00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պանամայի գործը և Եղեռնը չճանաչելու պատճառները. ով հանգիստ շունչ կքաշի Ասանժի կալանքից հետո

© Sputnik / Джастин Гриффитс-Уилльямс / Անցնել մեդիապահոցМужчина с плакатом в поддержку основателя WikiLeaks Джулиана Ассанжа у Вестминстерского суда (11 апреля 2019). Лондон
Мужчина с плакатом в поддержку основателя WikiLeaks Джулиана Ассанжа у Вестминстерского суда (11 апреля 2019). Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարավամերիկյան երկրի նախագահի կողմից Ջուլիան Ասանժին հանձնելը լիովին օրինաչափ է։ Վաղ թե ուշ դա պետք տեղի ունենար։ Հոշոտված Իրաքի կամ որոշ տեղերում Հայոց ցեղասպանությունը հերքելու մասին ճշմարտությունը պատժելի է։ Ընդհանրապես ճշմարտությունը պատժելի է։

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին հանձնել են Բրիտանիայում։ Եվ հիմա արդեն բոլորովին կարևոր չէ, թե դա արել է Էկվադորի Լենին անունով նախագահը, թե Անտարկտիդայի պինգվինների թագավորը։

Британский суд подтвердил решение об экстрадиции Ассанжа в Швецию - Sputnik Արմենիա
Փաստաբան. Ասանժին կարող են ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան կտտանքներ են սպառնում

Կարելի է ենթադրել, թե նրան ինչ է սպասվում. «ազատության և ժողովրդավարության» ջահակիրները Ասանժին չեն ների այն, որ նա անողոքաբար ցույց է տվել  աշխարհին մի շարք երկրների քաղաքական վերնախավերի երկերեսանիությունը, կեղծավորությունը և նողկալիությունը, նրանց գործած անսահման չարիքը։

Շատ առումներով Ասանժի և WikiLeaks–ի շնորհիվ մենք շատ բան իմացանք այն ամենից, ինչի մասին լոկ կռահում էինք. այն մասին, որ Իրաքը քիմիական զենք չի ունեցել, իսկ հայտնի փորձանոթում, որը թափահարում էր Քոլին Փաուելը, մանրացված կավիճ էր կամ ատամի փոշի, կարևոր չէ։

Կարևոր է այն, որ այդ փորձանոթը փոշիացրել է մի ամբողջ երկիր և ոչ միայն այդ երկիրը։

Մենք իմացանք, թե իրականում ինչպես են կառուցվում «գունավոր հեղափոխությունները», թեև, իհարկե, հիանալի հասկանում էինք, որ ժողովուրդը երբեք և ոչ մի տեղ ինքնաբուխ դուրս չի գալիս փողոց, դրա համար անհրաժեշտ է գործընթացի լավ կազմակերպում։

Եվ այսպես WikiLeaks–ի որոշ հրապարակումներ ու հետաքննություններ վերաբերում էին նաև Հայաստանին։ Օրինակ, հայտնի են դարձել մանրամասներ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի մասին։ Դրանում ոչ մի քրեական բան չկա, խոսքը 10 տարի առաջ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Օսկանյանի դիրքորոշման մասին է, և ինչ–որ պատմություն է եղել իրանական բանկի նկատմամբ սևեռուն հետաքրքրության մասին։

Демонстрация против ЛГБТ у парламента Армении (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԳՆ–ի անսպասելի կոշտությունը. օրենքի առջև բոլորը հավասար են, բայց կան ավելի հավասարնե՞ր

Հետո ջրի երես են դուրս եկան այսպես կոչված «Պանամայի փաստաթղթերը»։ Այստեղ արդեն տուժեցին «մերոնցից» ոմանք։ WikiLeaks–ը բավական մանրամասն տեղեկություններ է ներկայացրել բարձրաստիճան հայ պաշտոնյաներին պատկանող գույքի մասին։ Եթե չեմ սխալվում, առաջին անգամ նման տվյալներ հայտնվել են դեռ 2009–2011թթ–ին։

Անցած տարի WikiLeaks կայքը չափազանց հետաքրքիր փաստաթուղթ է հրապարակել` այն գնումների ցուցակը, որոնք արվել են ամերիկյան դեսպանատների կողմից աշխարհի տարբեր երկրներում։ Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատունը 2016թ–ի ապրիլին Ֆրանկֆուրտում ամերիկյան հյուպատոսարանին պատվիրել է սարք, որը թույլ է տալիս հետևել կապի ժամանակակից միջոցներին։ Նշվել է, որ այս սարքի օգնությամբ կարելի է գաղտնազերծել ծածկագրերը, խոսակցությունները և թարգմանել անգլերեն։

