00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի գավաթ «դիվին»` «կոնյակի» փոխարեն. ո՞վ և ինչո՞ւ հայերին չի թողնում կոնյակ խմել

© Sputnik / Asatur YesayantsЕреванский коньячный завод
Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրամիության համաձայնագրի համաձայն` «կոնյակը» կդառնա «դիվին», «շամպայնը»`«փրփրուն գինի»։ Ի՞նչ կարելի է անել և ի՞նչ չի արվել հայկական կոնյակը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հայկական կոնյակը գուցե հնարավոր լինի փրկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Коньяк в бокале - Sputnik Արմենիա
25 տարի հետո հայկական կոնյակ չի լինի. ի՞նչ կարող է անել Հայաստանը

2018 թվականի մայիսի 1-ից Հայաստանում արգելված է «կոնյակ» և «շամպայն» արտադրել։ Նրանց փոխարեն ընտրվել են «դիվին» և «փրփրուն գինի» անունները։ Այս սահմանափակումը նախատեսված է ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության մասին համաձայնագրով։ Ռուսաստան և ԵԱՏՄ տարածք արտահանվող կոնյակի վրա հայաստանյան արտադրողները դեռ իրավունք ունեն «коняк» գրել ռուսերեն, բայց ԱՄՆ, ԵՄ շուկաներ արտահանվող խմիչքի վրա արդեն «brandy» է գրվում:

Կոնյակի փրկության տարբերակն առաջարկելուց առաջ Սաֆարյանը նշեց, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ կոնյակի գործարանը շատ էժան գնով վաճառվեց «Պեռնո Ռիկարին»։ Ֆրանսիական ընկերությունն ի թիվս բիզնես նպատակների, այս գործարքով նաև հայկական կոնյակի անվանումը փոխելու հեռահար նպատակ էր հետապնդում, ինչը 18 տարի անց հնարավոր եղավ իրականացնել ԵՄ-ի հետ պայմանագրով։

«Մենք պետք է այն ժամանակ մտածեինք, որ ստեղծենք մեր բրենդը և չօգտագործեինք ուրիշինը, այսօր այն կլիներ մեր սեփականը։ 130 տարի մենք կոնյակ ենք վաճառել և հիմա կանգնած ենք փաստի առաջ, երբ պետք է փոխենք դրա անունը»,- Sputnik Արմենիային ասաց Սաֆարյանը։

Ի դեպ, օրեր առաջ այս խնդրի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Կոնյակի մասին օրենքը ֆրանսիացիներն ընդունել են 1909-ին։ Իսկ մենք կոնյակ արտադրում ենք 1887-ից։ Ոչ ոք իրավունք չուներ մեզանից պահանջելու կոնյակ կամ հայկական կոնյակ բառերը չօգտագործել»,- գրում է Բագրատյանը` նշելով, որ նախորդ իշխանությունները հաճոյանալու համար են այդ կետը ներառել ասոցացման համաձայնագրում։

Книга Армянский народ в Великой Отечественной войне 1941-1945 гг. Климента Арутюняна - Sputnik Արմենիա
Ինչպես է հայկական կոնյակը ծովակալ Իսակովին «վերածել» հայի

Վազգեն Սաֆարյանը համամիտ է Բագրատյանի հետ` նշելով, որ եթե հայ իրավաբանները կարողանան միջազգային ասպարեզում պայքարել և ապացուցել, թե որ թվականից է Հայաստանում կոնյակ արտադրվել, գուցե հայկական ճանաչված ապրանքանիշը դեռ հնարավոր լինի փրկել։

Հակառակ դեպքում անվանափոխությունն անխուսափելիորեն կազդի կոնյակի արտահանման ու վաճառքի ծավալների վրա, հատկապես ռուսական շուկայում, որտեղ այն ճանաչում ու մշտական գնորդներ ունի։

Կորուստներից խուսափելու համար հայ արտադրողները, Վազգեն Սաֆարյանի համոզմամբ, պետք է ռուսական շուկայում գովազդային ու իրազեկման լայնածավալ ակցիաներ իրականացնեն` սպառողներին համոզելու համար, որ փոխվել է օրենքը, բայց` ոչ որակը։

«Հայկական խաղողով ստեղծված հայկական կոնյակն ունի իր բույրը, իր համը և իր մշտական գնորդները։ Կարծում եմ, որ մենք պետք է լավ գովազդ իրականացնենք, որպեսզի նրանք, ովքեր տարիներ շարունակ օգտվել են մեր կոնյակից, իմանան, որ դա ընդամենը անվանման փոփոխություն է, այլ ոչ որակի»,- ասում է Սաֆարյանը։

Հայկական արտադրողների կորուստները փոխհատուցելու մեկ այլ տարբերակն էլ չինական շուկան գրավելն է։

«Եթե մեզ հաջողվի նոր բրենդով մտնել չինական շուկա, դա կփոխհատուցի հնարավոր կորուստներն արդեն ավանդական դարձած շուկաներում»,- նշեց նա։

Հայաստանում կոնյակ արտադրող ավելի քան մեկ տասնյակ ընկերություն կա։

Հայկական կոնյակի ավելի քան 80%-ը (տարեկան շուրջ 150 մլն դոլարի), այսօր արտահանվում է Ռուսաստան։

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Ազգային ժողովն այն վավերացրել է ապրիլի 11-ին: Այս համաձայնագիրը գալիս է փոխարինելու 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» Հայաստանի և ԵՄ-ի միջեւ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2009-ին եւ անընդհատ երկարացվում էր: Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։
Լրահոս
0