00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի դատը հետաձգվեց. նիստն ուղեկցվում էր բողոքի ակցիայով

© Photo : Union of "Yerkrapah" official siteМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով վերաքննիչ դատական նիստը հետաձգվեց։ Մանվել Գրիգորյանը դեռ կմնա ազատության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով Վերաքննիչ դատական նիստն ընդհատվեց։ Այս մասին դռնփակ նիստից դուրս գալով լրագրողներին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Նիստը հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառով. որոշակի փաստաթղթերի անհրաժեշտություն կա` միջնորդությունը տրամադրելու համար։ Տրամադրվել է ողջամիտ ժամկետ, նիստը կկայանա մեկ այլ օր»,– ասաց Մկրտչյանը` նշելով, որ հաջորդ նիստի օրն այս պահին հայտնի չէ։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր

Նշենք, որ վերաքննիչ դատարան էր դիմել դատախազությունը` բողոք ներկայացնելով Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու դեմ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Ինքը` Մանվել Գրիգորյանը, դատական նիստին չէր մասնակցում, փաստաբանի խոսքով` վատառողջ լինելու պատճառով։

Դատական նիստն ուղեկցվում էր դատարանի բակում ընթացող բողոքի ակցիայով, որի մասնակիցները դատարանից պահանջում էին կալանքի ենթարկել Մանվել Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշում էր կայացրել։

Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով, Գրիգորյանին տեղափոխել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։

ՀՀ Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված գրավը դարձյալ կալանքով փոխելու միջնորդությամբ։

Լրահոս
0