Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
Վազգեն Մանուկյանը համոզված է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները, սկզբնական հայտարարությունների համաձայն, պետք էր անցկացնել 2019թ-ի գարնանը, այլ ոչ թե դեկտեմբերին։ Եվ նրա մեջ չի խոսում կուսակցության առաջնորդը, որը չի հասցնում մասնակցել շուտափույթ ընտրական գործընթացներին։
Մանուկյանի խոսքով՝ ԱԺՄ-ը գարնանը կմասնակցեր ընտրություններին, հիմա դա հիմնավորված չի լինի։ Ավելին, նա կարծում է, որ իդեալական կլիներ այդ ընտրությունները երկու տարի հետո անցկացնելը, իսկ մինչ այդ արժեր զբաղվել պետության արդյունավետ կառավարում ստեղծելով՝ ներգրավելով իրենց ոլորտներում կոմպետենտ մարդկանց, իսկական պրոֆեսիոնալների։
Այդ ժամանակ կարելի էր ստեղծել կառավարություն, որը ձեռնտու կլիներ բոլորին, և որտեղ ընդդիմությունը լուրջ վերահսկող դիրքեր և դերեր կունենար։ Այդ ամենը կնպաստեր պետության, դրա կառավարման համակարգի ամրապնդմանը, ներքաղաքական միջավայրի առողջացմանը։ Մի խոսքով՝ Մանուկյանը ուշ ընտրությունների մեջ շատ դրական կողմեր է տեսնում բացասականի բացակայության պարագայում։
Եվս մի նրբություն․ հեղափոխական փոփոխությունների և հետհեղափոխական գործընթացների ժամանակ մարդիկ, որպես կանոն, առաջնորդվում են զգացմունքներով , այլ ոչ թե առողջ բանականությամբ։ Զգացմունքներն ինքնին վատ բան չեն, բայց պետության ճակատագրի հետ կապված հարցերի լուծման մեջ, ինչպիսիք են խորհրդարանական ընտրությունները, տրամաբանությունը և առողջ դատողությունն ավելի անհրաժեշտ են։
Առայժմ զգացմունքային ֆոնը թեժ է, կարծում է Վազգեն Մանուկյանը և մտավախություն հայտնում, որ ընտրությունները կվերածվեն որոշակի անձանց «կողմ» կամ «դեմ» քվեարկելուն, այլ ոչ թե հանուն երկրի զարգացման ապագա ճանապարհի։ «Սևերի» և «սպիտակների» բաժանելը, ինչն ակնհայտ է հասարակությունում, չափազանց վտանգավոր է, և, անպայման, զգացնել կտա իրեն նման անարդարացի շտապողականության դեպքում։
Եվ Վազգեն Մանուկյանը ճիշտ է, ի վերջո, ի՞նչ տարբերություն ընտրություններում հաղթած քաղաքական ուժի համար․ կկազմի՞ արդյոք խորհրդարանում նրա ներկայությունը 80 կամ 60 տոկոս։ Ինչո՞ւ անցկացնել ընտրություններ, որոնք այդքան օգտակար չեն լինի հասարակության և երկրի համար, ինչպիսին կարող էին լինել, եթե իրադարձությունները չշտապեցվեին։
Մանուկյանը չի կարծում, որ մինչև գարուն Փաշինյանի և նրա թիմի վարկանիշն այնքան ընկնի, որ նրանք պարտվեն ընտրություններում։ Այստեղ հարգարժան քաղաքական գործչի հետ կարելի է վիճել․ վարկանիշն անկում չի ապրի այդ թիմի ճիշտ գործողությունների դեպքում, իսկ դրանք, ցավոք, դեռ այդքան շատ չեն, որքան ցանկալի կլիներ։
Իհարկե, լիովին հնարավոր է, որ ընտրություններից հետո զգալիորեն կփոխվի նաև կառավարության կազմը, նրա պրոֆեսիոնալ մակարդակը և երկրի զարգացման ընդհանուր ուղղությունը։ Չպետք է անտեսել նաև քաղաքական ուժերի միջև հնարավոր թաքուն պայմանավորվածությունները, որոնց մասին լայն հասարակությունը, իհարկե, տեղյակ չէ։
Բայց այդ ամենը դեռ ենթադրություններ են, իսկ իրականությունը, որին պետք է հենվել գնահատական տալիս, այդքան էլ լավատեսություն չի ներշնչում։ Վերջին 30 տարիներին մենք վարժվել ենք ապրել լավագույնի հույսերով, և եթե դրանք հիմա էլ չիրականանան, դա բավական հեշտ կտանենք, չէ՞ որ սկզբունքորեն նոր բան տեղի չի ունենա։
Որոշ պատգամավորների մյուսներով փոխարինելն ինքնին ոչինչ չի երաշխավորում, և եթե մենք զգացմունքների վրա հիմնվելով քվեարկենք ոմանց դեմ, ոմանց կողմ, ապա երաշխիք չկա, որ մյուսները նախկինները չեն լինի՝ միայն փաստաթղթերում այլ անուններով։
Վազգեն Մանուկյանը հենց դրանից է վախենում, և նրանք, ովքեր կարողանում են որոշակի նշանակություն չտալ զգացմունքներին։