00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմար լինելու ի ծնե իրավունքը և զրահագնացքը՝ Մասիսում. ի՞նչ էր ՀՀՇ-ն

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցКомендантский час в Ереване, 1998
Комендантский час в Ереване, 1998 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասիսի երկաթուղային կայարանում ութսունականների վերջին զրահագնացք տեսնելը նույնքան տարօրինակ էր, որքան Դավթաշենի ֆերմայում մեր օրերին կոկորդիլոս տեսնել։ Հեղինակը տեսել է։ Զրահագնացք։

Ինչի՞ համար են Հայաստանում կոկորդիլոսներ պետք, դժվար է բացատրել, բայց էլ ավելի դժվար է բացատրել՝ ինչի համար էր զրահագնացքը Մասիսում։

Կարճ պարզաբանում․ «Զրահագնացքը երկաթուղային մարտական մեքենա է, զրահապատ երկաթուղային կազմ՝ երկաթուղու գծում մարտական գործողություններ իրականացնելու համար։ Զրահագնացքները լայնորեն կիրառվում էին XIX դարի վերջից մինչև XX դարի առաջին կեսերի զինված հակամարտություններում»։

Քսաներորդ դարի երկրորդ կեսին զանգեց Մասիսի շրջկոմի քարտուղար Ալբերտ Հարությունյանը․

-Զրահագնացք իրականում տեսե՞լ ես։

-Երբեք։

-Դե արի։

Գնացի։ Իսկ հիմա պարզության համար.

Հայոց համազգային շարժումը կշիռ էր ստանում, խորհրդային իշխանությունը կորցնում էր դիրքերը, հիմարները պատրաստ էին ուժով տապալել իշխանությունը, բայց խելացիներն ավելի շատ էին․ ամեն ինչ անարյուն անցավ։

Շուտով Երևանում պարեկային ժամ հայտարարեցին ու դրսից ներքին զորքերի լրացուցիչ ստորաբաժանումներ բերեցին։ Ի՞նչ տեսք ուներ դա իրականում։ Օրինակ։ Վաշտերից մեկը տեղակայել էին ֆիզիկական կուլտուրայի մարզասրահում ու առավոտյան հանում էին վարժություններ անելու։ Օղակաձև այգում այն ժամանակ ոչ մի սրճարան չկար, միայն ծառեր (այդ թվում՝ թթենիներ), գազոններ, առավոտյան զբոսնող քաղաքացիներ (այդ թվում՝ ես)։ «Օկուպանտներ, դուրս Հայաստանից», կամ օրինակ, «Մեր ու ձեր ազատության համար» կարգախոսներ այդ ընթացքում չեմ լսել։

Самолет полярной авиации Ту-4 - Sputnik Արմենիա
«Քըխ-քըխ»–ի գաղտնիքը․ ինչպես ակադեմիկոս Իոսիֆյանն օգնեց հզոր ռմբակոծիչ ստեղծել

Խարտյաշ տղաները երկարաճիթ կոշիկներով ու կապույտ ֆուֆայկաներով մարմնամարզական վարժություններ էին անում, ոչ ոքի չէին խանգարում, հարցնում էին՝ ինչ է «թութը» ու ինչի հետ են այն ուտում։ Երևանցիները բացատրեցին։ Զինվորները հասկացան։

Հետո նրանց շարեցին Օպերայի հրապարակի շուրջ։ Առանց զենքի էին, ոչ ոքի չէին կպնում, նրանց էլ բան ասող չկար։ Իրենց համար կանգնած են․ թող կանգնեն։ Բոլորը հասկանում էին, իրենց կամքով չեն անում, ծառայությունն է ստիպում։

Տեղ-տեղ, առաջին հերթին՝ Երևանի մուտքի մոտ, թեթև տանկեր դրեցին՝ պատյաններով փակված թնդանոթներով, ճիշտ է՝ այստեղ պահակ զինվորներն ավտոմատներ ունեին։ Այստեղ նույնպես անհիմն մարտական բախումներ չկային։

Պարեկային ժամ հայտարարեցին։ Կենտրոնականների լրագրողներին շուրջօրյա անցաթղթեր տվեցին։

Գիշերը զոքանչիս մոտից զանգեցին, ասացին՝ արագ «Շտապօգնություն» է պետք, սիրտը վատ է։ Կնոջս հետ հավաքվեցինք ու արագ քայլքով Թումանյանի փողոցից Սայաթ Նովա գնացինք։ Շտապելուց անցաթուղթը տանն էինք մոռացել։

