00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է հայկական կոնյակը ծովակալ Իսակովին «վերածել» հայի

© Sputnik / Aram NersesyanКнига "Армянский народ в Великой Отечественной войне 1941-1945 гг." Климента Арутюняна
Книга Армянский народ в Великой Отечественной войне 1941-1945 гг. Климента Арутюняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կլիմենտ Հարությունյանի «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում» գրքի 900 էջերը պատմում են 78–ամյա վաղեմության իրադարձություններում հայ զինվորների մասնակցության մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը հայ է, դա բոլորին հայտնի փաստ է։ Բայց մի քանի տարի առաջ դրանում կասկածել է Գատչինա քաղաքի ռազմածովային նավատորմի տնօրենը (Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության արխիվի կենտրոնական մասնաճյուղ)։ Այս պատմությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Կլիմենտ Հարությունյանը` «Հայ ժողովուրդը 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում» գրքի հեղինակը։

День победы в Парке победы - Sputnik Արմենիա
Տոների եռամիասնություն. մայիսի 9–ի առեղծվածը

Հարությունյանը կյանքի 40 տարիները նվիրել է գիրք գրելուն, որի մեջ մտել են հայտնի և անհայտ փաստեր մարշալների, ծովակալների, հայ զինվորականների կյանքի մասին, որոնք մեծ ավանդ են ունեցել Հայրենական մեծ պատերազմում։

«Մի քանի տարի առաջ ես գնացել էի Գատչինա քաղաքի ռազմածովային նավատորմնի արխիվ, որտեղ պատրաստվում էի ուսումնասիրել ծովակալ Իսակովի մասին փաստաթղթերը։ Մենք տնօրենի հետ վիճեցինք Իսակովը հայ լինելու թեմայով, չէ որ նրա իսկական ազգանունը Տեր–Իսահակյան է», – պատմեց Հարությունյանը։

Արխիվի տնօրենը (Հարությունյանը ազգանունը չնշեց) սկզբից չի ցանկացել փաստաթղթերը տրամադրել, սակայն Հարությունյանը փոխարենը նրան խոստացել է երեք շիշ հայկական կոնյակ նվիրել։ Արդյունքում` նրան թույլ են տվել ուսումնասիրել փաստաթղթերը, բայց արգելել են պատճենել դրանք։

«Ես տնօրենին ցույց տվեցի ծովակալի նամակը, որում նա իր մասին գրում է «Ես հայ եմ` Հովհաննես Տեր–Իսահակյան»», – ասաց Հարությունյանը։

Արդյունքում, պարտված վեճում տնօրենը ստիպված է եղել բավարարվել մեկ, այլ ոչ թե երեք շիշ հայկական կոնյակով։

Պատմություններ, որոնց մասին անհնար է լռել…

Հարությունյանի գրքի  էջերում կարելի է հանդիպել տարբեր պատմություններ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է հպարտության և հարգանքի։ Նա դրանք շարունակաբար հավաքել է տարբեր արխիվներից, տարբեր քաղաքներում, 40 տարի շարունակ։ Նրանց շարքում է նաև Սամսոն Մկրտումյանի պատմությունը, որը Հարությունյանը պատահաբար է նկատել։

© Sputnik / Aram NersesyanԿլիմենտ Հարությունյան
Климент Арутюнян с книгой Армянский народ в Великой Отечественной войне 1941-1945 гг.  - Sputnik Արմենիա
Կլիմենտ Հարությունյան

«Մենք միշտ կարծել ենք, որ Սամսոն Մկրտումյանը մահացել է Բելառուսում, սակայն վերջերս ինձ հաջողվել է պարզել, որ նա արիաբար զոհվել է Ուկրաինայում։ Նրան հաջողվել է իջեցնել խոցված ինքնաթիռը», – ասաց Հարությունյանը։

Մկրտումյանին հաջողվել է փրկել անձնակազմը, սակայն նա մահացել է վնասվածքներից։ Նրան հուղարկավորել են հենց այնտեղ։

Город Запорожье - Sputnik Արմենիա
Զապորոժիեում վերահուղարկավորել են Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսի աճյունը

Հարությունյանը նաև գրել է Մոսկովյան ճակատամարտի մասնակից Գաբրիել Սարատյանի պատմությունը, որին դեռ 1941թ–ին Մոսկվայի մատույցներում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի 18 տանկ։

