00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետապնդումներից ու ճնշումներից փաստաբանները պաշտպանված կլինեն օրենքով

© Sputnik / Aram NersesyanТуалетная бумага, тушенка и медикаменты активистов, требующих ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн
Туалетная бумага, тушенка и медикаменты активистов, требующих ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդարադատության նախարարությունը ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ է առաջարկել` փաստաբաններին պաշտպանելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Տարիներ շարունակ փաստաբանները Հայաստանում ահազանգում են, որ մասնագիտական գործունեության պատճառով նրանց վրա ճնշում են գործադրում։ Առաջին հերթին խոսքը սոցցանցերի միջոցով եկող վիրավորանքների ու սպառնալիքների մասին է։ Սակայն օրերս սպառնալիքները վիրտուալից տեղափոխվեցին իրական կյանք։

Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին  հեռանալ - Sputnik Արմենիա
Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին հեռանալ. տեսանյութեր

Սկզբում ակտիվիստները թքել էին Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա, հետո մեքենայի վրա ներկ էին լցրել։ Էլ չենք խոսում այն մասին, որ բողոքողները պարզապես չէին թողնում պաշտպանին նիստից հետո մեքենայով հեռանալ դատարանի բակից։ Փաստաբանների պալատն արդեն արձագանքել է դրան` ակումբի արտահերթ նիստ գումարելով ու դատապարտելով այդ միջադեպը։ Հավաքված պաշտպանները կոչ են արել իշխանություններին պատշաճ կերպով արձագանքել փաստաբանների հանդեպ ճնշման փաստերին։

Արդարադատության նախարարությունը արձագանքել է։ Արդեն հունվարի 15–ին գերատեսչությունը հանրային քննարկման է դրել հանրապետության Քրեական օրենսգրքի ուղղումների մի նախագիծ։ Մասնավորապես, առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել փաստաբանների ու նոտարների հանդեպ անհարգալից վերաբերմունքի ու վիրավորանքների, նաև նրանց, նրանց ընտանիքի անդամներին սպանելու ու առողջության վնաս հասցնելու սպառնալիքների, ունեցվածքը փչացնելու համար։

Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին հեռանալ - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Փաստաբան Արսեն Մկրտչյանը ավելի վաղ նման լրացումները կարևոր քայլ էր անվանել, քանի որ փաստաբանը պետք է պաշտպանված լինի սադրանքներից ու սպառնալիքներից։ Նա ասել էր, որ նման վերաբերմունքն անընդունելի է, բայց և, չնայած մեքենայի վրա ներկ լցնելու փաստին և ակտիվիստների սադրիչ պահվածքին, նա չի պատրաստվում վերժ լուծել կամ ագրեսիայով պատասխանել։ Նրա խոսքով` իր մեսենջերներում տարատեսակ սպառնալիքներով տարբեր հաղորդագրություններ կան, որոնց հիմա վրա կարելի է քրեական գործեր հարուցել։

Պարզվեց, որ ճնշման են ենթարկվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Նրա փաստաբաններից  մեկը` Արամ Օրբելյանը, հայտնեց, որ անձնական բնույթի վիրավորանքների պատճառով նա դադարել է կարդալ մեկնաբանությունները սոցիալական կայքերում ու փորձում է քիչ մտնել այնտեղ։  Դեպքեր են եղել, երբ անցորդները փողոցում ճանաչել են նրան ու բարձրաձայն բացասական խոսել են նրա հետևից, սակայն նա փորձում է անտեսել այդ սադրանքները։

Адвокат Арсен Мкртчян - Sputnik Արմենիա
Փաստաբանների պալատն ահազանգում է՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի դեպքն անընդունելի է

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հերթին կարծում է, որ նման ճնշումը բացասական է անդրադառնում արդարադատության համակարգի վրա ու պետք է բացառվի։ Նրա խոսքով` քաղաքացիները կարող են դժգոհություն հայտնել խաղաղ ցույցների միջոցով, սակայն արդարադատության համակարգը չպետք է խոցելի լինի ու յուրաքանչյուր մարդ պարտավոր է գիտակցել դա։

Ակտիվիստները նույնպես ասում են, որ դատարանի ու փաստաբանների վրա ճնշումն անթույլատրելի է, սակայն անհրաժեշտ են համարում հսկել գործընթացը դատարանների շենքերի մոտ բողոքի ակցիաների միջոցով։ Ավելին, ակտիվիստները պնդում են, որ սոցցանցերում մեկնաբանություններ ու նամակներ չեն գրում, իսկ բացասական ամեն բան հասարակության օբյեկտիվ գնահատական է։

Լրահոս
0