00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնյակի արվեստի աստվածը. ինչպես է Չերչիլը փրկել սիրած խմիչքը ստեղծող Մարգար Սեդրակյանին

© Public domainТегеранская конференция
Тегеранская конференция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղիղ 45 տարի առաջ` 1973թ–ի հոկտեմբերին, մահացել է Մարգար Սեդրակյանը` կոնյակի արտադրության մասնագետը, որը ստեղծել է հայկական և ուկրաինական կոնյակների լավագույն տեսակները։ Նրա շնորհիվ է Երևանի կոնյակի գործարանը հսկա դարձել։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանական կառավարության լեգենդար ղեկավար Ուինսթոն Չերչիլը մեծ դեր է խաղացել իր սիրած խմիչքի` կոնյակի պահպանման գործում։ Ինչպես գրում է ռուսական «Էքսպրես գազետան», նրա էլիտար խմիչքները չլսված հաջողություն են վայելել դիվանագիտական ընդունելությունների ժամանակ, իսկ սըր Ուինսթոն Չերչիլը մի անգամ խորհուրդ է տվել. «Երբեք մի ուշացեք ճաշից, հավանյան սիգարներ ծխեք և հայկական կոնյակ խմեք»։

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Մի գավաթ «դիվին»` «կոնյակի» փոխարեն. ո՞վ և ինչո՞ւ հայերին չի թողնում կոնյակ խմել

Եվ ստացվել է այնպես, որ հենց հայտնի բրիտանացի քաղաքական գործիչը, նույնիսկ չիմանալով այդ մասին, 40-ականներին փրկել է հայկական կոնյակների «հայր» Մարգար Սեդրակյանին տխուր ճակատագրից։

Ցեղասպանություն տեսած Մարգար Սեդրակյանը ծնվել է 1907թ-ին Օսմանյան կայսրության Խառակոնիս գյուղում։ Մեծացել է Երևանի մանկատանը, որտեղ նրան տեղավորել են հարյուրավոր այլ ծնողազուրկ երեխաների հետ։

23 տարեկանում Մարգարն ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ հինգ տարի հետո մշակել առաջին բարձրակարգ խորհրդային կոնյակի կուպաժը։ Նա շատ է ցանկացել նոր խմիչքին տալ «Հայաստան» անվանումը, բայց իմացող մարդիկ համոզել են նրան կանգ առնել «Հոբելյանական» չեզոք անվան վրա։ Եվ ճիշտ են արել. 1937-38թթ-ին լիովին կարելի էր դառնալ ազգայնամոլության մասին քրեական գործի մասնակից։

1940թ-ին երիտասարդ 33-ամյա տղամարդն արդեն համարվել է Խորհրդային Միությունում կոնյակի լավագույն համտեսողը` դառնալով Երևանի կոնյակի գործարանի գլխավոր ինժեներ-տեխնոլոգը։

Книга Армянский народ в Великой Отечественной войне 1941-1945 гг. Климента Арутюняна - Sputnik Արմենիա
Ինչպես է հայկական կոնյակը ծովակալ Իսակովին «վերածել» հայի

Նա կոնյակի սպիրտ պատրաստելու նոր տեխնոլոգիա է մշակել` աշխարհին պարգևելով «Ընտիր» (1939) և երկար սպասված «Հայաստան» (1940) կոնյակները։

1941թ-ին մեկնարկած Մեծ հայրենականը կարող էր մի մեծ խաչ քաշել ԽՍՀՄ կոնյակի արտադրության վրա։ Ընկեր Ստալինն անձամբ կարգադրել էր, որ ոգելից խմիչքներ արտադրող բոլոր ընկերություններն անցնեն ռազմականի շարքը։

Դրանք պետք է ականապատվեին և պայթեցվեին, եթե Թուրքիան կամ Ճապոնիան հանկարծ հարձակվեին։ Մարգար Սեդրակյանը հրաժարվել էր կատարել այդ հրամանը և պայթուցիկ նյութերն իր ձեռքով հանձնել էր Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ։ 6 տարի անց նա դրա համար հեռացվել էր աշխատանքից և ձերբակալվել։

Երկրի գլխավոր դեգուստատորը ևս մեկ պաշտոնեական հանցագործություն է կատարել։ Բանն այն է, որ բոլոր հասարակ սպիրտերը նախատեսվել է ուղարկել ռազմաճակատ, որտեղ դրանք տրամադրվել են զինվորներին գրոհից առաջ։ Կոնյակի սպիրտերը տվել են սպաներին և գեներալներին։ Գործարանի պահեստներում պետք է մնային միայն ավելի վաղ թողարկված պատրաստի կոնյակները։

Մարգար Սեդրակյանն օգտագործել է իր հոտառությունը, որպեսզի համոզի Կենտրոնական դեգուստացիոն հանձնաժողովի աշխատակից, ընկեր Սնեգովսկուն անօրինական կերպով տպել իրականում գոյություն չունեցած «Արտաշատ» կոնյակի 1000 պիտակ (իբր 1941թ-ի արտադրության)։ Այդ անվան տակ հաջողվել է պահպանել ԽՍՀՄ կոնյակի լավագույն սպիրտերը, ինչը հետագայում հսկայական դեր է խաղացել մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու հարցում։

Бокал с коньяком - Sputnik Արմենիա
Կոնյակը հայերեն է խոսում, կամ ինչպես է Մարգար Սեդրակյանին հաջողվում գրավել Չերչիլի սիրտը

1942թ-ին Մարգար Սեդրակյանը ստեղծել է յուրահատուկ 50 աստիճանի թնդության «Դվին» կոնյակը, որն առաջին անգամ ներկայացվել է Թեհրանի համաժողովում 1943թ-ին։ Այն նվիրել են Ուինսթոն Չերչիլին, որն այդ օրերին նշել է 69-ամյակը։ Երբ բրիտանացի վարչապետը փորձել է այդ խմիչքը, հայտարարել է, որ այլևս ուրիշ կոնյակ չի խմի։

Մինչ մահը (1965թ) Չերչիլը ԽՍՀՄ-ից պարբերաբար 10 արկղ (յուրաքանչյուրի մեջ 20 շիշ) կոնյակ է ստացել, որը նա «աստվածային խմիչք» է անվանել։

Պատմաբանները պնդում են, որ երբ Ուինսթոն Չերչիլի 75-ամյակին Ստալինը նրան նվեր է ուղարկել 75 շիշ «Դվին», արդեն պաշտոնազուրկ Չերչիլը վշտացել է, որ 100 տարեկան չի դարձել։

1940-ականների վերջին Ուինսթոն Չերչիլը խնդրել է փոխանցել Ստալինին, որ իրենց ուղարկվող «Դվին» կոնյակի որակը կտրուկ վատացել է։ Չոր գինիների սիրահար Ստալինը պարբերաբար թույլ է տվել իրեն խմել մեկ-երկու բաժակ լավ կոնյակ, պահանջել է անհապաղ լուծել այդ հարցը։

Դատաքննությունը ցույց է տվել, որ խնդիրը ծագել է այն պատճառով, որ դեգուստատորները չգիտեն անհրաժեշտ կուպաժ ստեղծելու ճիշտ տեխնոլոգիան, իսկ Մարգար Սեդրակյանն այլևս չի աշխատում Երևանում։ Հրամանները խախտելու և «խարդախության» համար 1941թ-ին նրան ձերբակալել են և աքսորել Սիբիր։

Կոնյակի օգտակար հատկությունները - Sputnik Արմենիա
Հայկական ապրանքանիշ. ինչպես և ինչի հետ է պետք ըմպել կոնյակը

Բայց նա Սիբիրում էլ չի եղել։ Պարզվել է, որ Անաստաս Միկոյանը, որն այդ ժամանակ եղել է ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարը, Սիբիրի փոխարեն իր ընկերոջն ուղարկել է Օդեսա` հանձնարարելով ոտքի կանգնեցնել տեղի կոնյակի գործարանը։ Երդ Սեդրակյանին գտել են, նա արդեն հասցրել է ստեղծել տեղի «Ուկրաինա» և «Օդեսա» կոնյակները։

Նա կտրականապես հրաժարվել է վերադառնալ Երևան, քանի դեռ իր աքսորը չեն համարել գործուղում և համապատասխան ձևով չեն վճարել դրա համար։ Իշխանությունները համաձայնել են երկրի լավագույն դեգուստատորի բոլոր պայմաններին։

Երևան վերադառնալուց հետո նա ստեղծել է այնպիսի բարձրակարգ կոնյակներ, ինչպիսիք են «Երևան», «Արարատ», «Տոնական», «40 տարի», «Նաիրի», «50 տարի»։ 1967թ-ին հայտնվել է 26 տարի թղթի վրա գոյություն ունեցած «Ախթամարը», իսկ վարպետի մահից հետո` «Վասպուրականը»։ Բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենիքին մատուցած ծառայության համար 1971թ-ին Մարգար Սեդրակյանին շնորհել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։

Մեծ վարպետն ապրել է 66 տարի, իսկ նրա ստեղծած կոնյակները դեռ տևական ժամանակ ամենաբարձր պարգևների են արժանացել միջազգային ցուցահանդեսներում։

Լրահոս
0