00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերթական «Փաուելի սրվակը», կամ ինչպե՞ս է Պոմպեոն Իրանում մաֆիա ու ահաբեկիչ գտել

Բաժանորդագրվել
Պոմպեոն Պոմպեոսը չէ, նա Իրանում մաֆիա ու ահաբեկչություն է գտել։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է ԻԻՀ ղեկավարությանը կոռուպցիայի, ահաբեկչությանը աջակցելու ու մարդու իրավունքները խախտելու մեջ, իրանական իշխանություններին մաֆիա է անվանել։ Ասվել է  դա, հավանաբար, ի պատասխան նախօրեին արված այաթոլա Խամենեիի տհաճ արտահայտություններին։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին շաբաթ օրը կրկին ժխտել է ամերիկյան վարչակազմի հետ բանակցությունների հնարավորությունը` սատարելով նախագահ Ռոհանիի հայտարարությանն այն մասին, որ որոշ պայմաններում իրանական ԶՈւ–ն կարող է փակել Հորմուզի նեղուցը։

«Ամերիկայի հետ բանակցելուց օգուտ չկա», – ասել է Խամենեին։

Նա հայտարարել է, որ չի կարելի վստահել ոչ միայն ամերիկյան իշխանությունների հայտարարություններին, այլև նրանց ստորագրություններին միջազգային պայմանագրերում։

Իրանի հոգևոր առաջնորդի այդ խոսքերը հունից հանել են պետքարտուղար Պոմպեոյին, կամ էլ պարզապես համընկել են Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի հերթական ատելության «հինգ րոպեի» հետ, սակայն Պոմպեոն շատ բաներ ասաց։

Майк Помпео во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2012 год/. Вашингтон, США - Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարը Իրանի կառավարությանը համեմատել է մաֆիայի հետ

«Իրանի ղեկավարությունը ավելի շուտ մաֆիա է հիշեցնում, քան կառավարություն», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, – «նրանց գործունեությունը հանգեցրել է այն բանին, որ սովորական իրանցիները չեն կարողանում աշխատանք գտնել»։

Բացի իրանական աշխատաշուկայով անհանգստանալուց, պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Իրանը աջակցում է  ահաբեկչությանը ու խախտում է  մարդկանց իրավունքը, ներառյալ կրոնական փոքրամասնություններինը` սունիների, քրիստոնյաների, զրադաշտերի և այլն։

Միշտ թվում է,  որ Իրանի իշխանությունները ոչ մի կերպ չի կարելի մեղադրել կրոնական փոքրամասնությունների իրավունքները սահմանափակելու մեջ։  Վերցնենք թեկուզ հայերին. մենք շատ լավ գիտենք, որ Իրանի հայկական կրոնական համայնքի համար ոչ մի խոչընդոտներ չեն ստեղծում։ Իսկ այդ համայնքը բավականին ներկայացուցչական է։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը դրական պատասխան տվեց հարցին, թե կարելի է արդյո՞ք Պոմպեոյի հայտարարությունը գնահատել որպես հերթական «Փաուէլի սրվակ»։ Խոսքն այն սրվակի մասին է, որը պետքարտուղար Փաուելը ցնցում էր ՄԱԿ–ի ամբիոնից, պնդելով, իբր «սիբիրյան խոցը» իրանական ծագում ունի, հետագայում Իրանում կենսբանական զենք այդպես էլ չգտան։

Алиев-Роухани - Sputnik Արմենիա
Ադրբեջանը «հայկական հետք» է փնտրում, իսկ Թեհրանը հեղափոխական «ողջույն» է հղում Բաքվին

Փորձագետն առաջին հերթին ուշադրություն դարձեց այն բանին, որ Պոմպեոյի հայտարարություններն ուղղված են մի երկրի դեմ, որը պետական շինարարության ու կառավարման հազարամյակների փորձ ունի։ Իրանը կառավարող մաֆիայի  մասին խոսակցությունները դատարկ խոսքեր են անհնար բաների մասին։