Սայաթ Նովայի վրա, տան մուտքի մոտ «Շտապօգնության» մեքենա տեսանք, մայթին կին էր՝ բժիշկ, բուժքույր: Կողքին՝ պարեկային պահակախումբ։

-Շտապ պետք է հիվանդանոց հասցնել։ Արդեն պայմանավորվել եմ, տղաները կօգնեն, - ասաց բժիշկը։

Զինվորները վերցրեցին պատգարակն ու շենքի մուտք մտան. անցաթուղթ ոչ ոք չուզեց։

Շենքը, որում այսօր Ամերիկյան համալսարանն է, այն տարիներին Քաղաքական լուսավորության տունն էր, այստեղ հաճախ էին անցկացվում կարևոր կուսակցական տնտեսական միջոցառումները, իսկ այդ օրը հավաքվել էին խոսելու՝ ինչ է ՀՀՇ-ն ու ինչպես դրա դեմ պայքարել։

1-й секретарь ЦК Компартии Армении Сурен Арутюнян выступает с докладом (30 мая 1989). Москвa - Sputnik Արմենիա
Միջադեպ երկնքում. ինչպես Սուրեն Հարությունյանը թույլ չտվեց խոցել իր ուղղաթիռը

  «Ի՞նչ է» հարցի պատասխանն ակնհայտ էր։ Շենքի դիմաց ու դիմացի տների տանիքներին վճռականորեն տրամադրված քաղաքացիներ էին նստած ու կանգնած, իսկ նրանց առաջ՝ երկու շարքով կանգնած ներքին զորքերի զինվորները։

-«Չերյոմուխան» ինչի՞ համար է, - ցույց տալով արցունքաբեր գազի արկղերը՝ հարցրեցի գեներալ Սմիսլովին՝ երկրի ներքին զորքերի հրամանատարի առաջին տեղակալին։

-Այդպես է կարգադրված։ Բայց չենք կիրառելու։ Ոչ մի դեպքում։

Ընդհանրապես, առաջին դառը արցունքներն առաջացան ոչ թե բերած խորհրդային միլիցիայից, այլև հարազատ, հետխորհրդային ոստիկանությունից, երբ ՀՀՇ-ն իշխանության եկավ։

Հիմա նորից Մասիս ենք գնում։ Պահեստային ճանապարհի վրա կանգնած զրահագնացքին նայելու համար բազում մարդիկ էին գալիս, հաճախ՝ երեխաների հետ։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում զրահագնացքն իրականում։

председатель Всесоюзного центрального совета профсоюзов Александр Шелепин на симпозиуме В.И.Ленин о роли женщин в обществе (17 февраля 1970). Москвa - Sputnik Արմենիա
«Ամեն ինչ արեք, որ ինձ չգաղտնալսեն». КГБ–ի ղեկավարի արկածները Երևանի կենտրոնում

Մի քանի բաց պլատֆորմ, դրանց վրա մի երկու թեթև տանկ, հրամանատարական վագոն, ճանապարհային գործիքներով ու փայտերով հարթակ՝ երկաթգիծը նորոգելու համար, եթե հանկարծ պայթյուն լինի կամ հրաձգություն, ու վերջապես, զենիթային սարքերով հարթակ։ Դրանց նայելով մարդիկ հայացքը նետում էին Արարատյան դաշտի պարզ երկնքին ու ոչ մի վտանգավոր բան չէին տեսնում։

Այդ դեպքում ինչի՞ համար էր այդ ամենը։ Պատասխանը փնտրեք գեներալ Սմիսլովի խոսքերում։ «Այդպես է կարգադրված»։

Մասիս բերել մի հսկա զրահագնացք, որը չէր կրակելու ո՛չ երկինք, ո՛չ առաջ, ո՛չ հետ, ոչ էլ կողքերը՝ ութսունականների ևս մեկ հիմարություն էր։

Ասում են, ամեն մարդ հիմար լինելու իրավունք ունի, դրա դեմ ոչինչ չի կարելի ասել, բայց այդ իրավունքից պետք է չափավոր օգտվել։

Մասիսում հայտնված զրահագնացքը  հենց այդ դեպքերից էր։

Լրահոս
0