«1941թ–ի հոկտեմբերի 26–ին Սարատյանի տանկային գումարտակը գրոհել է և կասեցրել հակառակորդի առաջխաղացումը Նովո Պետրովսկ։ Ոչնչացվել է 18 տանկ, 4 հակատանկային և ականանետային մարտկոց, ինչպես նաև հակառակորդի մինչև երկու վաշտ մոտոհետևակազոր», – պատմեց Հարությունյանը։

Ինչպես պատմեց մեր զրուցակիցը, Սարատյանը մահացել է մարտում, արիության և քաջության համար հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով։

© Sputnik / Aram NersesyanԿլիմենտ Հարությունյանի գրադարակը
Կլիմենտ Հարությունյանի գրադարակը - Sputnik Արմենիա
1/5
Կլիմենտ Հարությունյանի գրադարակը
© Sputnik / Aram NersesyanԿլիմենտ Հարությունյանը` իր հեղինակած գրքով
Կլիմենտ Հարությունյանը` իր հեղինակած գրքով - Sputnik Արմենիա
2/5
Կլիմենտ Հարությունյանը` իր հեղինակած գրքով
© Sputnik / Aram NersesyanԿլիմենտ Հարությունյանը` իր հեղինակած գրքով
Կլիմենտ Հարությունյանը` իր հեղինակած գրքով - Sputnik Արմենիա
3/5
Կլիմենտ Հարությունյանը` իր հեղինակած գրքով
© Sputnik / Aram Nersesyan«Հայ ժողովուրդը 1941–45 թթ. Հայրենական մեծ պատրեազմում» գիրքը
«Հայ ժողովուրդը 1941–45 թթ. Հայրենական մեծ պատրեազմում» գիրքը - Sputnik Արմենիա
4/5
«Հայ ժողովուրդը 1941–45 թթ. Հայրենական մեծ պատրեազմում» գիրքը
© Sputnik / Aram NersesyanԿլիմենտ Հարությունյան
Կլիմենտ Հարությունյան - Sputnik Արմենիա
5/5
Կլիմենտ Հարությունյան
1/5
Կլիմենտ Հարությունյանի գրադարակը
2/5
Կլիմենտ Հարությունյանը` իր հեղինակած գրքով
3/5
Կլիմենտ Հարությունյանը` իր հեղինակած գրքով
4/5
«Հայ ժողովուրդը 1941–45 թթ. Հայրենական մեծ պատրեազմում» գիրքը
5/5
Կլիմենտ Հարությունյան

Ավետիք Սիրականյանն արժանացել է Կարմիր աստղ կրկնակի շքանշանի և Լենինի շքանշանի։ Նա դարձել է առաջիններից մեկը, ում պարգևատրել են կենդանության օրոք` պատերազմի ժամանակ։ Հերոսը մահացել է 1943թ–ի նոյեմբերի 29–ի լույս 30–ի գիշերը մարտական առաջադրանքը կատարելիս։

Պատմագրության մեջ չեն մտել…

Հուլիսյան մարտերում իր աներևակայական սխրանքով աչքի է ընկել 99–րդ հրաձգային դիվիզիայի հրետանային 473 գնդի 1–ին հրանոթի մարտկոցի հրամանատար, կրտսեր սերժանտ Մուշեղ Բալայանը, պատմում է Հարությունյանը։

Памятник, посвященный 40-летней годовщине Второй Мировой Войны - Sputnik Արմենիա
Հայրենական պատերազմի անհետացող հուշարձանները, պետական հարգանքն ու հոգածությունը

«1941թ–ի հուլիսի 16–ին Սեստրինովկայի շրջանում Բալայանի հրամանատարությամբ մարտկոցը թիկունքից շրջանցել է հակառակորդի 50 տանկ և 40 ավտոմեքենա։ Այդ մարտում թշնամին կորցրել է 23 տանկ», – ասում է Հարությունյանը։

Այդ դեպքը պատերազմի առաջին ամիսների համար աննախադեպ էր, որը մինչև հիմա լուսաբանված չէ պատմագրության մեջ։ Բալայանը նույնպես պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Հայերը մեծ ավանդ են ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ–ի տարած հաղթանակի մեջ։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 600 հազար հայերից տուն է վերադարձել միայն կեսը։ Այսօր միայն 700 վետերաններ կարող են մայիսի 9–ին գնալ Հավերժ կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելու զոհված ընկերներին։

Լրահոս
0