00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցն անձեռնմխելիության հիմքով վերացնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ելույթ է ունեցել Վերաքննիչ դատարանում ընթացող դռնփակ դատական նիստում։ Այս մասին լրագրողներին հայտնեց դատարանի դահլիճից դուրս եկած փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ելույթ ունեցել է, բայց թե ինչ է խոսել, հայտնել չեմ կարող»,– ասաց Օրբելյանը։

Փաստաբանը հայտնեց նաև, որ դատարանն ավարտել է Քոչարյանի փաստաբանների միջնորդությունների ու բողոքների քննությունը, և դատական նիստի հաջորդ հատվածում իր առարկություններն է ներկայացնելու դատախազական կողմը։

Левон Кочарян. Архивное фото - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայության թեման շարունակվում է. կրտսեր Քոչարյանի պատասխանը

«Դատավարական այս փուլը, երբ բողոքներ ու առարկություններ են ներկայցվում, շատ պասիվ գործընթաց է։ Դիրքորոշումներ, քննարկումներ, ակտիվ դեբատներ այս փուլը չի ենթադրում»,–ասաց փաստաբանը` արձագանքելով լրագրողների` դատական նիստում տիրող մթնոլորտի մասին հարցերին։

Այդուհանդերձ, Օրբելյանը նշեց, որ լավատեսորեն է տրամադրված դատական նիստի ավարտին։

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի և ազատել կալանքից:

Լրահոս
0