ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
«Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից»,–ասված է հայտարարության մեջ։
Տեղեկացնում են նաև, որ Հարությունյանն ազատվել է իր դիմումի համաձայն:
Նշենք, որ 2009թ.–ից մինչև 2018թ.–ը Արայիկ Հարությունյանը զբաղեցրել է Արցախի վարչապետի պաշտոնը։ 2018թ.–ի սեպտեմբերի 25–ին Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: