00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արա, էս ի՞նչ էր։ Հասե՜ք, փրկեք...». Փաշինյանն արձագանքել է կնոջ անպատասխան հարցազրույցին

© Sputnik / Asatur YesayantsИ.о. премьер-министра Никол Пашинян с семьей после досрочных выборов в Национальное собрание (9 декабря 2018). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян с семьей после досрочных выборов в Национальное собрание (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի կինը գրել է բրյուսելյան այցի մասին, ամուսինն արձագանքել է այդ գրառմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կնոջ` Աննա Հակոբյանի «Տիկին Հակոբյան, դուք թքած ունե՞ք, թե ինչ է գրում մամուլը ձեր մասին» հոդվածը։

«Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք...»,– հոդվածին կից գրել է Փաշինյանը։

Աննա Հակոբյանն իր և աղջկա բրյուսելյան այցին անդրադարձել է armtimes.com–կայքում։

««Աննա Հակոբյանը ամուսնու հետ կրկին մեկնել է», «Փաշինյանի կինը, դուստրը և կնոջ ընկերուհին պետության հաշվին այս անգամ մեկնել են Բելգիա»:Սրանք վերնագրեր են, որ երեկ հայտնվեցին հայկական լրատվամիջոցներում, որպես շատ սենսացիոն տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում նրա հետ Բելգիա են մեկնել նաև «վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը»: Տեղեկատվությունն իսկապես հետաքրքիր է, հայկական լրատվամիջոցների ուշադրությանը արժանի, և նույնիսկ մասամբ ճիշտ, որովհետև ես և դուստրս՝ Մարիամը, իսկապես մեկնել էինք Բրյուսել, բայց այն, որ ինձ հետ էր նաև ինչ-որ ընկերուհի, հայտնի չէր անգամ ինձ»,– գրել է նա:

Пресс-конференция супруги премьер-министра Анны Акопян (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կինը պատասխանել է իր բրյուսելյան այցը քննադատող ԶԼՄ–ներին

Աննա Հակոբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 4–ի երեկոյան Բրյուսելի փողոցում քայլելիս դեմ դիմաց հանդիպել է Հայաստանի պատվիրակության հետ Բելգիա մեկնած հայ լրագրողների խմբին:

«Հիմա պատկերացնենք, թե որոնք պետք է լինեին լրագրողի գործողությունները, երբ նա պետության ղեկավարի պաշտոնական այցը լուսաբանելու համար գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում և պատահաբար փողոցում հանդիպում է ղեկավարի տիկնոջն ու դստերը, որոնց այդտեղ գտնվելու մասին ոչինչ հայտնի չէր մինչև այդ պահը, իսկ Հայաստանի մամուլի էջերից դեռ չէր իջել նախորդ՝ Շվեյցարիա կատարած այցին տիկնոջ մասնակցության սկանդալը»,– գրել է Հակոբյանը:

Նա ներկայացրել է 2 տարբերակ, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Տարբերակ 1

Լրագրողը առաջին վայրկյանների շոկը արագ հաղթահարում է, պայուսակից հանում ֆոտոխցիկը կամ հեռախոսը, պատրաստում է նաև ձայնագրիչը (այս երկու գործիքները պետք է լրագրողի հետ լինեն ցանկացած ժամի և ցանկացած վայրում), հակառակ մայթով վազելով առաջ է անցնում «թիրախներից», կրկին հայտնվում է նրանց դիմաց, մի քանի անգամ լուսանկարում է, որպեսզի գոնե մեկ որակյալ լուսանկար ունենա, ապա հանդարտ, բարեհամբույր ժպիտով մոտենում է տիկնոջը, մեկնում է նախապես միացրած ձայնագրիչը և սկսում հարցեր տալ.

Премьер-министр Никол Пашинян с соратниками в кафе (1 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնաց սուրճ խմելու․ լուսանկարներ

Հարց - Բարև ձեզ տիկին Հակոբյան, շատ անսպասելի էր, որ ձեզ հանդիպեցինք այստեղ, որովհետև պաշտոնական հաղորդագրություն չի եղել այն մասին, որ դուք պետք է ուղեկցեիք ձեր ամուսնուն այս այցի ընթացքում, ինչպե՞ս պատահեց, որ եկաք, ինչ-որ ծրագիր ունե՞ք, որ մեզ հայտնի չէ:

Պատասխան......

Հարց - Տիկին Հակոբյան, բոլորովին վերջերս հայկական լրատվամիջոցները գրում էին, որ դուք ձեր ամուսնու հետ մեկնել եք Շվեյցարիա, ձեզ մեղադրում էին, որ ձեր այցը բյուջեի վրա մի քանի միլիոն դրամ է նստել, բացի այդ գրում էին, որ բրենդային խանութներից մի քանի միլիոն դրամի էլ գնումներ եք կատարել: Ընդամենը շաբաթներ են այցել, և դուք հիմա կրկին ուղեկցում եք ձեր ամուսնուն, ինչպե՞ս դա հասկանալ, կարո՞ղ ենք արդյոք մեկնաբանել, որ դուք թքած ունեք, թե ինչ են խոսում ձեր այցերի մասին լրատվամիջոցներում, և ձեզ հաշվետու չեք համարում հասարակության և ընտրողների առաջ:

Պատասխան.....

Հարց - Իսկ այս անգամ դուք և ձեր դուստրը ի՞նչ միջոցներով եք եկել Բելգիա, ինչո՞վ եք զբաղվել այսօր ողջ օրվա ընթացքում, ո՞րն է ձեր այցի նպատակը և բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել ձեր և ձեր դստեր այցի վրա:

Պատասխան....

Հարց - Տիկին Հակոբյան, Ֆրանսիա կատարած այցից հետո, դուք ձեր ֆեյսբուքյան էջում տեղադրեցիք Փարիզում կատարած գնումների նկարները՝ փարատելու համար այն կասկածները, թե շքեղ շոփինգ եք արել այնտեղ: Գուցե այս անգամ մե՞զ հնարավորություն տաք լուսանկարել, թե ինչ եք գնել Բրյուսելում, եթե թաքցնելու բան չունեք և մի քանի միլիոնի գնումներ չեք կատարել բրենդային խանութներից, պետք է որ իմ այս առաջարկը ձեզ դուր գա, որովհետև հետո ստիպված չեք լինի կրկին ձեր ֆեյսբուքյան էջում անդրադառնալ այս թեմային:

Այս հարցուպատասխանից հետո այդ երեկոյի և հաջորդ օրվա ընթացքում մոտենում է հայկական պատվիրակության անդամներին, Բելգիայում հայկական դեսպանության աշխատակիցներին, հյուրանոցի սպասարկող անձնակազմին և off-record հարցեր է տալիս Հայաստանի վարչապետի տիկնոջ և դստեր մասին, որոնց արդյունքում իր համար մաքսիմում բացահայտում է նրանց «տեղաշարժը»: Գուցե էլ ավելի սենսացիոն տեղեկություններ է կորզում, և արդյունքում ունենում է սենսացիոն լուսանկար, սենսացիոն հարցազրույց, և առհասարակ սենսացիոն նյութ:

Пресс-конференция супруги премьер-министра Анны Акопян (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի կինն այցելել է Թեհրանի հայոց ազգային դպրոց. լուսանկարներ

Տարբերակ 2

Լրագրողը այդպես էլ չի հաղթահարում Բրյուսելի փողոցում վարչապետի տիկնոջն ու դստերը անսպասելի տեսնելու շոկը, իր մյուս լրագրող ընկերների հետ քննարկում է տեսածը, հարցնում է՝ արդյո՞ք իրենք էլ տեսան, թե իրեն թվաց, մի քիչ զրուցում են այդ թեմայով, կարծիքներ են փոխանակում և անցնում այլ զրույցների: Ամբողջ օրվա ծանր աշխատանքային օրից հետո վաստակած հանգիստն են վայելում:

Բայց լրագրողը նաև հասկանում է, որ այն, ինչ ինքը տեսել է, արժեքավոր տեղեկություն է, և իր մասնագիտական պարտքն է՝ դա հասանելի դարձնել հայ հանրությանը, բայց ինչպե՞ս վարվել: Եվ ահա նա բացում է ֆեյսբուքը, գտնում է Երևանում մեկ այլ՝ ընդդիմադիր լրատվամիջոցում աշխատող իր մտերիմ գործընկերներից մեկին և նրան գրում.

-Այսիիիիիիիինչ, գիտես ինչ սենսացիա ունեմ քո համար, չես պատկերացնի ինչ եղավ, իրիկունը հյուրանոցից դուրս եկանք, որ գնանք մի տեղ նստենք, մեկ էլ դիմացներս դուրս եկան Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը: Պատկերացնո՞ւմ ես, էլի եկել են, ամբողջ օրը չէին երևացել, երևի ուզում էին թաքուն պահել, բայց բռնվեցին: Ուղղակի, լսի իրար դեմ դուրս եկանք, ես չեմ կարող գրել, ամոթա, բայց ափսոսա, գոնե դուք գրեք, տեսնում ես ինչ բոմբ ինֆո եմ ձեզ տալիս, տես հա, պարտք ես մնում ինձ)))))

-Վայ, լուրջ ե՞ս ասում, ա՜յ քեզ բան, ուրիշ ի՞նչ գիտես, ինչի ա եկել, ինչ էին անում որ, մի երկու բան էլ ասեիր:

-Դե, չգիտեմ, ինչ ասեմ, էդքանը տեսա, խմբագրիդ ասա, ինքը կապեր կունենա, կճշտի:

Ինչ է անում խմբագիրը:

