00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը պատմեց Ալիևի հետ հանդիպման մանրամասներն ու խոսեց արձագանքների մասին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ ադրբեջանական հայտարարություններին, որոնք, ըստ վարչապետի, դուրս են հանդիպման արդյունքում արված համատեղ հայտարարության կոնտեքստից։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայկական կողմը նոր մոտեցում ունի ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Ես անմիջապես հանդիպումից հետո ասացի, որ հանդիպումը գնահատում եմ դրական, և շատ կարևոր է այդ հանդիպումներին հետևյալ կերպ վերաբերվել`հանդիպման արդյունքներով պետք չէ փնտրել հաղթածների ու պարտվածների։ Տրամաբանությունը պետք է այդպիսին լինի, եթե մենք ուզում ենք իսկապես հասնել հարցի կարգավորման։ Սա այն նոր մոտեցումն է, որ մենք բերում ենք բանակցային գործընթաց»,– ասաց նա։

Վարչապետը տարօրինակ համարեց իրավիճակը, երբ երկրի ղեկավարները մի քանի ժամանոց հանդիպում են ունենում, իսկ հետո հնչում են տրամաբանորեն տարբերվող մեկնաբանություններ։

«Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ մեր առաջարկը ստացել է ըմբռնում, որովհետև թե՛ ես, թե՛ Ադրբեջանի նախագահը հանդիպումը գնահատեցինք դրական, դրական գնահատեցին նաև Մինսկի խմբի համանախագահները»,– ասաց Փաշինյանը։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ. էլ ի՞նչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը

Նրա խոսքով` վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք դուրս են հանդիպման արդյունքում արված համատեղ հայտարարության կոնտեքստից։

«Ալիևի հետ զրույցը իմ` Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած բոլոր դրույթների ուղղությամբ է գնացել։ Այսինքն` բարձրացրել եմ այն հարցը, որ 1998–2018թթ. Արցախը բանակցային գործընթացում ներգրավված է եղել բանակցային գործընթացում, քանի որ Հայաստանը ներկայացրել են մարդիկ, որոնք եղել են Ղարաբաղի լիդերներ։ Ուստի Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքը ներկայացված է այդ գործընթացում։ Մեր փաստարկն էլ այն է, որ հիմա, քանի որ ես ծնունդով ղարաբաղցի չեմ ու Ղարաբաղի լիդերներից էլ չեմ, ստացվում է` Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե բանակցությունների ընթացքը մնացել է անփոփոխ, ու դրանով իրենք արդեն իսկ հաղթող են դուրս եկել, առնվազն կոռեկտ չէ այն շրջանակում, ինչի շուրջ պայմանավորվել են։

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախն առաջին իսկ օրվանից եղել է բանակցության կողմ, և այս առումով, այո, ֆորմատի փոփոխության հարց չի էլ դրվել։

«Նկատում եմ, որ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին, իներցիոն տեքստեր։ Դրանք չեն արտահայտում այն մթնոլորտը, որ ունենք բանակցություններում, իսկ մենք բանակցություններում նոր ասելիք, նոր մթնոլորտ ու հեռանկարներ ունենք։ Անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը վախենա այս ճշմարտություններն ընդունելուց»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքներին»` վարչապետը նշեց, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ որպես նոր մարդ` պետք է նոր բացատրություններ ստանա դրանց վերաբերյալ։ Նրա խոսքով` այս փուլում ստացված պարզաբանումները վերոնշյալ հարցի շուրջ բավարար չեն, ուստի հետագայում պետք է քննարկեն այս հարցերը։

Անդրադառնալով հանրությանը խաղաղության պատրաստելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, որ այդ մասին նույնպես քննարկվել է Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ նրա` կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել այդ ուղղությամբ հումանիտար ոլորտում մի շարք միջոցառումներ իրականացնել։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի` մարտի 29-ին կայացած հանդիպումն անցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Армянская община Австрии на встрече с премьер-министром Армении Николом Пашиняном (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Փաշինյանը Վիեննայում պատմել է Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

Փաշինյան–Ալիև հանդիպում. ճեղքում չեղավ, փղերն էլ իրենց տեղերում են

Լայնաֆորմատ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։ Հետո հանդիպումը կրկին շարունակվել էր արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Հանդիպման նախաձեռնողները հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին: Սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ Նրանց ծանոթացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկրորդ հանդիպումը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28–ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Առաջնորդները կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 7–ին Սանկտ Պետերբուրգում։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել էին ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Չորրորդ հանդիպումը կայացել էր 2019 թվականի հունվարի 22–ին Դավոսում։ ՀՀ վարչապետը տնտեսական համաժողովի ժամանակ հերթական ոչ պաշտոնական հանդիպումն էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Վիեննայի այս հանդիպումը նրանց առաջին պաշտոնական հանդիպումն է։

Լրահոս
0