ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար Օլգա Բուզովան խոստովանել է, որ առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն տպավորված է: Այդ մասին նա հայտարարել է Comedy club փառատոնի շրջանակում:
Նա պատմել է, որ Հայաստանում նրան դիմավորել են մեծ ծաղկեփնջով և մի շիշ գինիով, որը նա իր հետ կտանի: Հյուրանոցում գրություն է եղել. «Բարի գալուստ, Օլյա ջան»:
Բուզովայի խոսքով՝ նա շատ հայ ընկերներ ու ծանոթներ ունի, որոնք, իմանալով նրա ուղևորության մասին, խորհուրդներ են տվել՝ ուր գնա, ինչ փորձի:
«Ես շատ տպավորված եմ: Տեսել եմ միայն հրապարակը, բայց շոուից հետո անպայման կշրջեմ քաղաքում», — խոստովանել է աստղը:
Նա չի բացառել, որ շուտով համերգ կտա Երևանում:
Հիշեցնենք՝ կատակերգական շոուի անդամները ելույթ են ունեցել Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Դրան մասնակցում են Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։ Փառատոնին մասնակցել է նաև լեգենդար դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: