00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաղդասարյանից մինչև Բուզովա. ինչպես են հայ խելացիները պարտվում ուղեղների մարտում

© Sputnik / Asatur YesayantsОльга Бузова
Ольга Бузова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շոու բիզնեսի սկանդալային դեմքեր, հայ գիտնականներ ու բանաստեղծներ։ Թվում է` փոխադարձ կապ չկա։ Իսկ ահա Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը գտել է այդ կապը, վերլուծել և հանձնել թղթին։

Մառա Բաղդասարյան. 1993թ-ի նոյեմբերի 3-ին Նիժնի Տագիլում ծնված հայուհի, կենդանակերպի նշանը` Կարիճ, կրծքի չափսը` 3։

Մեր ինչի՞ն է պետք այս տեղեկությունը։ Մենք սրա կարիքը չունենք։ Սա պետք է Մառա Բաղդասարյանին, որպեսզի հնարավորինս երկար խոսեն նրա մասին, և իր անվերջ սկանդալային ավտոմոբիլային հնարքներով նա հասել է իր նպատակին. հանդուգն սթրիթռայսերի անունը տարածվել է ամբողջ Ռուսաստանով մեկ։

Евгений Петросян на концерте-съёмке Петросян ШОУ (25 февраля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ռուսոյից մինչև Պետրոսյան. երիտասարդ գավառացին թիրախավորե՞լ էր տաքարյուն հայերին

Նաստյա Ռիբկա։ Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ նա կարիքները հոգացել է մարդաշատ վայրում, այնուհետև զբաղվել է սեքս-թրեյնինգով, մեղադրվել բռնաբարության և Թաիլանդում մարմնավաճառություն կազմակերպելու մեջ։ Ինչո՞ւ։ Որպեսզի մոռացության փոշին չնստի վրան։ Ճիշտ է` փառքը զգալիորեն մարել է, բայց ամեն ինչ դեռ առջևում է։

Այս ընթացքում Երևան է ժամանել Օլգա Բուզովան։ 32 տարեկան, հասակը` 176 սմ, քաշը` 53 կգ, կենդանակերպի նշանը` Այծեղջյուր։ Հաղորդավար, դերասանուհի, մոդել, երգչուհի։ Առայժմ այդքանը։ Այդ ամենը ոչինչ, եթե չլիներ «Ամուսնանալ Բուզովայի հետ» հեռուստաշոուն։ Աճուրդի ամենաթեժ պահն է։

Երևանում առաջարկ է ստացել «Comedy Club»-ի երգիծաբան Եվգենի Սինյակովից։ Չգիտենք` ինչ է եղել հետագայում։ Միաժամանակ գիտենք, որ դոլարային միլիոնատեր Եվգենի Նազարովը դադարեցրել է Բուզովայի համար պայքարը, վերցրել է իր երկու միլիոն ռուբլին ու հեռացել։

«Ես երկու միլիոն արժե՞մ», — արցունքն աչքերին հարցրել է Բուզովան։

Խղճո՞ւմ ենք աղջկան։ Ոչ մի գրամ։ Մեզ ենք խղճում։ Ինչո՞ւ։ Ստորև` հարցի պատասխանը։

Телеведущая, актриса Ольга Бузова - Sputnik Արմենիա
«Բարի գալուստ, Օլյա ջան». ինչպես են Բուզովային դիմավորել Երևանում

«Թումոն» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է Հայաստանում։ Առաջին հինգ տարիների ընթացքում այնտեղ սովորել է ավելի քան 10 հազար մարդ, երկու տարի առաջ կենտրոնը զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի նորարարական դպրոցների վարկանիշում, որը կազմել է ֆրանսիական «We demain»-ը։

Եվ այսպես, Հայաստանում տասը հազար խելացի մարդ կա։ 2015թ-ից «Թումոյի» մասնաճյուղ է բացվել Ստեփանակերտում։ Խելացիները պիտի որ շատացած լինեն։

Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ գիտենք նրանց մասին։ Ոչ թե քաշի, հագուստի, կրծքի չափսի և կենդանակերպի նշանի մասին, այլ ուղեղի, ինտելեկտի և իրենց երկրի զարգացման և ճանաչելիության մեջ ավանդի։

Վերջերս Երևան էր եկել աշխարհահռչակ գիտնական, միջուկային ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը, որի անունով («Օգանեսոն») կոչվել է 118-րդ քիմիական տարրը։ Համաշխարհային մեծություն գիտության մեջ։ Եվ ի՞նչ։ Լայն հասարակության առումով ոչ մի բան։

