00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսոյից մինչև Պետրոսյան. երիտասարդ գավառացին թիրախավորե՞լ էր տաքարյուն հայերին

© Photo : Alisa Egorova / official site of Yevgeni PetrosyanЕвгений Петросян на концерте-съёмке "Петросян ШОУ" (25 февраля 2018). Москвa
Евгений Петросян на концерте-съёмке Петросян ШОУ (25 февраля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրուխունովան նման է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի Լյուդմիլային։ Հիշո՞ւմ եք, որ նա ընկերուհուն ասում էր. «Հասկացիր` մենք Մոսկվայում ենք ապրում, իսկ Մոսկվան մեծ վիճակախաղ է, կարելի է անմիջապես ամեն ինչ շահել։ Այստեղ դիվանագետներ են ապրում, նկարիչներ, արտիստներ, պոետներ և գրեթե բոլորը տղամարդիկ են։ Իսկ մենք կանայք ենք»։

ԵՐԵՎԱՆ, — 24 օգոստոսի — Sputnik. Աստղային զույգի` Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության շուրջ ծավալված սկանդալը շարունակվում է զարգանալ. հայտնի է դարձել, որ երգիծաբանի օգնականը Տուլայից Մոսկվա է եկել ճանաչման հասնելու համար և թիրախ ընտրել է հենց ռուսական շոու բիզնեսի հայտնի հայերին։ Տատյանա Բրուխունովայի առաջին թիրախը եղել է երգիչ Աբրահամ Ռուսոն։ Dni.ru-ին այս մասին պատմել է երգիծաբանի ընտանիքի ծանոթը։

Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (3 января 2014). Москвa - Sputnik Արմենիա
«Երկրորդ Ջիգարխանյան կսարքեմ». սիրահարված և նիհարած Ստեպանենկոն սպառնացել է Պետրոսյանին

«Տանյան աստիճանաբար մտավ այդ ընտանիք։ Ինչպես ասում են, սկզբում քիթը մտցրեց կիսաբաց դռան մեջ, հետո արդեն նրան վզից բռնած էլ հնարավոր չէր դուրս հանել։ Նա Տուլայում է ծնվել, սակայն միշտ երազում էր մայրաքաղաքի մասին, որտեղ կարելի է առաջ գնալ։ «Հասկացիր` մենք Մոսկվայում ենք ապրում, իսկ Մոսկվան մեծ վիճակախաղ է, կարելի է անմիջապես ամեն ինչ շահել։ Այստեղ դիվանագետներ են ապրում, նկարիչներ, արտիստներ, պոետներ և գրեթե բոլորը տղամարդիկ են։ Իսկ մենք կանայք ենք»։, — պատմել է պարբերականի զրուցակիցը։

Նրա խոսքով` «Տանյան ամեն ինչ արել է այդ նկարիչներին և արտիստներին մոտ լինելու համար»։

«Ավարտեց արվեստի և մշակույթի համալսարանը, արտ-մենեջերի մասնագիտություն ստացավ, որը նրա համար ճանապարհ բացեց արվեստի աշխարհ։ Առաջինը, ում վստահությունը Բրուխունովային հաջողվեց շահել, երգիչ Աբրահամ Ռուսոն էր։ Տանյան վարում էր նրա երկրպագուների կայքը և աստիճանաբար ծանոթանում շոու բիզնեսի աշխարհին։ Այնուհետև Բրուխունովան հետաքրքրվեց «Ծուռ հայելիներով» («Кривое зеркало») և սկսեց համերգների լուսանկարչական հաշվետվությունները հրապարակել նախագծի պաշտոնական ռեսուրսում։ Պետրոսյանի հետ անձամբ չէր հաղորդակցվում, կապը պահվում էր Պետրոսյանի օգնական Իրինայի միջոցով։ Մի օր Բրուխունովան Իրինային խնդրեց Եվգենի Վահանովիչի հետ հանդիպում կազմակերպել երկրպագուների հարցերը նրան փոխանցելու համար», — պատմել է զրուցակիցը։

