00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նախևառաջ Ամերիկան» կամ ինչու Թրամփը կարող է զինել Ադրբեջանին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн
Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ էության, Ամերիկայի նախագահն իրեն ազատություն է տալիս, որպեսզի սկսի ավելի ինտենսիվ օգնել Բաքվին, այդ թվում նաև սպառազինության մատակարարման միջոցով։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի երևանյան այցին Հայաստանի համար բավականին տհաճ անակնկալ նախորդեց։ Նախքան հանրապետության ղեկավարության հետ հանդիպելը, Բոլտոնը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել սեփական լիազորությունները` դադարեցնելու համար «Ազատությանն աջակցելու ակտի» 907-րդ բանաձևի գործողությունը, որը սահմանափակում է պետական մակարդակով Ադրբեջանին օգնություն տրամադրելը։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանին Ջոն Բոլտոնը «ռազմավարական գործընկեր» չանվանեց

Ըստ էության Թրամփը ձեռքերն ազատում է «կապանքներից» սպառազինություն մատակարարելու համար։ Ամերիկայի նախագահը հերթական անգամ ցուցադրում է, որ ինքը գործարար է, իսկ «Ամերիկան` առաջնահերթ»։ Իսկ արժեքները, ժողովրդավարությունն ու լիրիկական այլ շեղումները տեղ չունեն այդ բավականին ցինիկ արտաքին քաղաքական հայեցակարգում։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար ու ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի կարծիքով` պաշտոնական Երևանը 907-րդ բանաձևը ժամանակին օգտագործեց որպես արդյունավետ լծակ Ադրբեջանի հետ դիվանագիտական դիմակայման հարցում։ Ժամանակի ընթացքում, սակայն, Հայաստանը կորցրեց այդ լծակը։

Հիշեցնենք, որ 1992 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության աջակցության ակտը», որը կարգավորում էր նախկին խորհրդային պետություններին պետական օգնության տրամադրման հարցը։ Այդ օրենքի 907-րդ բանաձևի համաձայն` ԱՄՆ կառավարությանն արգելվում էր օգնություն տրամադրել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին ղարաբաղյան հակամարտության պատճառով։

Սակայն 2002 թվականից սկսած` ԱՄՆ նախագահն ամեն տարի կասեցնում է բանաձևի գործողությունը` 2001 թվականին Կոնգրեսի տված լիազորությունների համաձայն։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլտոնը մեկնաբանեց Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությունը

Ինչպես նկատեց Պողոսյանը, Ադրբեջանը Վաշինգտոնին պետք էր որպես միջանցք` ամերիկյան ռազմական և այլ բեռներն Աֆղանստան տեղափոխելու համար։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ կասեցնում էր այդ բանաձևի գործողությունը։

Միևնույն ժամանակ հայկական կողմը չկարողացավ այդ իրավիճակն իր օգտին շրջել և իր համար 907-րդ բանաձևի կասեցման փոխարեն ԱՄՆ-ից որոշակի արտոնություններ «կորզել»։

«Կոպիտ ասած, մենք չկարողացանք «վաճառել» այդ բանաձևը մեզ համար շահավետ պայմաններով։ Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտության ակնհայտ բացթողումն էր», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Բանաձևի վերջնական դենոնսացիան թույլ կտա Վաշինգտոնին չսահմանափակել իրեն Ադրբեջանին ռազմամթերք և սպառազինություն մատակարարելու հարցում։ Միևնույն ժամանակ Պողոսյանը չի կարծում, որ ԱՄՆ-ն այդպիսով նպատակ ուներ որոշակի մեսիջ ուղարկել Հայաստանին։ Խնդիրը պետք է դիտարկել բացառապես ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Ներկայիս պայմաններում Ադրբեջանի դերը որպես ածխաջրածնի աղբյուր Վաշինգտոնի տեսանկյունից մի քանի անգամ աճում է։

Մյուս կողմից` հաշվի առնելով Բաքվի ֆինանսական հնարավորությունները` տվյալ օրենսդրական փոփոխությունը հավանաբար ռազմականացման նոր փուլի կհանգեցնի։ Եվ Հայաստանն այս հարցում մտածելու բան ունի։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ղարաբաղի հարցը լուծեք. Թրամփի խորհրդականն ասաց` ինչպես Հայաստանը խուսափի արտաքին ճնշումից

Պողոսյանը համաձայն չէ այն պնդումներին, որ Հարավային Կովկասում էներգետիկ նախագծերի իրականացումը Արցախի կայունության երաշխիքն է։ Ըստ նրա` Ադրբեջանը բոլոր այս տարիների ընթացքում ինտենսիվ կերպով զինվում էր և սրման գնում հակամարտության գոտում, երբ զգում էր, որ առավելություն ունի սպառազինության տեսանկյունից։ Հենց Հայաստանը արժանի հակահարված էր տալիս և վերականգնում հավասարությունը, իրավիճակը կայունանում էր։

Խոսելով բանաձևի և սպառազինության մատակարարման չեղարկման մասին` Բոլտոնն արդեն Երևանում կայացած ասուլիսի ժամանակ բաց չթողեց ամերիկյան զենքը գովազդելու հնարավորությունը։ Նրա խոսքով` ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը զենքի մեծ մասը գնում են Ռուսաստանից։ Սակայն նա վստահություն հայտնեց, որ «ամերիկյան զենքը ռուսականից լավն է»։ Իր միտքը նա շարունակեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղիղ կոչ անելով ամերիկյան զենք գնել։

Նման ուղղամտությունը ակնհայտորեն ցույց է տալիս այն, որ սպառազինության համաշխարհային շուկայից Ռուսաստանին դուրս մղելու ամերիկյան քաղաքականությունը սահուն կերպով Հարավային Կովկաս է տեղափոխվում։ Ֆինանսական արդյունքի տեսանկյունից Ադրբեջանի կամ Հայաստանի հետ հավանական գործարքները հսկայական ամերիկյան ՌԱՀ-ի համար չնչին են։ Սակայն սպառազինության շուկայում դիրքերն ամրապնդելը զգալի աշխարհաքաղաքական դիվիդենտներ է խոստանում։

Լրահոս
0