Հովհաննիսյանը Երևանում է եղել նաև 80-ականներին։ Այդ ժամանակ պրոդյուսերներ չեն եղել, բայց ինտելեկտը կլոունադայից տարբերել են, և բոլոր թերթերը ֆիզիկոսին կանչել են «կլոր սեղանների», ձեռնարկությունները, բուհերը, դպրոցները հրավիրել են հանդիպումների։

Ինչո՞ւ այսօր ոչ մեկի մտքով չի անցել կազմակերպել երևանցիների հանդիպումը Հովհաննիսյանի հետ։ «Թումոյի» 10 հազար շրջանավարտները. ահա ձեզ լեփ-լեցուն դահլիճ։ Բայց Երևանում խելացիներն ու հնարամիտները միայն «Թումոյում» չեն։

Վարչապետը «Թումո»-ի խորհրդի անդամների հետ քննարկել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հետագա զարգացման հեռանկարները - Sputnik Արմենիա
«Տպավորիչ և ողջունելի են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ». Փաշինյան

Դեռ 20 տարի առաջ կարելի էր ասել` հայ ականավոր գործիչները (գիտություն, գրականություն, արվեստ, քաղաքականություն, ռազմական գործ, շինարարություն, ճարտարապետություն) մեզանից բացի ոչ ոքի չեն հետաքրքրում։ Ինչպես երևում է, այսօր նրանք չեն հետաքրքրում նաև մեզ։ Հիմա կնշեմ ոչ վաղ անցյալի հնչեղ անունները։

Սիլվա Կապուտիկյան, Գևորգ Էմին, Մինաս Ավետիսյան, Ֆրունզիկ Դովլաթյան, Հենրիխ Մալյան, Պարույր Սևակ, Սերգեյ Իսրայելյան, Վիլեն Գալստյան, Հովհաննես Բադալյան, Ռուբեն Մաթևոսյան, Վանուշ Խանամիրյան, Երվանդ Քոչար…

Անթիվ-անհամար են և չափազանց հաճելի է հիշել։ Նրանց համար, ովքեր գիտեն, հիշում են։ Իսկ եթե չգիտե՞ն կամ սկսում են մոռանա՞լ։ Այդ դեպքում ի՞նչ կամ ո՞վ։

Վերջերս Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուր էր գնացել Մինաս Ավետիսյանի ընտանիքին։ 1975թ-ի փետրվարի 24-ին Երևանի կենտրոնում նկարիչը մահացել էր բեռնատարի վրաերթի պատճառով։ Ասում էին, որ վթար չի եղել, այլ սպանություն, որը ինչպես նաև Պարույր Սևակի ավտովթարը կազմակերպել էին խորհրդային հատուկ ծառայությունները։ Դե, ինչ ասես կարող են ասել։

Մինասը երկար չի ապրել, բայց հասցրել է պատվավոր տեղ գրավել համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ։ Այդ տարիների երևանցիները հիշում են, թե ինչ արժեր Մինասի անունը։ Նախագահ Արմեն Սարգսյանն այդ տարիների երևանցիներից է, և նա հիշել է։ Հանդիպել է նկարչի կնոջ, որդիների հետ, հարցուփորձ արել դժվարությունների մասին, խոստացել օգնել։

Армен Саркисян посетил мастерскую Минаса Аветисяна - Sputnik Արմենիա
Մինասի ծննդյան օրվա առթիվ նախագահը շնորհավորել է նրա այրուն և հարազատներին

Ամեն ինչ ճիշտ է։ Սխալ է, երբ մոռանում ենք մեր մեծերին։ Եվ այդ ժամանակ գլուխները լցվում են Մառա Բաղդասարյանի, Նաստյա Ռիբկայի կամ Օլգա Բուզովայի մասին դատարկաբանություններով։

Այնքան անվնաս չէ, որքան թվում է. դեֆորմացնում է երիտասարդների գիտակցությունը, ուշադրությունը էականից շեղում է հիմարության վրա, քանդում է հիմքերը, այդ թվում` ավանդական ընտանեկան։

Մեջբերում Ալյոնա Վոդոնաևայից («Յոթ օր» շաբաթաթերթ), որը հաղորդավար է և բլոգեր, գրում է փոխնակ մայրության մասին։ «Բայց չէ՞ որ շատ հարմար է. վճարել ես կնոջը, երեխա է ունեցել, վճարել ես դայակներին, հոգ են տանում փոքրիկի մասին, վճարել ես ուսուցիչներին, սովորեցնում են։ Իսկ լավ հագնված երեխայի լուսանկարը զարդարում է աստղի անձնական միկրոբլոգը»։

Մեզ պե՞տք է, որ մեզ մոտ էլ այսպես լինի։

Լրահոս
0