիստ են հսկվում։ Հսկողության տակ են նաև պետական հաստատությունները, պաշտոնյաների և սպայական ընտանիքների տները։ Այդ շենքերը շրջապատված են փշալարերով, իսկ երկայնքով ավազով լի պարկերից սարքել են հրակնատերով թաքստոցներ թնդանոթների համար։ Բայց Դոգուբայազետում այդ միջոցները ավելի շուտ ձեռնարկվել են ելնելով ընդհանուր պահանջներից, քան անհրաժեշտությունից։ Ամռանն այստեղ զբոսաշրջային Մեքքա է։ Անցած ամառ քաղաքի միջով անցել են 10 հազար լեռնագնացներ։ Քրդերի համար ձեռնտու չէ այստեղ այնպիսի ակցիաներ կազմակերպելը, որոնք կարող են խանգարել են Արարատ բարձրանալ ցանկացող առատաձեռն օտարերկրացիներին։ Բացի այդ, ակնհայտ է, որ սար բարձրանալուց օգուտ ունեն ոչ միայն զբոսաշրջային օպերատորները և նրանց հովանավորները, այլ նաև սարերում գտնվող պարտիզանները։

Երբ մեզ առաջնորդողները քննարկում էին սար բարձրանալու մանրամասները, զարմացրեց, որ ամեն անգամ վրանները պետք է հավաքել, բարձել ձիերի վրա և կրկին ճամբարներ խփել երթուղու ընթացքում։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ մեզանից առաջ և հետո ուրիշ խմբեր են գնում։ Սաիմը մեջքով հենվեց աթոռին, հայացք նետեց առաստաղին ու անգլերեն պատասխանեց.

– Գիտեք, այստեղ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Դա արդեն ձևավորված փորձ է։ Այդպես ավելի հուսալի է։ Լինում է, որ որոշ զբոսաշրջիկներ արդեն իջել են, իսկ մյուսները դեռ բարձրանում են։ Ճամբարը դատարկվում է, և դա նկատելով` պարտիզանները կարող են յուրացնել վրանները...

Մենք բարձր էինք խոսում։ Բայց քրդերենն ավելի բարձր էր հնչում Արարատի վրա։ Լեռան վրա քոչվորական իջևանատեղերի վրաններ են, անասունների փարախներ, արածող ոչխարների ու կովերի հոտեր։ Կրեատիվ խաշնարածներն իրենց վրանների վրա կպցնում են HOTEL, CAFE, SUPERMARKET և այլ գրություններ։ Դա նշանակում է, որ այստեղ կարելի է ստվերում հանգստանալ, սառը ջուր, թան կամ տաք թեյ խմել։ Հետո նրանք աներեսաբար ստիպում են գնել տարատեսակ մանրուքներ` հուլունքներ, գունավոր գուլպաներ, ձեռագործ տիկնիկներ և հնացած քաղցրավենիք։

© Photo : Arsen TumasyanՄեծ Մասիսից տեսարան դեպի Փոքր Մասիս. 4200 մետր բարձրությունից
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Մեծ Մասիսից տեսարան դեպի Փոքր Մասիս. 4200 մետր բարձրությունից

Արարատի ամենաբարձր գագաթը հայտնվեց մեր առաջ արևի առաջին շողերի հետ։ Գագաթը փայլում էր և կայծկլտում։ Հենց առաջին քայլերս դրեցի սառույցի վրա, հասկացա, որ հասնում եմ և հեկեկացի։ Սառույցը փխրուն էր։ Ես առաջին անգամ էի հեկեկում հիացմունքից։ Եվ դա իսկապես անկեղծ էր։ Մերոնցից առաջինը հասա բարձունքին։ Միանգամից չհասկացա դա։ Աչքիս առաջ շքեղ տեսարան էր բացվել։ Կողքը մի գագաթ էլ կար, ավելի հեռու` Փոքր Արարատն էր։

© Sputnik / Dmitrii PisarenkoԱրարատի գագաթը
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական - Sputnik Արմենիա
Արարատի գագաթը

Ֆրանսիացիներին ուղեկցող բեղավոր մարդուն հարցրի` ցույց տալով դեպի մոտակա գագաթը ձգվող հետքերը.

– Ե՞րբ կգնանք այնտեղ։

– Ինչո՞ւ։ Այնտեղ պետք չէ։ Մենք ձեզ չենք թողնի։ Այնտեղ Հայաստանն է, այնտեղ` Իրանը, այնտեղ` Նախիջևանը, իսկ այստեղ` մենք։ Սա ամենաբարձր կետն է։ Քըր–դըս–տա՜ն, Քըր–դըս–տա՜ն, – գոռաց նա` ձեռքերը վերև բարձրացնելով։

Երևանի վրա բացվող տեսարանը փակել էր երկար սառցե «հովարը»։ Ես չտեսա քաղաքը։ Ուստի զգացողություն մնաց, որ սարը, որը ամեն օր տեսնում եմ մեր երևանյան բնակարանից, դեռ նվաճված չէ...

Լրահոս
0