00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն անզոր է անցյալի հարցում. բայց մի՞թե Վաշինգտոնը կհակառակվի Թել Ավիվին Հայաստանի համար

© Photo : Vahram Baghdasaryan / PhotolureЧрезвычайный и Полномочный посол США в Армении Линн Трейси в мемориальном комплексе "Цицернакаберд" (24 апреля 2019). Еревaн
Чрезвычайный и Полномочный посол США в Армении Линн Трейси в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սովորաբար ապրիլի 24–ից առաջ շատերը սպասում են` արդյո՞ք ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն» կանվանի։ Ակնկալիքները պարբերաբար չեն արդարանում, բայց այս տարի կարծես նման ակնկալիքներ ընդհանրապես չկային։ Ամեն դեպքում դրանք լայնորեն չէին բարձրաձայնվում, իսկ Վաշինգտոնի դիրքորոշումը բարձրաձայնեց այդ երկրի դեսպանը։

Երևի մենք արդեն հոգնել ենք սպասել, որ Վաշինգտոնը Հայոց ցեղասպանությանը «ցեղասպանություն» կասի ու խուսափող արտահայտություններ չի անի։ Տարիներ շարունակ լավատեսները հույս ունեին, որ հերթական ամերիկյան նախագահը կարտասանի, վերջապես, այդ բաղձալի բառը, քանի որ ԱՄՆ նահանգները մեկը մյուսի հետևից ճանաչում են այդ պատմական փաստը, մնացել է միայն Միսիսիպին։ Բայց դա տեղի չունեցավ։

Министр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки 15-летие Галуста Гюлбенкяна (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ-ն ու Թուրքիան կորցրել են հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը. Մնացականյան

Եվ չի էլ լինի, խելքի էին բերում լավատեսներին իրատեսները։ Չի լինի, քանի դեռ ամերիկյան իսթեբլիշմենթին դա ձեռնտու ու պետք չէ։ Ինչի՞ համար Վաշինգտոնը պետք է անի դա, բազում այլ նկատառումներից բացի՝ դա Թուրքիայի վրա որոշակի ազդեցություն գործելու լավ գործիք է, Թել Ավիվն էլ դեմ չէ։ Վաշինգտոնը հո Թել Ավիվին չի հակառակվելու...

...2019 թվականի ապրիլի 24–ի առավոտյան Հայաստանում ամերիկյան դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդ այցելեց, որտեղ իհարկե խուսափեց իրերն իրենց անունով անվանել, փոխարենն  ասաց հետևյալը. «Այն, ինչ տեղի է ունեցել 1915թ–ին 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է, մեզ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունը»։ Ու ավելացրեց, որ ԱՄՆ–ն չի հերքում պատմական փաստերը։

Президенты США и Турции Дональд Трамп и Реджеп Тайип Эрдоган на саммите НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չեն հարթվում Ռուսաստանի ու Իսրայելի պատճառո՞վ

«Խորագույն վայրագության» անմիջական կատարողներին նույնպես չանվանեցին, բայց դա արդեն նույնիսկ հետաքրքիր չէ։ Շատ ավելի հետաքրքիր է իմանալ` ինչի՞ է ամերիկացիներին «ոգեշնչում հայ ժողովրդի տոկունությունը»։ Կարելի է ենթադրել՝ որպես ռմբակոծված ու քաոսի վերածված մի նոր երկրի, որը շտապ պետք էր «ժողովրդավարացնել», Ինչպես Հարավսլավիան, Լիբիան, Իրաքը. Սիրիան... Նրանք տոկուն են, վիետնամցիները, սերբերը, արաբները, վենեսուելցիները. նրանք կդիմանան ու էլ ավելի կոգեշնչեն Վաշինգտոնին։ 

Իրանցիներն օրինակ առանց Վաշինգտոնի էլ գիտեն իրեն տոկունության մասին։ Այդ պատճառով Վաշինգտոնն իրեն թույլ է տալիս միայն պատժամիջոցներ կիրառել Թեհրանի հանդեպ, քաջ գիտակցելով, որ ռազմական գործողությունները կստիպեն ստուգել արդեն ամերիկյան բանակի տոկունությունը, ու Վաշինգտոնը դրանից մի տեսակ նեղվում է։

Президент США Дональд Трамп ответил на вопросы журналистов перед вылетом в Новый Орлеан, штат Луизиана (14 января 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Թրամփը, ինչպես և նախորդ տարի, «Ցեղասպանության» փոխարեն ընտրեց «Մեծ Եղեռնը»

Գերմանացիները, մի անգամ հաղթահարելով ուժեղ հոգեբանական արգելքը, ճանաչել են Հոլոքոստը, իսկ հետո` իրենց մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության մեջ։ Իսկ անգլոսաքսերը մինչ այժմ ասես կանգ են առել ժամանակի մեջ ու իրեն «սպիտակ սահիբների» տեղ են դնում, որոնց ամեն ինչ թույլատրելի է։ Այն, ինչ անգլիացիները արել են միայն Հնդկաստանում... Այդ ֆոնին նույնիսկ խամրում է ХХ դարի առաջին երկու տասնամյակներում՝ 1918 թվականին «Ադրբեջան» հռչակված տարածքում տեղի ունեցած ջարդերը, որոնց կազմակերպման մեջ խառն էր Վեսթմինտերի մատը։

Ամերիկյան դեսպանի համար. օրինակ, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, ու թքած, որ իրավիճակը առանց այդ էլ վառոդի տակառի վրա նստած տարածաշրջանում կլարվի։ Վաշինգտոնում Գոլանի բարձունքները իսրայելական են համարել, իսկ Արևմտյան Հայաստանը... Ոչ, մենք չենք հերքում պատմական փաստերը, ինչ եք խոսում, պարզապես Կոսովոյի ալբանացիները ինքնորոշման իրավունք ունեն, իսկ մնացածը` ոչ։

Развалины армянской церкви в Ани - Sputnik Արմենիա
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական

Երկակի բարոյականությունն արդեն անցել է, հիմա ընթացք է ստանում եռակին, ու ընդհանրապես այդ բարոյականություններն ինչքան պետք է, այդքան էլ կլինեն։ Ու եթե ենթադրենք, որ Վաշինգտոնի համար Ցեղասպանության ճանաչումը շատ ձեռնտու դառնա, ապա կարելի է չկասկածել, որ գործող ԱՄՆ նախագահը նույնիսկ չի սպասի մոտական ապրիլի 24–ին ու անմիջապես գրառում կանի Թվիթերում։

Լավ է, որ սկսել ենք էլ չսպասել. այդպիսով, թեկուզ և ակամա, համաձայնվում էինք, որ մեզ համար կարևորագույն հարցը քաղաքական առևտրի առարկա լինի։ Ամերիկյան նախագահները դեռ կարող են փոխել որոշ ժամանակակից երկրների պատմությունը, բայց նրանք անզոր են անցյալի հարցում։

Լրահոս
0