Երգիծաբանի և Բրուխունովայի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականին։ «Իսկ արդեն մեկ տարի անց Եվգենի Պետրոսյանն ու Տատյանան արդեն անբաժան էին։ Միասին էին գնում գործնական հանդիպումների, իրար հետ էին նաև մարզասրահում, խանութներում, թատրոնում։ Տանյան, ինչպես պատմել են ինձ ականատեսները, Պետրոսյանին թևանցուկ էր անում և քայլում էր հպարտ, գլուխը վեր պահած. իբր լուռ նախանձեք։ Եվ ահա Տատյանան դարձավ ոչ միայն Եվգենի Պետրոսյանի օգնականը, այլև նրա տնօրենը` բարձր աշխատավարձով։ Լսել եմ` երբ Ստեպանենկոն իմացել է, թե որքան է ստանում 29-ամյա գավառականը, այնպես է բղավել, որ հարևանները խփել են ջեռուցման մարտկոցներին և ցանկացել են ոստիկանություն կանչել», — նշել է ընտանիքի ծանոթը։

Вечер юмора Евгения Петросяна (март 2017). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Պետրոսյանին ամուսնալուծությունից հետ էր պահում Ջունայի խորհուրդը. ի՞նչ էր գուշակել նա

«Չգիտեմ` Բրուխունովան հղի է, թե ոչ, ինչպես գրում է մամուլը, վաղուց նրան չեմ տեսել։ Իսկ գրեթե չեմ կասկածում, որ նա թանկարժեք ունեցվածքը շորթելու խորամանկ ծրագրեր ունի։ Նա աղքատ գավառական ընտանիքում է մեծացել, իսկ այստեղ տեսել է շքեղ բնակարաններն ու հնաոճ թանկարժեք իրերը։ Ինձ թվում է` Տատյանան հնարավոր ամեն բան կանի նման հնարավորությունը բաց չթողնելու համար։ Նա թքած ունի, թե ինչ են գրում և խոսում, նա փորձում է իր երազանքին հասնել։ Եվ այդ կապը նրան պետք է միայն սեփական երազանքներն իրականացնելու համար», — եզրակացրել է պարբերականի զրուցակիցը։

Շատ են խոսում, որ հենց Ելենա Ստեպանենկոն է որոշել խզել հարաբերությունները Եվգենի Պետրոսյանի հետ։ Շատերը պնդում են, որ երգիծաբանի նոր մուսան` երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովան, հղի է։

«Ես հղիություն կամ արտամուսնական կապերից ծնված երեխաներ չեմ տեսնում։ Այս իրավիճակում հարցն այլ է։ Ստեպանենկոն ու Պետրոսյանը վաղուց են օտարացել, նրանց արանքում նոր կնոջ էներգիա կա։ Ստեպանենկոն այլ առիթով է աշխուժացել։ Նա պարզապես չի ուզում` ինչ-որ մեկն օգտվի այն ունեցվածքից, որը ոչ միայն Պետրոսյանին է պատկանում, այլ նաև իրեն։ Սեփականության զգացումն է խոսել»,-Dni.ru-ին է պատմել գուշակ Մարիաննա Աբրավիտովան։

«Նրանք ամեն ինչ կառուցել ու միասին են կուտակել, և հասկանալի է, որ Ելենան բացարձակ չի ցանկանում այդ ամենն ինչ-որ երիտասարդ անհասկանալի աղջկա տալ։ Նրա բոլոր ջանքերը դրան են ուղղված», — Ստեպանենկոյի վճռական գործողություններն այսպես է բացատրել էքստրասենսը։

Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (7 ноября 2015). Москвa - Sputnik Արմենիա
«Մենք հասուն մարդիկ ենք». Եվգենի Պետրոսյանի դուստրը չի սատարո՞ւմ հորը

«Տատյանան Պետրոսյանի առաջին սիրուհին չէ։ Նման բան Ստեպանենկոն վաղուց է նկատել։ Նա չի լքել ամուսնուն` ամեն անգամ հույս ունենալով, որ ընտանեկան երջանկության կհասնի։ Բայց, ցավոք, «կրքոտ տղամարդուն» փոխել այդպես էլ չի հաջողվել», — կարծում է Մարիաննա Աբրավիտովան։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես երկու մասի բաժանել։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։

Սակայն հասարակության ուշադրությունը կենտրոնացել է ոչ միայն այն միլիոնների վրա, որոնք ամուսինները հաջողացրել են կուտակել քրտնաջան աշխատանքով, այլև Եվգենի Պետրոսյանի նոր սիրո առարկայի կերպարին։ Շատերը նշում են, որ նա զարմանալիորեն նման է Ելենա Ստեպանենկոյին։ Մյուսներն ուշադիր նայում են երիտասարդ գեղեցկուհու որովայնին և հղիության նշաններ են փնտրում։

Լրահոս
0