00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն Արցախի հարցով բանակցություններին կգնա ռազմական նոր դոկտրինով. քաղտեխնոլոգ

© Facebook/ Tigran BalayanГлавы МИД Армении и Азербайджана Зограб Мнацаканян и Эльмар Мамедъяров
Главы МИД Армении и Азербайджана Зограб Мнацаканян и Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունն ու Հայաստանի զսպվածությունը կարող են տպավորություն ստեղծել, թե Երևանը պատրաստ է ավելի մեծ զիջումների, քան Բաքուն։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Պաշտոնական Երևանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո «շտկել» է իր «զիջողականության» մասին սխալ պատկերացումները։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա ապրիլի 15–ին Մոսկվայում։ Հանդիպմանը ներկա կլինի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Քաղտեխնոլոգի կարծիքով` Մոսկվայում կայանալիք հանդիպումից լուրջ արդյունքներ սպասելն անիմաստ է ղարաբաղյան(օրինակ` փաստաթղթերի ստորագրում)։ Դրա մասին խոսելը դեռ վաղ է. կողմերի դիրքորոշումները չեն մոտեցվել։ Նրանք առայժմ կենտրոնանում են փոխվստահության մեխանիզմներ ներմուծելու հնարավորության վրա։

Վիեննայում Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են մշակել «մարդասիրական միջոցներ»։ Հակոբյանը նման «միջոցների» տակ հասկանում է սահմանամերձ գոտում աշխատանքների ժամանակ գյուղացիների անվտանգության ապահովման, ինչպես նաև ռազմագերիների փոխանակման կամ ազգականների հետ նրանց հանդիպումների անհրաժեշտությունը, ինչը նախանշել է Հայաստանի վարչապետը։

Здание ПАСЕ в Страсбурге - Sputnik Արմենիա
Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում. Լեյլա Յունուսը` Ստրասբուրգում

«Միայն անվստահության մթնոլորտը լիցքաթափող քայլերից հետո կարելի է խոսել ավելի լուրջ բաների` փաստաթղթերի, սկզբունքների մասին», – կարծում է Հակոբյանը։

Առայժմ, նրա խոսքով, կողմերը կարող են խոսել միայն մարդասիրական ծրագրերի և հրադադարի ռեժիմը պահպանելու մասին (ինչի մասին կողմերը պայմանավորվել են դեռ Դուշանբեում)։

Հակոբյանն ուշադրություն է հրավիրում Փաշինյանի նախկին հայտարարության վրա, ըստ որի` նա միջազգային հանրությունից պարզաբանումներ է պահանջում 3 սկզբունքների և 6 բաղադրիչների առնչությամբ (այսպես կոչված` մադրիդյան սկզբունքները` խմբ.), որոնք ընկած են ղարաբաղյան կարգավորման հիմքում։ Ըստ էության, վարչապետին չեն բավարարում գործընթացի խաղաղ կարգավորման վերաբերյալ միջնորդների հայտարարությունները ։

Հենց երկու առաջնորդների հանդիպումից հետո հնչեցին Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների կտրուկ հայտարարությունները, որոնք, քաղտեխնոլոգի կարծիքով, «բանակցությունների բաղադրիչ մասն» էին։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պատմեց Ալիևի հետ հանդիպման մանրամասներն ու խոսեց արձագանքների մասին

«Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից հետո, երբ նրանք դրական գնահատեցին այդ հանդիպումը, երկու երկրում էլ որոշակի անհանգստություն առաջացավ։ Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական հասարակությունում կասկածներ ծնվեցին ինչ–որ ոչ շահավետ պայմանավորվածությունների մասին», – ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով` ռազմական գերատեսչությունների հայտարարությունները, առաջին հերթին, կոչված են հանգստացնել քաղաքացիներին։ Ավելին, նա դրանում որոշակի մարտավարական պահ է տեսնում հայկական կողմից։

Երկար ժամանակ միայն Ադրբեջանն է հայտարարել, որ պատրաստ է հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Դա կարող էր սխալ պատկերացում ստեղծել միջազգային կառույցների, աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ, թե Հայաստանն ամեն կերպ «խաղաղություն է խնդրում» և ավելի շատ է պատրաստ զիջումների։

«Բացառված չէ, որ ներքին լսարանի վրա աշխատելուց բացի, հայկական կողմը նաև փոխում է մարտավարությունը` ցույց տալով, որ խաղաղությունն իր նպատակն է, բայց չի պատրաստվում ամեն գնով հասնել դրան», – նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով` դա նաև ապացուցում է, որ Հայաստանի ռազմական դոկտրինում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ այն բանի օգտին, որ պաշտպանականից բացի, դոկտրինում կա նաև հարձակողական բաղադրիչ, ինչի վկայությունն են ռազմական ոլորտում իրականացված վերջին գնումները (Հայաստանը գնել է Սու–30ՍՄ բազմաթիրախային ինքնաթիռներ)։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյան–Ալիև հանդիպումը մութ է. Ծառուկյանը վարչապետից պարզաբանում է սպասում

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությանը, ապա Մոսկվան դրանով ցույց է տալիս, որ տարածաշրջանը մնում է նրա ռազմավարական շահերի ոլորտում։ Ռուսական կողմը մտադիր չէ զիջել «առաջին ջութակի» դերը։

Միայն մի հարց է ծագում` որքանով է այդ ամենը համակարգված մյուս համանախագահ երկրների հետ։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ համանախագահները ժամանակ առ ժամանակ միմյանց են փոխանցում մոդերատորի դերը։ Հանդիպումներ են եղել Կազանում, Վիեննայում և Փարիզում և աշխարհի մյուս քաղաքներում։

Լրահոս
0