Граффити на стене бывшего посольства США в Тегеране. - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». Իրանն Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունի, բայց Հայաստանին դա չպետք է վերաբերի

Այդ ժամանակ մի շարք մասնագետներ ու փորձագետներ կասկած հայտնեցին, որ դա նախատեսված է լրտեսական գործունեության համար։ Ոչ ոք դա անառարկելիորեն չի պնդել, բայց սարքը, որի մասին խոսվում էր, բազմաֆունկցիոնալ է և կարող է օգտագործվել նաև ուրիշների գաջեթներում պահվող տեղեկություններին հետևելու և դրանցից օգտվելու համար։ Օրինակ, դեսպանատան այցելուների գաջեթներին։

2017թ–ի հոկտեմբերին ԱՄՆ–ում լայն հասարակայնությանը ներկայացվեց «Ժխտելու ճարտարապետները» վավերագրական ֆիլմը, որի հերոսներն էին դարձել պատմաբաններ, գիտնականներ, ցնցակայունությունների հարցերով փորձագետներ, ինչպես նաև Ջուլիան Ասանժը։ Դատողություններն այն մասին, թե ինչու են ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան մինչև հիմա վիճարկում պատմական փաստերը` հրաժարվելով 1915թ–ի ոճրագործությանը տալ ցեղասպանություն բնորոշումը, հազիվ թե դուր դա Լոնդոնի և Վաշինգտոնի պաշտոնյաներին։

Այսօրվա աշխարհը պարադոքսալ է, եթե չասենք, որ խելագարվել է. աշխարհն իմացավ, որ Իրաքի ողբերգության արդարացումը հնարված էր կեղծ փորձանոթի հիմքով, իմացավ այն մասին, թե ինչպես են ամերիկացիները հենց այնպես գնդակահարել Բաղդադի բնակիչներին, այն մասին, թե ինչպես են «Սպիտակ սաղավարտները» ներկայացումներ բեմադրել Դամասկոսի «քիմիական հարձակումների» թեմայով, թե ինչպես են բոլորը հոգնել սպասելով «Սկրիպալների գործի» լոնդոնյան վարկածի կոնկրետ ապացույցներին։

Այդ ցուցակը վաղուց է սկիզբ առել և ֆիզիկապես ուղղակի անհնար է ամբողջությամբ ներկայացնել այն։

Майк Помпео - Sputnik Արմենիա
Հերթական «Փաուելի սրվակը», կամ ինչպե՞ս է Պոմպեոն Իրանում մաֆիա ու ահաբեկիչ գտել

Աշխարհն իմացել է,  բայց աչքը չի թարթել. զինվել է պոպկորնով և անտարբերությամբ սպասում է սերիալի շարունակությանը։ Պետք է խոստովանել է, որ 1970–ականներին արևմտյան երկրներում մեկնարկած մարդկության ոչ բռնի դեգրադացիայի քարոզչությունը հայտնի ուսանողական հուզումներից հետո գրեթե ավարտված է` խոչընդոտների հանդիպելով մոլորակի եզակի վայրերում։ Այժմ ոչ մեկին պետք չէ ճշմարտությունը, ավելի ճիշտ պետք է որպես ժամանցային հեռուստահաղորդում, որը դիտելու համար պետք են անձնական բարեկեցության խորհրդանիշներ` burger մի ձեռքում և coca-cola` մյուսում։

Burger-ներն ու cola-ները կթափվեն տերերի վրա, երբ ստի ու երկերեսիանիության մեջ թաղված աշխարհը շուռ գա։

Այդ ժամանակ ճշմարտությունը կհասնի որոշ մարդկանց գիտակցությանը, բայց ոչ բոլորի։ Բայց ճշմարտությունը սարսափելի է ստախոսների համար, ինչպես արծաթը` վամպիրների, ինչպես ծծմբաթթուն, որը քայքայում է ստի մարմինը։

Ընդհանրապես մարդկության պատմության ընթացքում ամենադաժան պատիժը բաժին է ընկել ճշմարտությունն ասողներին։

Լրահոս
0