00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի վարկանիշն ու պատահական ուղեկիցները. Հայաստանին քաղաքական նոր մենաշնորհ պե՞տք է

© Sputnik / Asatur YasayantsНикол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн
Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վատ չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ մաղեր նրանց, ովքեր ցանկանում են իր հետ նույն թիմում լինել։ Հենց նման բծախնդրությունը կարող է փրկել Փաշինյանի քաղաքական ուժը հավանական «հանրապետականացումից»։

ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են նոր «առնետավազքի» պատճառ դառնալ այն կուսակցությունների համար, որոնք քաղաքական առումով պարտության են մատնվել, կամ նման վտանգի առաջ են։ Անցած շաբաթ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որոշեց միանալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներից մեկը, որը մի քանի ամիս պատգամավորական աթոռ զբաղեցրեց. խոսքը Հայկ Կոնջորյանի մասին է։

Юрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խաչատուրովին փոխարինո՞ղ են գտել. լրատվամիջոցներն անուն են տալիս

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանն» ընդամենը մեկ տարի առաջ միավորվեցին խորհրդարանական դաշինքում։ Այդ դաշինքն այսօր փլուզվել է. Փաշինյանը նախկին գործընկերների կարիքը չունի։ Ավելին, ինքն է քաղաքական բևեռ դարձել, որը դեպի իրեն է ձգում խելահեղ վարկանիշի վրա օգուտ քաղել ցանկացող սկսնակ և ամբիցիոզ քաղաքական գործիչների։

Անկասկած, քաղաքական դաշտում որևէ լուրջ բանով դեռ աչքի չընկած երիտասարդի որոշումը մեր ուշադրության կենտրոնում չէր հայտնվի, եթե ընտրությունների նախաշեմին վտանգավոր միտում չնկատվեր. հաշվի առնելով Փաշինյանի հեղինակությունը, նրա կուսակցությանը կարող են ցանկանալ միանալ բոլոր նրանք, ովքեր բացառապես ուզում են տաքուկ տեղ գտնել քաղաքական դաշտում։ Հաշվի առնելով «Քաղաքացիական պայմանագրին» նախորդող կուսակցության` ՀՀԿ–ի տխուր փորձը, հազիվ թե նման հեռանկարը Նիկոլ Փաշինյանի սրտով լինի։

ОТРК Искандер - Sputnik Արմենիա
Ռուսաստան vs ԱՄՆ․ ո՞ւմ զենքն է ավելի լավը Հայաստանի համար

Այն մասին, թե ինչու Փաշինյանը չունի և մոտ հեռանկարում չի էլ ունենա արժանի մրցակիցներ, տասնյակ էջեր են գրվել։ Չկայացած կուսակցական համակարգի պայմաններում գաղափարների և հայեցակարգերի պայքար չի սպասվում։ Գաղափարների բացակայությունն էլ հենց քաղաքական համակարգի միաբևեռության է հանգեցնում։ Տվյալ  դեպքում համակարգը հենվում է մի մարդու անձնական վարկանիշի վրա։ Ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ մինչ օրս հազիվ թե կուսակցություն կարելի է համարել։  Եվ եթե վերոնշյալ միտումը շարունակվի, այն այդպես էլ կուսակցություն չի դառնա։ Դրա փոխարեն կունենանք երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ կարիերիստների, նախկին և ներկայիս չինովնիկների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ ավանտյուրիստների սովորական կոնգլոմերատ, ովքեր կարողացել են, ինչպես ասել է հայտնի ֆրանսիացին, «ժամանակին կանխատեսել»։

Ինչպես նշել էի վերևում, հազիվ թե Փաշինյանը ծրագրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկրորդ ՀՀԿ դառնա այն դեպքում, երբ նա բողոքի շարժումը նախաձեռնել էր մեկ ուժի երկարամյա մենաշնորհը տապալելու նպատակով։ Ելնելով այս ամենից, վատ չէր լինի մանրակրկիտ մաղել նրանց, ովքեր ցանկանում են նրա հետ նույն թիմում հայտնվել։ Հասկանալի է, որ կադրային սովի պայմաններում դա այդքան էլ հեշտ չի անել, սակայն հենց նման բծախնդրությունը կարող է փրկել Փաշինյանի քաղաքական ուժը հավանական «հանրապետականացումից»։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շնորհակալություն Իրանից. ինչպես Փաշինյանը քաղաքավարի, բայց դիպուկ պատասխան տվեց Բոլտոնին

Իշխող կուսակցության շարքերը համալրելու ձգտումը կրկնակի անհասկանալի է, հաշվի առնելով, որ առաջիկա ընտրություններին ամեն դեպքում որոշակի քաղաքական մրցակցություն լինելու է։  Դրանց որակական տարբերությունը նախորդներից այն է, որ այս դեպքում խորհրդարանում նախապես ծրագրած սցենարներ և ուժերի վերաբաշխում չկա։  Այո, վարչապետի պաշտոնակատարի վարկանիշը դժվարացնում է մյուս մասնակիցների համար մրցապայքարը, սակայն միևնույն ժամանակ, Փաշինյանը մտադիր չէ վարչական ռեսուրսներ օգտագործել և կաշառք բաժանել։ Այդպիսով՝ ընտրությունների մասնակիցների համար մեկնարկային  պայմանները որոշակի առումով հավասար են, մնացածն արդեն կախված է ընտրողին նոր օրակարգ առաջարկելու, հասարակության կարիքներին ադեկվատ արձագանքելու նրանց կարողությունից։

Լրահոս
0