00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստան vs ԱՄՆ․ ո՞ւմ զենքն է ավելի լավը Հայաստանի համար

© Sputnik / Asatur YesayantsОТРК "Искандер"
ОТРК Искандер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացիներն անվճար կամ ցածր գնով ոչ մեկին ոչինչ չեն վաճառի։ Եվ դատելով հայկական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների արձագանքից՝ այդ ճշմարտությունը հասկանում են նաև Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի` Երևանում հնչեցրած սուր հայտարարություններն արդիական են դարձրել այն հարցը, թե որ զենքն է ավելի լավը՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան։

Հիշեցնենք` ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սկսել ամերիկյան զենք գնել, քանի որ դրանք «ռուսականից» լավն են։

Министр ЧС Давид Тоноян - Sputnik Արմենիա
«Ամերիկյան զենք գնելու կարիք չունենք, բայց առաջարկ էլ չենք ստացել». Տոնոյան

Թեև Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բոլտոնի «առաջարկներին» բավականին զուսպ և նույնիսկ հոռետեսական է վերաբերվել, այդուհանդերձ երկու գերտերությունների ռազմական արտադրանքների միջև զուգահեռներ անցկացնելն առանձին հետաքրքրություն ունի։

Մենք փորձեցինք պարզել ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանից, թե ընդհանրապես ինչու են ամերիկացիները հանկարծ մտածել Երևանի ու Բաքվի ռազմական դիվերսիֆիկացիայի մասին։ Ներսիսյանի խոսքով՝ հարցը, թե որ զենքն է ավելի լավ, ընդհանուր առմամբ կոռեկտ չէ, որովհետև չի կարելի համեմատել սպառազինությունները։

«Կարելի է համադրել սպառազինության առանձին տեսակները և կատեգորիաները։ Եթե մենք խոսում ենք, օրինակ, հակաօդային պաշտպանության միջոցների մասին, ապա այստեղ Ռուսաստանը ահռելի քանակությամբ միջոցներ ունի, որոնք չունի ԱՄՆ-ն։ Ամերիկացիները մեծ մասամբ շեշտը դրել են ավիացիայի վրա։ Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ ԱՄՆ-ն ունի սպառազինությունների առանձին տեսակներ, որոնք զգալի հետաքրքրություն են ներկայացնում», - ասաց փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Բայց այդ միջոցները երկու անգամ ավելի թանկ են, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներքին գներով է սպառազինություններ ստանում։ Պայմանական ասած, եթե կա 12 ռուսական ինքնաթիռ կամ 2 ամերիկյան գնելու հնարավորություն, ապա, անշուշտ, ռացիոնալ որոշումը կլինի ռուսականի օգտին։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը մեկնաբանեց ամերիկյան զենք գնելու հնարավորությունը

Հրաձգային զենքը համեմատելու դեպքում, ըստ Ներսիսյանի, տեխնիկական չափանիշներով ռուսական միջոցներն ավելի պարզ են և էժան։ Ամերիկացիները բոլորովին այլ մշակումներ ունեն, այլ տրամաչափ, և հիմա այդ ամբողջ շղթան փոխելը ժամանակի, փողերի և ուժերի անիմաստ կորուստ կլինի։ Դա այն դեպքն է, երբ բազմազանությունն ավելի շուտ խնդիրներ և գլխացավանք է առաջացնում, քան ինչ-որ ազդեցություն։

Ներսիսյանը չի բացառում, որ ամերիկացիներն Ադրբեջանի հետ բանակցություններ են վարել ինչ-որ խոշոր պայմանագրի մասին, և Բոլտոնի երևանյան հայտարարությունները քաղաքավարության ժեստի պես մի բան էին, իբր Հայաստանն էլ կարող է գնել։ Բոլտոնի հայտարարությունների երկրորդ պատճառն ԱՄՆ-ի փորձն է դուրս մղել Ռուսաստանին իր համար ավանդական սպառազինության շուկաներից ինչպես այդ երկրների հետ ուղիղ բանակցություններով, այնպես էլ պատժամիջոցների օգնությամբ։ Հայտնի է, որ ԱՄՆ-ն անցած տարի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի դեմ։ Սահմանափակումներ են գործում նաև այն պետությունների և ընկերությունների նկատմամբ, որոնք ռուսական զենք են գնում։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլտոնը մեկնաբանեց Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությունը

Ներսիսյանի խոսքով՝ մրցակիցների վրա ճնշում գործադրելու փորձը լիովին ներառվում է Թրամփի ռազմավարության մեջ։ Ամերիկացի նախագահը նախևառաջ գործարար է, և նրա համար փողն ավելի կարևոր է, քան քաղաքականությունը։

«Եվ եթե կարելի է պայմանականորեն վաստակել 5 միլիարդ դոլար զենք առաքելու հաշվին, ապա ինչու ոչ։ Հաշվի առնելով, որ նրանք ապրում են այլ մայրցամաքում, և նրանց մեծ հաշվով չի անհանգստացնում, թե այստեղ ինչ է կատարվում, ինչ հետևանքների կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքը, դա լիովին նորմալ իրավիճակ է», - նշեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ պետք չէ հույս ունենալ, որ ամերիկացիները Հայաստանի կամ Ադրբեջանի հետ ինչ–որ արտոնյալ գործարք կկնքեն։ Ամերիկացիներն անվճար կամ ցածր գնով ոչ մի լուրջ բան չեն վաճառի նույնիսկ Վրաստանին, որն ԱՄՆ–ի ավանդական գործընկերն է Հարավային Կովկասում։ Դատելով Հայաստանի իշխանությունների արձագանքից՝ Երևանում նույնպես շատ լավ հասկանում են այս ամենը։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Բոլտոնի հայտարարության, ասել էր, որ «եթե շահավետ առաջարկ լինի, կարձագանքենք»։ Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը տվյալ պահին ամերիկյան զենքի կարիք չունի։

Լրահոս
0