00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայրը երեխային նետել է ժայռից` եղբորը փրկելու համար. Դեր Զորի սարսափելի երկար ճանապարհը

© AFP 2024 / KAREN MINASYANМузей Геноцида армян в Армении
Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարզվում է` լինում է նաև այսպես. որ մեկից վրեժ լուծելու համար պարզապես պետք է ապրել։ Որքան էլ տարօրինակ հնչեն այս տողերը, բայց երկրի երեսից հայերին բնաջնջելու որոշում կայացրած չարագործների համար ավելի լավ վրեժ լինել չի կարող, քան Ցեղասպանության դժոխքի միջով անցածների ժառանգների ապրելը...

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում  «Little Kilikia» պատմական և հայրենասիրական անվանումով մի ռեստորան կա։ Ռեստորանի սեփականատեր Ստեֆան Հովակիմ Քեշիշյանը հյուրերին համեղ ուտեստներ է հյուրասիրում, որոնք պատրաստում են Արևմտյան Հայաստանի խոհանոցի բաղադրատոմսերով։ Նման ուղղության ընտրությունը պատահական չէ. նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են։

Развалины армянской церкви в Ани - Sputnik Արմենիա
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական

Նա ծնվել է Լիբանանում, Բեյրութից Երևան է տեղափոխվել մոտ մեկ տարի առաջ։ Ասում է` չէր ուզում երեխաներին մեծացնել օտարության մեջ։

«Թեև մենք այնտեղ ենք ծնվել, բայց դա մեր հողը չէ, նույնիսկ հարյուր տարի անց մենք այնտեղ օտար ենք։ Եվ եթե մենք հայրենիք ունենք, ինչու՞ պետք է ներդրում անել այլ երկրում։ Սա` բիզնեսի տեսանկյունից», – խոստովանում է Ստեֆանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Այս հայրենասերը որոշել է ամեն գնով  երեխաներին մեծացնել պատմական հայրենիքում, բայց այս ամենը կարող էր չլինել, ինչպես և ինքը կարող էր չլինել, եթե Ստեֆանի պապի քույրը դաժան ընտրություն չաներ` որոշելով սպանել սեփական երեխային հանուն փոքր եղբոր փրկության... Ոչ մեկին երբեք նույնիսկ ամենասարսափելի երազում չես մաղթի վերապրել նման բան, բայց չէ՞ որ դա իրական կյանքում է եղել...

Garmir Shabik (Կարմիր շապիկ)

Ստեֆանի ընտանիքում հիշում են մորաքրոջ կարմիր շապիկի պատմությունը և ամեն տարի պատմում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Стенд операции Немезис в Музее геноцида армян - Sputnik Արմենիա
Հայ գաղտնի գործակալ Հրաչ-Մեհմեդը՝ թուրքերի մեջ. առաքելությունն անիրագործելի չէր

«Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ հորս հորաքրոջը` Արուսյակին, ստիպեցին հարազատ Կեսարիան լքել նորածին երեխայի և փոքր եղբոր հետ, որը պապս էր` Ստեֆանը։ Քանի որ նրանց ընտանիքը քաղաքի ամենահարուստ ու բազմանդամ ընտանիքներից մեկն էր, թուրքերը կոտորել էին գրեթե բոլորին, իսկ նրանց երեքին արտաքսել` ուղարկելով Սիրիայի Դեր Զոր անապատ», – պատմում է մեր զրուցակիցը։

Նա լավ է հիշում տարեց Արուսյակ մորաքրոջը.  միշտ սև հագուստով էր և գրեթե միշտ լուռ։ Անընդհատ Աստվածաշունչ էր կարդում։ Միայն ապրիլի 24-ին էր կարմիր հագնում։

«Սկզբում  հարցնում էինք` ինչու է այդպես անում։ Բայց երբեք չէր պատասխանում, և ամբողջ օր միայն հեկեկում էր։ Նրա մահից տարիներ անց հայրս պատմեց` ինչ  է տեղի ունեցել Դեր Զորի անապատում», – ասում է Ստեֆանը։

Очередь за хлебом около здания министерства заботы. Национальный архив Армении - Sputnik Արմենիա
Գնել ապագան կամ լաց օրորոցայինից. ինչպես էին Ցեղասպանության տարիներին փրկում հայ որբերին

Երիտասարդ կինը երեխաներին գրկած քայլել է։ Փոքրիկների համար սննդի միակ աղբյուրը եղել է նրա կրծքի կաթը։ Սակայն շուտով Արուսյակը` սոված, հոգնած ու ուժասպառ եղած, հասկացել է, որ այլևս չի կարող միանգամից երկու երեխայի կերակրել։ Օրեցօր  ավելի հստակ է հասկացել, որ պետք է սարսափելի ընտրություն անի և կերակրի միայն մեկին։

Մեծ ժայռ տեսնելով` կինը մոտեցել է ծայրին և այնտեղից նետել իր երեխային` որոշելով հետ չնայել։ Հետո գրկել է եղբորն ու շարունակել ճանապարհը։

«Նման որոշում կայացնելիս նա մտածել է, որ հետո նորից կամուսնանա և երեխաներ կունենա (ինչը, ի դեպ, այդպես էլ չի արել) և փրկել է եղբորը, քանի որ իր ընտանիքի անդամներից ոչ ոք այլևս ողջ չէր... Այս պատմությունը մենք հիշում ենք ամեն տարի և փոխանցում սերնդեսերունդ», – ասում է Ստեֆանը։

Կյանքի պատմություն

Փրկված Ստեֆանը Սիրիայում է մեծացել, որտեղ ամուսնացել է Արաքսյայի հետ։ Նրանք երկու երեխա են լույս աշխարհ բերել` Երվանդն ու Հովակիմը։ Սակայն երջանկությունը երկար չի տևել։

Музей Геноцида армян 1915 года  - Sputnik Արմենիա
«Արյունոտ պիտի լինի մեր մահը՝ առանց շիրիմ ու խաչարձան». ումի՞ց է սկսվել ցեղասպանությունը

«Պապս մահացել է, երբ հայրս` Հովակիմը, ընդամենը 1.5 տարեկան է եղել։ Արաքսյան խոհարար է աշխատել և քրտնաջան կատարել է իր աշխատանքը։ Նա մեծացրել է երեխաներին, որոնց համար և՛ մայր, և՛ հայր է եղել», – պատմում է մեր զրուցակիցը։

Հովակիմը սկսել է օգնել մորը դեռ 8 տարեկանում։ Նա աշխատել է դպրոցից հետո։ Այնուհետև համալսարան է ընդունվել` դառնալով արաբական գրականության մասնագետ։

«Միայն պատկերացրեք` երիտասարդ տղան դարձել է հայկական դպրոցի ուսուցիչ և զուգահեռ թարգմանիչ», – ասում է Ստեֆանը հպարտությամբ։

Հովակիմն ամուսնացել, 3 երեխա է ունեցել։ Այսօր նա 72 տարեկան է, ապրում է Բեյրութում։

Մեր զրուցակիցն այն տղայի թոռն է, որն անապատում փրկվել է մահից մեկ այլ երեխայի կյանքի գնով։ Նա ուզում է գիրք գրել, որտեղ մանրամասն կպատմի սերունդներին իր ընտանիքի պատմությունը, որն ապացուցում է` անկախ անմարդկային փորձություններից, սա ոչ թե մահվան հաղթանակի պատմություն է, այլ կյանքի պատմություն։ Երբեմն կյանքն ինքնին վրեժխնդրության լավագույն մարմնավորումն է...

Լրահոս
0