ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տալիս այսօր երկար վայելել արևը, որովհետև առաջիկա օրերը տեղումնառատ են լինելու։
«Այսօրվա արևը մի քանի ժամ վայելենք, վաղվանից 5 օր արևի երես չենք տեսնելու»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը։
ՀՀ ԱԻՆ տվյալներով` Հանրապետության տարածքում մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: