00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննա Հակոբյանը ոչինչ չի թաքցնում. նա հաշվետվություն ներկայացրեց ամեն լումայի համար

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция супруги премьер-министра Анны Акопян (21 февраля 2019). Еревaн
Пресс-конференция супруги премьер-министра Анны Акопян (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը մանրամասն ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը։ Նա ոչ միայն պատմել է ընթացիկ և ապագա բարեգործական նախագծերի մասին, այլև կոնկրետ թվեր նշել։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Կարճ տաբատ, բարձր օձիքով սպիտակ վերնաշապիկ, երկնագույն ուլունքներ, հայկական արտադրության ժամացույց և ոչ մի ավելորդ դետալ։ Եթե նախապես չիմանաս, թե ով է նա, ապա դժվար կլինի համեստ, սակայն էլեգանտ հագնված կնոջ մեջ ճանաչել ՀՀ վարչապետի կնոջը` Աննա Հակոբյանին։ Կոկիկություն և ճշտապահություն ամեն ինչում. ոչ միայն հագուստի, այլև աշխատանքի։ Հավանաբար, այս սկզբունքից ելնելով, նա որոշել է հանրության առաջ հաշվետու լինել «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներ ստացվող յուրաքանչյուր լումայի համար։

© Sputnik / Aram NersesyanՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսը
Աննա Հակոբյանը ոչինչ չի թաքցնում. նա հաշվետվություն ներկայացրեց ամեն լումայի համար - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսը

Հանդարտ և զուսպ տոնայնությամբ նա ընթերցեց յուրաքանչյուր թիվ, հատուկ դանդաղեցնելով տեմպը, որպեսզի լրագրողները հասցնեն ամեն ինչ գրի առնել։

Пресс-конференция супруги премьер-министра Анны Акопян (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Վախենում էի, որ կծիծաղեն ինձ վրա». Հակոբյանը`քննադատության հանդեպ իր վերաբերմունքի մասին

Պարզվեց, որ հիմնադրամը 6 ամիսների ընթացքում 859 մլն դրամ է ստացել։ Դրանից ծախսվել է ընդհանուր առմամբ 236  մլն–ը։ Գումարն ուղղվել է տարբեր մշակութային, կրթական, սոցիալական և այլ ծրագրերի իրականացմանը։ Հիմնադրամին հանգանակություն են տրամադրել 110 բարերար. կազմակերպություններ և անհատներ։

Ամենամեծ նվիրատվությունը 241 մլն դրամի չափով էր։ Այս գումարը փոխանցած առատաձեռն բարերարը Հայաստանից է, և ուզում է, որ այդ միջոցներով մանկապարտեզ կառուցվի։

Ամբողջ կարևոր տեղեկությունը ընթերցելուց հետո, վարչապետի կինը փոքր–ինչ փոխեց դիրքն ու նայեց լրագրողներին` պատասխան արձագանք ակնկալելով։

Իբրև թե չինովնիկների և մարզպետների կողմից հարկադիր հանգանակությունների, հիմնադրամ պարգևավճարներ փոխանցելու մասին բազմաթիվ հարցերին (սադրիչ և ոչ այնքան) ի պատասխան, Հակոբյանը հանգիստ ասաց, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ով է փոխանցում միջոցները, ծանոթ չէ մարզպետներից շատերի հետ։ Նա համոզված է, որ նույնիսկ եթե չինովնիկները հանգանակություն են արել, միանշանակ դա եղել է կամավոր հիմունքներով։

Премьер-министр Никол Пашинян с супругой Анной Акопян прибыли в Берлин (31 января 2019). Берлин - Sputnik Արմենիա
Փաշինյանի կնոջն անակնկալ են մատուցել օդանավում

Հակոբյանը չի թաքցնում նաև, որ հանդիպել է խոշոր հարկատուների հետ և ներկայացրել հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը։

«Այո, ես հանդիպումներ եմ ունեցել և կշարունակեմ դա անել, քանի որ այդ ձեռնարկություններից շատերը որոշակի գումար են հատկացնում բարեգործությանը», – հանգիստ պատասխանեց նա` նայելով հարցը տվող լրագրողի աչքերի մեջ։

Հակոբյանն ավելացրեց, որ վատ չէր լինի, եթե բյուջեի ձևավորման ժամանակ այդ ընկերությունները հիշեին նաև իրենց հիմնադրամի գոյության մասին։

Վարչապետի կինը նաև հայտնեց, որ հիմնադրամը դեռ սեփական տանիքը չունի, աշխատակիցներն էլ աշխատանքի համար անձնական համակարգիչներն են օգտագործում։ Անձամբ նա կառավարության շենքում գրասենյակ ունի, ուր նա տեղափոխվել է Բաղրամյան 26-ից։

Տարածքի բացակայությունը Հակոբյանը բացատրել է վարձակալության բարձր գներով։  Նրա խոսքով` նպատակահարմար չէ մեծ գումարներ ծախսել տարածք վարձակալելու համար, իսկ նախագահական նստավայր կամ կառավարական մյուս շենք տեղափոխվելու հարցն ընդհանրապես չի քննարկվել։

Սակայն դա չի խանգարում հիմնադրամին երկարատև հեռանկար ունեցող նախագծեր մշակել։ Այդ նախագծերի թվում Հակոբյանն առանձնացրեց երեք թանկարժեք ծրագրեր։

Առաջինի նպատակը` մանկատների աստիճանաբար փակում, ինչը պետք է տեղի ունենա ընտանիքների միավորման, որդեգրման ինստիտուտի կայացման և իհարկե նորածիններից հրաժարվելու պրակտիկայի վերացման արդյունքում։

© Sputnik / Aram NersesyanՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսը
ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսը - Sputnik Արմենիա
1/4
ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսը
© Sputnik / Aram NersesyanՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսը
ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսը - Sputnik Արմենիա
2/4

3/4

4/4

Նա նաև կարևոր է համարում երեխաներ չունեցող ընտանիքներին օգնելու ծրագիրը`  արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրա անցնելու համար աջակցություն տրամադրելու ճանապարհով։

«Մենք գյուղական համայնքների զարգացման հետաքրքիր նախագիծ ունենք` «Երազանքի գյուղ»։ Օրինակելի գյուղ է լինելու, մաքուր, հարմարավետ, դարպասների երկայնքով տնկած ծաղիկներով, խնամված տներով։ Այնպիսի, որտեղ ուզում ես ապրել և կերտել», –  համեստ ժպիտով ասաց Հակոբյանը։

Նա ավելացրեց, որ նախագիծը դեռ մշակման փուլում է գտնվում և դեռ հայտնի չէ, որ մարզում են նման գյուղ հիմնելու։

Վերջում Հակոբյանն ընդգծեց, որ համատեղ ջանքերի և աշխատասիրության շնորհիվ Հայաստանը կկարողանա հաջողության հասնել և ոչ միայն հասնել, այլև առաջ անցնել աշխարհի մի շարք երկրներից։

Ավելին, նա համոզված է, որ Հայաստանի զարգացմանն ուղղված հետագա գործընթացները կարող են նույնքան հաճելի անակնկալ դառնալ համաշխարհային հանրության համար, ինչպես եղավ «թավշյա հեղափոխության» պարագայում։

Լրահոս
0