00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն ու Թուրքիան կորցրել են հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը. Մնացականյան

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки "15-летие Галуста Гюлбенкяна" (26 марта 2019). Еревaн
Министр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки 15-летие Галуста Гюлбенкяна (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա հարաբերությունները լավատեսություն չեն ներշնչում ու նույնիսկ չեն հուսադրում, որ ապագայում առաջխաղացումներ կլինեն։ Սրանում վստահ է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայաստանն ու Թուրքիային կորցրել են երկկողմանի հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը ու դրա մեղավորն Անկարան է։ Այս մասին 1in.am–ի ուղիղ եթերում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Иракские езиды пересекают сирийско-иракскую границу в пограничном пункте Фишхабур (10 августа 2014). Ирак - Sputnik Արմենիա
Ձևական պատրվակ և իրական կոտորած. եզդիներին և հայերին միավորած ողբերգությունը

Խոսքը 2009 թվականի հոկտեմբերի իրադարձությունների մասին է։ Այն ժամանակ երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու առանց նախապայմանների երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ էին կնքել։ Սակայն ավելի ուշ Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք` առաջ քաշելով նախապայման՝ հայկական զինված ուժերը իրենց խոսքով «գրաված տարածքներից» հանելու հարցը։

Հայաստանի իշխանությունը մի քանի տարի չէր փակում բանակցությունների դուռը։ Բայց 2018 թվականի մարտի 1–ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրությունների չեղարկման մասին  հրահանգ ստորագրեց։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Էրդողանի արած հայտարարությունը խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք. Փաշինյան

«Ցավոք այսօրվա իրավիճակը չի հուսադրում, որ մենք ունենք որևէ ճանապարհ, ուղղություն հարաբերությունների առաջխաղացման համար։ Հայաստանը 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունների համար մեծ ջանք էր գործադրել», – ասաց Մնացականյանը։

Նա ընդգծեց, որ Թուրքիան ինքն է փակել դռները, չի ընդունել դա։ Նա նշեց, որ Թուրքիայի կոչերը, որոնք Հայաստանը տարիներ շարունակ լսում է, պետք է դատապարտվեն։

Ինչ վերաբերում է արձանագրություններին` Մնացականյանն ընդգծեց, որ այսօր հնարավոր չէ գնահատական տալ, սակայն մի բան պարզ է` դրանից բոլորը հնարավորություն կորցրեցին, ու դրա մեղավորը Թուրքիան։

Развалины армянской церкви в Ани - Sputnik Արմենիա
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական

Ինչ վերաբերում է Անկարայի արձագանքին կապված Հայոց ցեղասպանության 104-րդ  տարելիցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարության հետ, Մնացականյանը նշեց, որ այն անընդունելի էր ու ցույց է տալիս, որ Թուրքիան չի ցանկանում առերեսվել սեփական պատմության հետ։

«Այն ինչ երեկ ասվեց, դատապարտելի է ու անընդունելի։ Դա նույնիսկ ոչ թե Հայոց ցեղասպանության ժխտում, այլ արդարացում է: Արդարացնելով Հայոց ցեղասպանությունը` Էրդողանը փաստացի ընդունում է, որ կառավարությունն էր ծրագրել դա», – ասաց Մնացականյանը։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ էր հղել Հայաստանի պատմության համար ողբերգական օրվա կապակցությամբ ու չէր արտասանել «ցեղասպանություն» բառը։

Միաժամանակ Անկարան հերքեր էլ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Լրահոս
0