Խմբագիրն իհարկե ուրախ է, որ այդ արժեքավոր տեղեկատվությունն իրենց է հասել, բայց տեղեկատվությունը մեղմ ասած, կիսատ է, լուրը չի կարող մեկ նախադասություն պարունակել, ի վերջո հարցեր են առաջանում, պետք է փորձել այդ հարցերի պատասխանները նույնպես հանրությանը մատուցել: Նա հավանաբար զանգահարում է նախկին իշխանավորներից որևէ մեկին, հարցնում՝ արդյոք չկա, որևէ կոնտակտ Բրյուսելում, ումից կարելի է ճշտել, թե ինչ են արել Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը, ինչու են գնացել և այլն: Նախկին իշխանավորը դժվարանում է կոնտակտ տալ, (օբյեկտիվորեն չէր էլ կարող, որովհետև որևէ մեկին մենք չենք հանդիպել, որևէ մեկի հետ չենք առնչվել), բայց սեփական փորձից վստահ ասում է. «Դե ինչ պետք ա արած լինեն, լավ ման տված կլինեն, ճոխ շոփինգ արած կլինեն, ուրիշ ինչի համար պետք ա հասնեին Բրյուսել»: Խմբագրին սա չի կարող բավարարել, բայց շատ ժամանակ էլ չկա, չէ՞ որ մի քանի լրագրող է նույն բանը տեսել և կարող է այդ սենսացիոն լուրը առաջինն այլ լրատվամիջոցում հայտնվել, պետք է շտապել:

Пресс-конференция супруги премьер-министра Анны Акопян (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կնոջ հիմնադրամի նվիրատուների ցանկը հրապարակվեց

Արդյունքում հրապարակված լուրում կարդում ենք. «Բելգիայի հայկական շրջանակների մեր աղբյուրը հայտնում է, որ ամբողջ դիվանագիտական կորպուսը երեկ լծված է եղել Աննա Հակոբյանին և աղջկան՝ Մարիամ Փաշինյանին զվարճացնելու գործին։ Նրանց տարել են ռեստորաններ, բրենդային խանութներ։ Դիվանագետներին հրահանգված է եղել, որ Աննայի և դստեր այցը գաղտնի պահեն, նրանց պահել են Փաշինյանի հետ մեկնած լրագրողների աչքից հեռու։ Սակայն դիվանագետներն անհանգիստ են եղել՝ համայնքի աչքից այցը թաքցնելը չէր հաջողվի»։

Խմբագրի մտահոգությունները տեղին են դուրս գալիս, որովհետև րոպեների տարբերությամբ նույն տեղեկատվությունը հրապարակում է նաև մեկ այլ լրատվամիջոց, որի խմբագիրն ավելի երիտասարդ է, և ավելի հեշտ է ազատություն տալիս երևակայությանը: Տեղեկատվությունն ավելի սրելու և ճոխացնելու համար այս լրատվամիջոցի լուրում հայտնվում է նաև Աննա Հակոբյանի ընկերուհին, որը նույնպես պետության հաշվին մեկնել է Բրյուսել:

«Մեր տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը, տեսնելով հասարակության լիակատար անտարբերությունը իր շռայլությունների նկատմամբ, որոշել է իրեն չզրկել Բելգիայի Թագավորություն գնալու հաճույքից։ Նա իր հետ տարել է նաև իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին և ընկերուհիներից մեկին»,-կարդում ենք այս երկրորդ լրատվամիջոցի հրապարակած նյութում:

Ինչ ենք անում ես ու Մարիամը հայ լրագրողների խմբին Բրյուսելի փողոցում դեմ դիմաց դուրս գալուց հետո:

Ես – Մարիամ, վաղը հայկական լրատվամիջոցներում լուր կհայտնվի, թե ինչ ճոխ շոփինգ ենք մենք արել Բրյուսելում, թե ոնց են մեզ տեսել բրենդային խանութների տասը-տասնհինգ տոպրակ ձեռքներիս (իրականում մեր ձեռքում ունեինք միայն մեկ անձրևանոց, որովհետև Բրյուսելում անձրևում էր):

Пресс-конференция супруги премьер-министра Анны Акопян (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Աննա Հակոբյանը ոչինչ չի թաքցնում. նա հաշվետվություն ներկայացրեց ամեն լումայի համար

Մարիամ - Ու որ մինչև ատամները զինված թիկնազորն էլ մեզ ուղեկցում էր, ու ճոխ ռեստորաններ ենք գնացել...»։

Ըստ Աննա Հակոբյանի` մի քիչ էլ են զարգացրել թեման, ծիծաղել են, բայց հոգու խորքում հույս է փայփայել, որ լրագրողներից մեկը այնուամենայնիվ կկտրի դիմացը: Մի քանի րոպե աչքերով նրան փնտրելուց հետո հույսը կտրել է, և շարունակել են ճանապարհը՝ սպասումով, որ հաջորդ օրը սենսացիոն նյութեր կկարդան իրենց այցի մասին:

Հակոբյանը գրում է, որ չի պատասխանել իր հարցերին, որովհետև, ինչպես ինքն է նշել, չի կարող ինքն իր հետ հարցազրույց անել: Նա վստահեցրել է, որ սիրով կպատասխաներ դրանց, եթե հարցերն ուղղեր որևէ լրագրող:

Լրահոս
0