ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում ևս մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։