«Իրանի դեպքում մենք գործ ունենք իշխանության ու ժողովրդի հետ, որը պարզ ու տրամաբանական պետական ինքնագիտակցություն ունի։ Եվ այն, որ Իրանում, ինչպես նաև այլ երկրներում կան իշխանություններով ու նրանց քաղաքականությունով դժգոհ մարդիկ, դեռ չի նշանակում, որ իշխանությունը հանցավոր է ու մաֆիոզ կլան»։

Ոսկանյանը պարզաբանում է`Իրանի ժողովուրդը համարում է, որ իր երկիրը տարածարջանային գերտերության դեր կարող է կատարել. դա վերաբերում է և՛ քաղաքական վերնախավին, և՛ ընդհանուր առմամբ հասարակությանը։ Այդ պատճառով Թեհրանի հետ խոսելիս այդպիսի տոնը կարող է իհարկե որոշակի չափով  մեծացնել լարվածությունը, սակայն իրանցիների աշխարհընկալման ու աշխարհում իրենց տեղի վերաբերյալ պատկերացումները չեն փոխվի։

Միացյալ նահանգների վերջնագրերի ու ագրեսիվ հայտարարությունների կողմնակի ազդեցություններից մեկն այն է, որ հակառակը` Իրանի դերն ավելի է ուժեղանում, ընդ որում` ոչ միայն  տարածաշրջանում. Իրանի իսլամական հանրապետության ազդեցությունը սփռվում է Միջերկրական ծովից մինչև Պարից ծոց, մինչև Աֆղանստան, Պակիստան ու Կենտրոնական Ասիա։

Երբ ասում են, որ Իրանն իբր աջակցում է  ահաբեկչությանը, որպես կանոն նկատի ունեն լիբանանյան «Հեզբոլլա» կազմակերպությունը, որը Լիբանանում հանդես է գալիս որպես «իսլամական պետության» իրանական տարբերակ։ Միաժամանակ Ոսկանյանը հիշեցրեց, որ «Հեզբոլլան» ներկայացված է լիբանանյան խորհրդարանում, ու անհեթեթություն է  խորհրդարանական ուժը ահաբեկչական անվանել։

Военнослужащие Сирийской арабской армии (15 февраля 2016). Дамаск, Сирия - Sputnik Արմենիա
Իրանը չի հեռանա, նույնիսկ մի խնդրեք, բայց Իսրայելը կարող է չանհանգստանալ

Ինչ վերաբերում է  «կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտմանը»` Ոսկանյանն ուշադրություն է դարձնում, որ Իրանի սահմանադրությունը որպես անձեռնմխելի իրավունքներ ունեցող կրոնական փոքրամասնություն է առանձնացնում քրիստոնյաներին, զրադաշտականներին ու հուդայականներին։  Նրանք Իրանում ոչ մի խնդիր չունեն, հակառակը` պետությունն ամեն կերպ նպաստում է նրանց բարգավաճմանն ու զգալի օգնություն է ցուցաբերում։

Եվ դա նորություն չէ, որպես օրինակ վերցնենք Իրանում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը։ Այդ իմաստով երկիրը կարելի է օրինակելի համարել, հատկապես ` համեմտած Հայաստանի արևմտյան ու արևելյան հարևանների հետ. բավական է հիշատակել միայն Թադեի վանքը` Ուրմիա քաղաքի մոտ կամ  Ջուղայի վանական համալիրը, որը Իրանի կառավարության նախաձեռնությամբ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգության ցանկում։

Կարելի է հիշել նաև` որքան նուրբ են իրանական իշխանությունները վերաբերվում երկրում եղած այլ հայկական հուշարձաններին, կարելի է պարզապես խոսել ցանկացած իրանահայի հետ, նա շատ կզարմանա, որ իմանա, թե նրա քաղաքացիական ու կրոնական իրավունքները, պարզվում է` «խախտվում են»։ Եվ ուսերը կթափահարի։

Լրահոս
0