00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ մարդիկ անպատժելիություն են զգում. փաստաբանների հալածանքը ռիկոշետ կլինի իշխանության վրա

© Sputnik / Aram NersesyanАктивисты, требующие ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн
Активисты, требующие ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ հասարակական աղմուկ բարձրացրած գործերով զբաղվող փաստաբանների նկատմամբ վիրավորանքների, սպառնալիքների և սադրանքների տարափը չի դադարում։ Դա իր պատճառներն ունի, որոնցից մեկով մտահոգվել է ՀՀ արդարադատության նախարարությունը և արդեն իսկ հանրության քննարկման հանել ՀՀ ՔՕ փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Սակայն փոփոխություններ կատարելը ժամանակ կպահանջի, իսկ ժամանակ ինչպես միշտ չկա։

Արդեն մի քանի ամիս է հայ փաստաբանները, որոնք դատարանում պաշտպանում են այն անձանց նկատմամբ հարուցած գործերը, որոնք գտնվում են հայ հասարակության ուշադրության կենտրոնում, հայտարարում են իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին։

Адвокат Арсен Мкртчян - Sputnik Արմենիա
Փաստաբանների պալատն ահազանգում է՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի դեպքն անընդունելի է

Նախևառաջ խոսքը սոցցանցերից ստացվող վիրավորանքների և սպառնալիքների մասին է։

Վիրտուալ սպառնալիքները վերջերս նյութականացվել են, ինչի մասին վկայում է փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան (դատարանում նա պաշտպանում է Մանվել Գրիգորյանին). Ավտոմեքենայի վրա թքել էին և ներկ լցրել:

Չգիտես ինչու զգացողություն կա, որ եթե հանցագործությունը չպատժվի, գործը կարող է հասնել նաև անձնական հաշվեհարդարի։ Նրանից հետո, երբ այս և այլ միջադեպերի վրա բավական կտրուկ արձագանքեց Հայաստանի փաստաբանների պալատը, արդեն Արդարադատության նախարարությունն էլ ստիպված եղավ շեղվել ավելի կարևոր գործերից և նայել իրականության աչքերին։

Туалетная бумага, тушенка и медикаменты активистов, требующих ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հետապնդումներից ու ճնշումներից փաստաբանները պաշտպանված կլինեն օրենքով

Պետք է ասել, որ նախարարությունը վարպետորեն պաշտպանեց իր հեղինակությունը՝ արդեն հունվարի 15-ին հանրային քննարկման ներկայացնելով ՔՕ–ում փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը։ Նախագծում, ամենից զատ, առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել փաստաբանների և նոտարների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի և վիրավորանքների, ինչպես նաև դատապաշտպանների, նրանց ընտանիքի անդամների սպանության սպառնալիքների կամ առողջությանը վնաս հասցնելու, նրանց պատկանող գույքը փչացնելու և փաստաբանների նկատմամբ զրպարտության համար։

Վիրավորանքների, սպառնալիքների, գույքը փչացնելու, զրպարտության և մի շարք այլ հանցանքների համար` ՀՀ քաղաքացիների, այդ թվում նաև փաստաբանների նկատմամբ, ՔՕ–ում համապատասխան հոդվածներ, ինչպես նաև դրանց համար սահմանված պատժամիջոցները վաղուց կային։ Հավանաբար արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած փոփոխություններն ու լրացումները պետք է հատուկ պատասխանատվություն սահմանեն փաստաբանների պրոֆեսիոնալ գործունեության դեմ իրականացվող ոտնձգությունների համար։

Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին  հեռանալ - Sputnik Արմենիա
Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին հեռանալ. տեսանյութեր

Այս ամենը շատ լավ է, պարզապես հիասքանչ։ Սակայն հարց է առաջանում. ի՞նչն էր խանգարում ոստիկանությանը քրեական գործեր հարուցել նրանց նկատմամբ, ովքեր թքել էին փաստաբանի ավտոմեքենայի վրա և ներկ լցրել։ Նրանց, ովքեր սոցցանցերի միջոցով սպառնալիքներ է հնչեցրել։ Նման խիզախներին բացահայտելը առանձնակի դժվարություն չէր ներկայացնում, և քանի դեռ ՔՕ–ում փաստաբաններին առնչվող հատուկ հոդվածներ չկան, ոստիկանությունը, հավանաբար, պարտավոր էր արձագանքել գործող օրենսդրությանը հղում անելով։

Անհրաժեշտ է տուժածի դիմո՞ւմը։ Հավանաբար։ Եվ, գուցե նման դիմում չի ստացվել. փաստաբանները վրեժխնդրության մոտիվներից վեր էին, արդարացիորեն կարծելով, որ իրենց նկատմամբ գործողությունները մի օր «բումերանգի էֆեկտ» կունենան, և այդ բումերանգը ուժեղ կհարվածի նրանց ճակատներին, ովքեր այսօր «վրդովվում են»։ Սակայն սրանք հույզեր են, իսկ հույզերից բացի ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք կա, որում հիանալի 27-րդ հոդվածը կա. «Քրեական գործ հարուցելու և հանցագործությունը բացահայտելու պարտականությունը»։

Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին հեռանալ - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Այդ հոդվածում գրված է. «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»։

Դատախազությունից հաղորդագրություն է ստացվել, որ Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարգադրությամբ, ոստիկանության վարչությունը Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու փաստի առիթով նյութեր է նախապատրաստում։ Հիանալի է, դա հույս է ներշնչում, որ սանձարձակ անձնավորությունները իրականության զգացում ձեռք կբերեն։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի դատը հետաձգվեց. նիստն ուղեկցվում էր բողոքի ակցիայով

Սակայն բոլորս հիանալի գիտենք այն հանրությանը, որը հերոսություններ է անում, երբ ամբոխ է հավաքվում, այն էլ սխալ գործի համար։ Բավական է միայն, որ իրավապահները բարձրացնեն ձայնը,  մեկ անձի բերման ենթարկեն, որպեսզի արմատախիլ անեն այս խայտառակ երևույթը։

Իսկ երբ կտրուկ պատասխան չի լինում, երբ մարմինները երկար են մտածում, որպեսզի գործեն, և զբաղվեն իրավախախտման ակնհայտ հատկանիշներ պարունակող գործերով, ամբոխն անպատժելիություն է զգում։ Սա մի կողմից, մյուս կողմից` խոսակցություններ են առաջանում այն մասին, որ նման գործողությունները խրախուսվում են իշխանության կողմից։

Եվ իշխանությունները նման խոսակցությունների վրա չպետք է նեղանան։ Նրանք բոլոր հնարավորություններն ունեն դրանց տարածումը կանխելու համար։

Լրահոս
0